Կրակե բարբուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրակե բարբուս
Կրակե բարբուս
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս ճառագայթալողակ ձկներ
Ընտանիք Ծածանաձկներ
Տեսակ Քորդավորներ
Լատիներեն անվանում
Pethia conchonius
(Бьюкенен-Гамильтон, 1822 год
Հոմանիշներ
по данным FishBase[1]:
  • Barbus conchonius (Hamilton, 1822)
  • Cyprinus conchonius Hamilton, 1822
  • Puntius conchonius (Hamilton, 1822)
  • Systomus conchonius
    (Hamilton, 1822)
  • Systomus pyropterus
    McClelland, 1839
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Կրակե բարբուս [2] (լատին․՝ Pethia conchonius), ճառագայթալողակ ձկների տեսակ Ծածանաձկների ընտանիքից։ Առաջին անգամ նկարագրվել է ֆրենսիս Բյուկենեն Համելտոնի կողմից 1822 թվականին։

Արեալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում է Բանգլադեշի, Հյուսիս-արևելյան Հնդկաստանի ջրերում, հարավարևելյան Ասիայի որոշ շրջաններում։ Նախընտրում է չհոսող ջուր։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմինը օվալաձև է, կողքերից հարթ է։ Բեղիկներ չունի։ Երկարությունը ակվարիումում մինչև 5 սմ է, բնության մեջ - մինչև 8 սմ։

Սեռական դիմորֆիզմը վառ արտահայտված է. էգը բաց դեղնականաչ կամ դեղնավուն գույնի է, արուն ունի ուժեղ կրակե գույն (ինչի պատճառով էլ ստացել է իր անվանումը), գռգռված վիճակում կրակե գույնը ուժեղանում է։ Արուի մոտ պոչի հիմնային մասում կա սև հետք։ Ձվադրման պատրաստ էգը ուժեղ գիրանում է։

Պահպանումը և բազմացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրակե բարբուսները նախընտրում են 18-25 °C ջերմաստիճանով ջուր, 4-18° կոշտությամբ, 6,5-7,5 ակտիվ ռեակցիայով (չեզոքին մոտ)։ Եթե պլանավորվում է բազմացում,ապա խորհուրդ է տրվում պահպանել ցածր ջերմաստիճանի պայմաններում։ Կրակե բարբուսին պետք է կերակրել կենդանի կերով - մոծակի թրթուրներով, ջրալվեր , և այլն։ Սակայն նորմալ է տանում կերակրումը չոր որակյալ կերերով։ Լրացուցիչ կերպով կարիք ունի բուսական կերի, որը կարող է հանդիսանալ սալաթի տերևներ,կաթնուկ։ Բազմացումը բարդ չէ։ Մի քանի օրվա ընթացքում սննդակարգը մեծանում է կենդանի կերերի հաշվին, ակվարիումում ջրի ջերմաստիճանը բարձրանում է 1-2 աստիճանով։ Հնարավոր է, բայց պարտադիր չէ արուների և էգերի առանձին պահպանումը այդ շրջանում։ Երբ էգի որովայնը լցված է ձկնկիթներով, նրան երկու արուների հետ տեղափոխում են առանձին ձուղբածության ակվարիում 10-15 լիտր ծավալով։ Հատակը ծածկում են զատման ցանցով, որպեսզի կանխեն արտադրողների կողմից ձկնկիթների ուտելը։ Հատակում պարտադիր են կանաչ բույսերը։ Ձվադրումը կատարվում է առավոտյան։ Արտադրողներին սպանում են։ Ձկնկիթը ինկուբացվում է 1,5-2 օր, թրթուրները լողում են 3-4 օրից։ Սեռահասուն առնում են 6-8 ամսից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. FishBase: Синонимы Pethia conchonius (Hamilton, 1822)
  2. Книга:Пятиязычный словарь названий животных. Рыбы|страницы=135}}
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրակե բարբուս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրակե բարբուս» հոդվածին։