Կտոր շաքար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Կտոր շաքար
Würfelzucker -- 2018 -- 3582.jpg
Ենթատեսակշաքար և սննդամթերք
Sugar cubes Վիքիպահեստում

Կտոր շաքար, հավասար չափի խորանարդների կամ զուգահեռանիստի տեսքով շաքար: Նաև հայտնի է որպես սղոցված շաքար[1] (հակառակ անվան՝ այն սովորաբար պատրաստվում է մամլումով, հետևաբար մյուս անվանումը՝ մամլված շաքար): Սովորաբար օգտագործվում է թեյ կամ այլ ըմպելիքներ քաղցրացնելու համար:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտոր շաքար

Մինչև կտոր շաքարի հայտնվելը դժվար էր դոզավորել թեյի և սուրճի մեջ շաքարի ճիշտ չափաքանակը: Օգտագործվել են մի քանի մեթոդներ:

  • Մանրացված շաքարի օգտագործում (այն ձեռքով պատրաստվում էր սանդի մեջ մանրացված շաքարից. հատիկավոր շաքարավազը հայտնվեց միայն 19-րդ դարի վերջին): Ն. Բեստուժևը 19-րդ դարի սկզբին արդեն նշում էր, որ «հոլանդացիները թեյ են խմում մանրացված շաքարով, որպեսզի գդալով ճիշտ չափաքանակով շաքարավազ լցնեն»[2]:
  • Մանրացված շաքարի բաժանումը փոքր կտորների՝ օգտագործելով շաքարի կծաքցաններ:
  • «Կծովի» թեյ խմելը, երբ շաքարի կտորը չեն գցել բաժակի մեջ, այլ ծծել են կամ կծելով պոկել են փոքր կտորներ[3]:

Առաջին սղոցված շաքարավազը հայտնվել է մոտ 1840 թ. շաքարի գլուխները սղոցով բաժանում էին կտորների, այս կտորները (անգլ.՝ cut sugar) վաճառվում էին առանձին-առանձին՝ ըստ քաշի[4]:

Առաջին անգամ կտոր շաքարի արդյունաբերական արտադրություն իրականացվեց Յա. Ռադի ղեկավարությամբ 1840-ականներին Ավստրո-Հունգարական կայսրությունում: Ռադը խնդրին լուծում տվեց այն բանից հետո, երբ նրա կինը ծանր վնասվեց շաքարավազը մանրացնելիս: Կտոր շաքարը պատրաստվում էր մամլումով, փաթեթավորվում էր 250 կտորներով և վաճառվում «Թեյի համար» անվան տակ: Մամլված շաքարի արտադրությունը կոմերցիոն առումով անշահավետ էր տեղական հումքի բարձր գնի պատճառով և դադարեցվեց 1852 թվականին: Ռադի գյուտը մոռացվեց:

Կոմերցիոն առումով հաջողությամբ ստացված առաջին կտոր շաքարը արտադրվել է Լոնդոնի Հենրի Թեյթի գործարանում: 1875 թվականին Թեյթը պայմանագիր է կնքել Օ. Լանգենի հետ, որի արտոնագրերը, որոնք ձեռք էին բերվել 1874 թվականին, նկարագրում էին ցենտրիֆուգի միջոցով կտոր շաքար արտադրելու մեթոդը: Պայմանագրով նախատեսվում էր ինչպես նախնական վճար (4000 ֆունտ ստերլինգ), այնպես էլ ռոյալթի (10 պենսո մեկ տոննա շաքարի համար):

Կապիտալ ներդրումների համար անհրաժեշտ էր մեծ շուկա, և Թեյթը նոր գործարան կառուցեց Լոնդոնի մատույցներում, գործարանը սկսեց աշխատել1878 թվականից: Թեյթը իր ամբողջ գումարը ներդրեց գործարանում և նույնիսկ ժամանակավորապես ստիպված եղավ իր դստերը՝ Իզոլինային, վերցնել այն գիշերօթիկ դպրոցից, որտեղ դաստիարակվում էր: Ձեռնարկությունը հաջող ընթացավ. շաքարի արտադրությունը 18781888 թվականներին 214 տոննայից հասավ 1300 տոննայի: Արդեն 1894 թվականին Լոնդոնի ֆոնդային բորսայում Թեյթի կտոր շաքարը դարձավ ստանդարտ, իսկ Թեյթը՝ Անգլիայի ամենահարուստ մարդկանցից մեկը[5]:

Աբսենտի պատրաստում

Ռուսաստանի շուկա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-2012 թվականներին Ռուսաստանում կտոր շաքարի վաճառքը 25,3-ից աճել է մինչև 36,5 հազար տոննայի: Հետազոտողները դա պայմանավորում են բնակչության եկամուտների աճով և նոր ապրանքների առաջարկով. շաքարի կտորներ՝ կիտրոնի, նարնջի և այլ համեմունքներով: Այնուամենայնիվ 2013 թվականից ի վեր վաճառքի անկում է նկատվում՝ կապված ինչպես իրական եկամուտների անկման, այնպես էլ սպառողների՝ ավելի առողջ սննդակարգի անցման հետ[6]:

Կտոր շաքար և օշինդր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտոր շաքարը մեծ տեղ է գրավում աբսենտի օգտագործման դասական ծիսակարգում. շաքարի կտորը դրվում է աբսենտի համար նախատեսված հատուկ ժանյակավոր գդալի մեջ, որը դրվում է աբսենտի ապակու եզրին: Աբսենտի շատրվանից սառույցի ջուրը բարակ հոսքով լցվում է շաքարի կտորի վրա՝ բաժակի մեջ ստեղծելով դեղնավուն կաթնագույն երանգով ըմպելիք (ֆր.՝ louche)[7]: Այդ նպատակով արտադրվում է նույնիսկ հատուկ կտոր շաքար:

Ճարտարապետության և քանդակագործության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձան Դաչիցեում

Դաչիցե քաղաքում (Չեխիա) տեղադրված է կտոր շաքար-ռաֆինադի հուշարձան:

Կրասնոպրեսնենսկի շաքար-ռաֆինադի գործարանի տարածքում 2009 թվականի դեկտեմբերի 18-ին գործարանի հիմնադրման 150-ամյակի առթիվ կանգնեցվեց նմանատիպ հուշարձան, որը բաժակի տեսքով տաղավարի վրա հենված սպիտակ խորանարդ է[8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. սղոցված // բացատրական բառարան, Ուշակով, 1935—1940:
  2. Օլգա Էդելման Ինչ-որ մեկի երազանքի քաղաքը. // LOGOS 5 (68) 2008. С. 552.
  3. կծովի // Բացատրական բառարան, Օժեգով,1949—1992.
  4. Վիրջինիա Մեշեր. «Շաքարի մշակման պատմություն ԱՄՆ-ում. С. 13.(անգլ.)
  5. Thames refinery and the cubes. // Philippe Chalmin. The Making of a Sugar Giant: Tate and Lyle, 1859—1989. Taylor & Francis, 1990. С. 75-80.(անգլ.)
  6. 2010—2014 թթ Ռուսաստանում կտոր շաքարաի շուկայի վերլուծություն, կանխատեսում 2015-2019 թթ-ի համար
  7. Strang, John, Wilfred N. Arnold, and Timothy Peters. Absinthe: what’s your poison?: Though absinthe is intriguing, it is alcohol in general we should worry about. // BMJ: British Medical Journal 319.7225 (1999): 1590.(անգլ.)
  8. Alexey Goncharov // Ալեքսեյ Գոնչարով։ «Շաքար-ռաֆինադի հուշարձան»։ www.unmonument.ru։ Վերցված է 2017-10-24 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сахар // Կայք «Առևտրի թանգարան»