Կտուց անապատի գրչության կենտրոն
Կտուց անապատի գրչության կենտրոն, գործել է Վանա լճի Կտուց կղզում։ Որպես գրչության կենտրոն հիշվում է XV դարի սկզբից։ Հովսեփ և Ծերուկ գրիչներից մեկական ձեռագիր է հասել մեզ՝ ընդօրինակված 1414 թվականին և 1415 թվականին։ Կտուցի գրչության կենտրոնի ծաղկումը կապվում է նշանավոր գրիչներ Խաչատուրի և Հովհաննեսի գործունեության հետ։ 1462 թվականին Խաչատուրը ավարտում է մի Հայսմավուրք, որտեղ հիշում է իրեն օգնություն ցույց տված բազմաթիվ միաբանների։ Ձեռագիրը նկարազարդել է այն ժամանակ Վասպուրականում հռչակված Մինաս ծաղկողը։ Հաջորդ թվականից հայտնի է մի Ավետարան։ 1482 թվականից Կտուց անապատի եկեղեցու ինտերիերը Կտուց անապատի համալիրի հատակագիծը չատուրի անվանը այլևս չենք հանդիպում։ Նրա գործը շարունակում է Հովհաննեսը, որի մեզ հայտնի ամենահին ձեռագիրը 1470 թվականից է։ Հայտնի են նաև Մինաս և Բարսեղ գրիչները (XV դ. 70—80-ական թթ.)։ Հաջորդ դարից Կտուցի մասին ոչ մի տեղեկություն չկա։ Այն նորից աշխուժացել է XVII դարի, այնտեղ հավաքել են նաև ձեռագրեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 671)։ |