Կրակենի ծով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
##Կրակենի ծով (Տիտան (արբանյակ))
Red pog.png
Կրակենի ծովը Տիտանի հյուսիսային բևեռային շրջանի ռադիոքարտեզի վրա (գույները պայմանական են)
Կրակենի ծովն ամբողջությամբ

Կրակենի ծով (լատ.՝ Kraken Mare), խոշորագույն ածխաջրածնային ծովն է Սատուրնի արբանյակ Տիտանի վրա։ Այն ամենախոշոր հեղուկ պարունակող աշխարհագրական օբյեկտն է Տիտանի վրա, 2008 թվականին անվանվել Կրակեն ծովային հրեշի անունով[1]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է հյուսիսային կիսագնդում, կենտրոնի կոորդինատներն են — 68° հս․ լ. 50° ավ. ե. / 68° հս․. լ. 50° ավ. ե. / 68; 50[2] Ծովը հայտնաբերվել է 2007 թվականին Կասսինի զոնդի միջոցով և մեկ տարի անց անվանվել է Կրակենի` առասպելական ծովային հրեշի պատվին։ Սպեկտրոմետրիայի միջոցով հաստատվել է, որ Կրակենի ծովը ածխաջրածնային նյութերից է կազմված։

Ծովի երկարությունը 1170 կմ է, մակերեսը` մոտ 400 000 կմ²[3] — մի քիչ ավել, քան Կասպից ծովը Երկրի վրա։[4] Թրեվայզ նեղուցի միջոցով այն հաղորդակցվում է Լիգեայի ծովի հետ[5]։ Ծովի հյուսիսային մասում գտնվում է Մայդա կղզին։ 2014 թվականին ռադիոլոկացիայի միջոցով հետազոտվել է ծովի հատակը, որի ժամանակ գետաբերանի մասում ֆիքսել է 20-35մ խորություն, իսկ հետո՝ 200 կմ հեռավորությամբ տարածության վրա ռադիոլոկացիոն արձագանք չի գրանցվել, ինչը վկայում է կամ 200 մետրից ավել խորությունների մասին այդ հատվածում (ինչն անուղղակիորեն հաստատվում է կտրուկ ափերի առկայությամբ), կամ ծովի հեղուկի կողմից կլանող մեծ հատկության առկայությամբ (ավելի մեծ, քան Լիգեայի ծովում)։[6]

Տիտանի հետազոտման նոր պլանավորվող առաքելության շրջանակներում (Titan Saturn System Mission) իջեցվող լողացող զոնդի միջոցով հստակեցվելու է Կրակենի ծովի ճշգրիտ քիմիական կազմը և ճշտվելու է նրա խորությունը։

«Կասսինի» զոնդի ռադարային նկարները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kraken Mare»։ Gazetteer of Planetary Nomenclature։ USGS Astrogeology Science Center։ Վերցված է 2012-03-16 
  2. Kraken Mare - Gazetteer of Planetary Nomenclature
  3. «Titan's Northern Polar Clouds»։ NASA JPL։ March 17, 2011։ Text summary։ Վերցված է 2016-01-23 
  4. Կասսինի-Հյույգենս: նկարներ (անգլ.)
  5. Lorenz R. D. (2014)։ The Throat of Kraken : Tidal Dissipation and Mixing Timescales in Titan’s Largest Sea։ 45th Lunar and Planetary Science Conference (2014)։ The Woodlands, Texas։ էջ 1476։ Վերցված է 2014-06-09 
  6. Cassini Reveals Depths of Titan's Lakes & Seas (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տիտանի հյուսիսային բևեռային շրջանի քարտեզ Gazetteer of Planetary Nomenclature թերթի կայքում (անգլ.)
  2. Տիտանի լճերը(անգլ.)