Jump to content

Կտրվածք և դրենաժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դրենաժ

Կտրվածք և դրենաժ, որը նաև հայտնի է որպես կլինիկական լանցինգ, փոքր վիրաբուժական միջամտություն՝ ուղղված մաշկի տակ կուտակված թարախի կամ բորբոքված խոռոչներից, թարախի և բորբոքային հեղուկների հեռացմանը:

Կատարման պրոցեսը սկսվում է տարածքի մշակումով հակասեպտիկ լուծույթով, ինչպիսին է յոդի հիմքով լուծույթը, և այնուհետև մաշկի փոքր կտրվածք է կատարվում՝ օգտագործելով ստերիլ գործիք, սուր ասեղ կամ նշտար: Սա թույլ է տալիս թարախին դուրս գալ կտրվածքով:

Բժշկական պրակտիկան մեծ որովայնային աբսցեսների համար պահանջում է դրենաժային խողովակի տեղադրում, որին նախորդում է ծայրամասային կենտրոնական կաթետրի տեղադրում՝ հնարավոր սեպտիկ շոկի բուժման պատրաստ լինելու համար:

Հավելյալ հակաբիոտիկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաշկի չբարդացած թարախակույտերը հաջող դրենաժից հետո հակաբիոտիկների կարիք չունեն[1][2][3]։

Աբսցեսների հետվիրահատական շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտրվածքային աբսցեսների բուժման ընթացակարգում խորհուրդ է տրվում կտրվածք և դրենաժ կատարելուց հետո տարածքը ծածկել վիրակապով և դրա վրա՝ ստերիլ փաթեթով: Վիրակապը պետք է փոխվի և վերքը լվացվի նորմալ ֆիզիոլոգիական լուծույթով՝ օրական առնվազն երկու անգամ[4]:

Բացի դրանից, առաջարկվում է նշանակել հակաբիոտիկ՝ ակտիվ ստաֆիլակոկերի և ստրեպտոկոկերի դեմ, առաջնահերթորեն՝ վանկոմիցին, երբ առկա է մեթիցիլինի նկատմամբ կայուն Staphylococcus aureus-ի վտանգ:

Որպես այլընտրանք, եթե վարակը մաքրվել է, և առողջ հատիկավոր հյուսվածքն ակնհայտ է վերքի հիմքում, կտրվածքի եզրերը կարող են նորից մոտ կարվել, օրինակ՝ օգտագործելով թիթեռային կարեր, կեռներ կամ այլ տեսակի կարեր:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Macfie J, Harvey J (1977). «The treatment of acute superficial abscesses: a prospective clinical trial». The British Journal of Surgery. 64 (4): 264–6. doi:10.1002/bjs.1800640410. PMID 322789. S2CID 13519212.
  2. Llera JL, Levy RC (1985). «Treatment of cutaneous abscess: a double-blind clinical study». Annals of Emergency Medicine. 14 (1): 15–9. doi:10.1016/S0196-0644(85)80727-7. PMID 3880635.
  3. Lee MC, Rios AM, Aten MF, և այլք: (2004). «Management and outcome of children with skin and soft tissue abscesses caused by community-acquired methicillin-resistant Staphylococcus aureus». Pediatr. Infect. Dis. J. 23 (2): 123–7. doi:10.1097/01.inf.0000109288.06912.21. PMID 14872177. S2CID 32423795.
  4. Duff, Patrick (2009). «Diagnosis and Management of Postoperative Infection». The Global Library of Women's Medicine. doi:10.3843/GLOWM.10032. ISSN 1756-2228.