Կրակաամրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կրակաամրություն, բարձր ջերմաստիճաններում մեխանիկական բեռնվածքին նյութերի (հիմնականում մետաղների համաձուլվածքների) առանց քայքայման դիմանալու ընդունակություն։ Կրակաամրությունը որոշվում է մի շարք հատկություններով, որոնցից են երկարատև քայքայմանը դիմադրելը, կրակակայունությունը։ Կրակաամրությունը բնութագրում են երկարատև ամրության սահմանով (ամենամեծ մեխանիկական լարումը, որին նյութն առանց քայքայվելու դիմանում է տրված ջերմաստիճանի, փորձարկման երկարատևության և աշխատանքային մթնոլորտի դեպքում), սողքի սահմանով (լարում, որը տրված ջերմաստիճանում որևէ ընդունված ժամանակահատվածում առաջացնում է դեֆորմացիայի տրված արագություն), իսկ երբեմն՝ մինչև քայքայումը անցած ժամանակով (տրված լարման, ջերմաստիճանի և աշխատանքային մթնոլորտի դեպքում)։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրակաամրություն» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 672