Կրակոցներ Campus Risbergska կրթական կենտրոնում
Կրակոցներ Campus Risbergska կրթական կենտրոնում | |
---|---|
![]() | |
Տեսակ | Հրաձգություն կրթական հաստատությունում, զանգվածային սպանություն, սպանություն-ինքնասպանություն և հրկիզում |
Երկիր | ![]() |
Գրոհի վայր | Էռեբրու համայնք |
Տեղադրանք | Campus Risbergska կրթական կենտրոն[2] |
Տարեթիվ | փետրվարի 4, 2025[1] |
Զենք | կիսաավտոմատ զենք[3] |
Զոհվածներ | 11 մարդ[4] |
Վիրավորներ | 5[1] |
Ահաբեկիչների քանակ | 1 |
![]() |
Կրակոցներ Campus Risbergska կրթական կենտրոնում, 2025 թվականի փետրվարի 4-ին Շվեդիայի «Campus Risbergska» մեծահասակների կրթական հաստատությունում լսվել են կրակոցներ։ Դեպքից 20 րոպե անց տարածք են ժամանել օպերատիվ ծառայության աշխատակիցները[5]։ Սպանվել է 11 մարդ, իսկ 15-ը՝ վիրավորվել։ Հարձակվողը ինքնասպան է եղել։ Սա երկրի պատմության մեջ ամենախոշոր զանգվածային սպանությունն է[6][7]։
Կրակոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարձակումը տեղի է ունեցել Շվեդիայի Էռեբրու քաղաքում։ Մեծահասակների համար նախատեսված ուսումնական կենտրոնում հրաձգության արդյունքում զոհվել է 11 մարդ (ներառյալ հարձակվողը)։ Ուսումնական կենտրոնը գտնվում է տարրական դպրոցի հարևանությամբ[8][9]։
Սոցորողները փակվել են դասասենյակներում և թաքնվել նստարանների տակ[10]։ Ուսուցիչներից մեկը փորձել է պաշտպանել աշակերտներին, սակայն զոհվել է հարձակվողի կրակոցներից։
Հետաքննություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրաձգության ավարտից հետո օպերատիվ ծառայության աշխատակիցները հայտնաբերել են 11 դիակ։ Հարձակվող եղել է 35-ամյա Ռիքարդ Անդերսոնը, որը հեռացվել է աշխատանքից և եղել է գործազուրկ։
Նա զենքը կրթական հաստատութուն է բերել էր կիթառի պատյանի մեջ և նախապատրաստվել հարձակմանը զուգարանում։ Նրա մարմինը հայտնաբերվել է միջանցքում՝ այլ զոհերի կողքին՝ գլխի հրազենային վնասվածքով[11][12]։
Հետագայում ոստիկանությունը խուզարկել է հարձակվողի բնակարանը։ Հարևանների խոսքով նա եղել է մեկուսացած և հաճախ է կրել որսորդական կամուֆլյաժ։ Իրավապահները պարզել են, որ նա կապ չուներ ռադիկալ խմբավորումների հետ[13]։ Ոստիկանության կարծիքով՝ տղամարդը գործել է միայնակ[14]։
Ոստիկանությունը հայտնել է, որ հարձակվողը մինչ միջադեպը հետախուզման մեջ չի եղել, և ոչինչ չի վկայում նրա կապի մասին կազմակերպված հանցավորության հետ։ Հարձակման դրդապատճառները դեռևս անհայտ են[15]։
Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ «սպանության փորձ», «հրկիզում» և «զենքի կիրառմամբ ծանր հանցագործություն» հոդվածներով[16]։
Միջազգային արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը] Դանիա
Դանիայի թագավորը Ֆրեդերիկ X-ը հրապարակել է հայտարարություն, որտեղ նշել է, որ խորապես ցնցված և հուզված է Էրեբրուում տեղի ունեցած հրաձգությունից։ Նա իր խորին ցավակցություններն է հայտնել Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստաֆին և շվեդ ժողովրդին։ Դանիայի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ փետրվարի 5-ը և 6-ը՝ թագուհի Մերիի և արքայադուստր Մարիի ծննդյան օրերը չեն նշվելու՝ ի նշան հարգանքի զոհերի հիշատակի[17]։
Եվրոպական միություն
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նշել է, որ տեղի ունեցածը իրականում ահավոր է, ավելացրել է, որ իրենք աջակցում են Շվեդիայի ժողովրդին, և մաղթում վիրավորներին շուտափույթ ապաքինում[18]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Faguy A. Five people shot at school in central Sweden // BBC Online — 2025.
- ↑ https://www.independent.co.uk/news/world/europe/sweden-school-shooting-orebro-suspect-latest-news-b2691933.html — The Independent, 2025.
- ↑ Rickard Anderssons vapen: halvautomatiskt kulgevär (շվեդերեն) — 2025.
- ↑ 04 februari 12.33, Skottlossning, Örebro | Polismyndigheten (շվեդերեն)
- ↑ При стрельбе в шведской школе погибли около десяти человек — РИА Новости, 04.02.2025
- ↑ Подозреваемый в стрельбе у школы в Швеции покончил с собой — РИА Новости, 04.02.2025
- ↑ Премьер Швеции назвал стрельбу в школе самой страшной в истории страны – Коммерсантъ
- ↑ В Швеции в результате стрельбы у школы погибли около 10 человек / Новости / Независимая газета
- ↑ https://iz.ru/1833830/2025-02-04/okolo-desiati-chelovek-pogibli-pri-strelbe-v-shkole-v-shvetcii
- ↑ https://www.kp.ru/online/news/6214815/
- ↑ https://www.kp.ru/daily/27661/5045469/
- ↑ В Швеции полиция не смогла установить мотивы стрелка в Эребру - РИА Новости, 05.02.2025
- ↑ Число погибших при стрельбе в Швеции увеличилось до 11 - Ведомости
- ↑ В Швеции раскрыли личность стрелявшего в школе Эребру преступника
- ↑ В результате стрельбы на территории школы в Швеции погибло около 10 человек — 4 февраля 2025 — ФОНТАНКА.ру
- ↑ В одной из школ Швеции произошла самая жестокая стрельба в истории страны: подробности трагедии
- ↑ «H.M. Kongen sender kondolence til H.M. Kong Carl XVI Gustaf af Sverige». www.kongehuset.dk. Վերցված է 2025-02-05-ին.
- ↑ «Våldsdådet väcker reaktioner världen över». DN.se (շվեդերեն). 2025-02-04. Վերցված է 2025-02-05-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրակոցներ Campus Risbergska կրթական կենտրոնում» հոդվածին։ |