Կտեսնվենք վերևում (ֆիլմ)
Երկիր | ![]() |
---|---|
Ժանր | դրամա |
Հիմք | Au revoir là-haut? |
Թվական | 2017 |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Ալբերտ Դյուպոնտել |
Սցենարի հեղինակ | Ալբերտ Դյուպոնտել |
Դերակատարներ | Ալբերտ Դյուպոնտել, Լորան Լաֆիտ, Նաուել Պերես Բիսկայարտ, Էմիլի Դեկեն, Մելանի Տիերի, Նիլս Արեստրուպ և Ֆրանս Բուայե[1] |
Մոնտաժ | Քրիստոֆ Պինել |
Կինոընկերություն | Stadenn Prod, Manchester Films, Gaumont և France 2 Cinéma? |
«Կտեսնվենք վերևում» («Կտեսնվենք այնտեղ՝ վերևում», ֆր.՝ Au revoir là-haut), 2017 թվականի ֆրանսիական-կանադական դրամա-ֆիլմը, որը ռեժիսոր Ալբերտ Դյուպոնտելը նկարահանել է Պիեռ Լեմետրի հանանուն վեպ-բեսթսելերի հիման վրա: Ֆիլմը 2018 թվականին 13 անվանակարգերում առաջադրվել է Ֆրանսիայի ազգային կինոյի «Սեզար» մրցանակի համար[2] և ստացել է հինգ մրցանակ, այդ թվում, լավագույն ռեժիսորական աշխատանքի համար[3]:
Բովանդակություն
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին համաշխարհային պատերազմի վերջին օրեր: Լեյտենանտ Պրադելը սրիկա է, որի համար մարդկային կյանքը ոչինչ է: Նա ուղիղ մահվան դուռն է ուղարկում երկու շարքայինների՝փայլուն երիտասարդ նկարիչ, միլիոնատիրոջ որդուն՝ Էդուարին և նախկին հաշվապահ Ալբերին: Էդուարը փրկում է Ալբերի կյանքը, բայց ծանր վիրավորվում է: Նրա դեմքը սարսափելի աղավաղված է, և նա չի ցանկանում հոր ամրոց վերադառնալ այդ տեսքով: Իրեն հռչակելով մահացախ և դեմքը դիմակի տակ թաքցնելով՝Էդուարը սկսում է նկարել զարմանալի նկարներ պատերազմի մասին: Ալբերը դառնում է «առանց դեմքի մարդու» իմպրեսարիոն:
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալբերտ Դյուպոնտել՝ Ալբեր Մայար
- Նաուել Պերես Բիսկայարտ՝ Էդուար Պերիկո
- Լորան Լաֆիտ՝ կապիտան Անդրի դ՛Օլնեյ-Պրադել
- Նիլս Արեստրուպ՝ նախագահ Մարսել Պերիկուր
- Էմիլի Դեկեն՝ Մադլեն Պերիկուր
- Մելանի Տիերի՝ Պոլին
- Էլոիզ Բալսթեր՝ Լուիզ
- Ֆիլիպ Ուշան՝ Լաբուրդին
- Անդրե Մարկոն՝ ոստիկանական սպա
- Միշել Վյուիերմոզ՝ Ժոզեֆ Մերլին
- Կյան Կոժոնդի՝ Դյուպրե
- Կառոլ Ֆրան՝ քույր Հորտենս
- Ֆիլիպ Դյուկեն՝ կայարանի աշխատակից
- Էլոիզ Ժենե՝ Սեսիլ
- Աքսել Սիմոն՝ Մադամ Բելմոն
- Ժիլ Գաստոն Դրեյֆուս՝ քաղաքապետ
- Ժակ Մատյո՝ պրեֆեկտ
Պարգևներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սեզար» մրցանակ [4]
- «Սեզար» մրցանակ լավագույն ֆիլմի համար - պրոդյուսեր՝ Կատրին Բոզորգան, ռեժիսոր՝ Ալբեր Դյուպոնտել (առաջադրում)
- «Սեզար» մրցանակ լավագույն ռեժիսորի համար - Ալբեր Դյուպոնտել (մրցանակ)
- «Սեզար» մրցանակ տղամարդու լավագույն դերակատարի համար - Ալբեր Դյուպոնտել (առաջադրում)
- «Սեզար» մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարի համար - Նիլս Արեստրուպ (առաջադրում)
- Երկրորդ պլանի լավագույն դերասան - Լորան Լաֆիտ (առաջադրում)
- «Սեզար» մրցանակ կնոջ լավագույն դերակատարի համար - Մելանի Տիերի (առաջադրում)
- «Սեզար» մրցանակ ադապտացված սցենարի համար - Ալբեր Դյուպոնտել, Պիեր Լեմետր (մրցանակ)
- «Սեզար» մրցանակ լավագույն երաժշտության և ֆիլմի համար՝ Կրիստոֆ Ժյուլեն (առաջադրում)
- «Սեզար» մրցանակ լավագույն մոնտաժի համար - Քրիստոֆ Պինել (առաջադրում)
- «Սեզար» մրցանակ լավագույն պերատորական աշխատանքի համար- Վենսեն Մատիա (մրցանակ)
- «Սեզար» մրցանակ լավագույն դեկորացիայի համար - Պիեր Կեֆֆելեան (մրցանակ)
- «Սեզար» մրցանակ լավագույն կոստյումենրի համար - Միմի Լեմպիկա(մրցանակ)
- «Սեզար» մրցանակ լավագույն հնչյունի համար- Ժան Մինոնդո, Գյուրվալ Կոիկ-Գալլաս, Սիրիլ Հոլց, Դամիեն Լացցերինի (առաջադրում)
«Լյումեր» մրցանակ 2018[5]
- «Լյումեր» մրցանակ լավագույն ֆիլմի համար - ռեժիսոր՝ Ալբեր Դյուպոնտել (առաջադրում)
- «Լյումեր» մրցանակ լավագույն սցենարի համար- Ալբեր Դյուպոնտել (առաջադրում)
- «Լյումեր» մրցանակ լավագույն պերատորական աշխատանքի համար - Վենսեն Մատիա (առաջադրում)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ČSFD — 2001.
- ↑ Fabien Lemercier։ «13 César nominations for BPM (Beats Per Minute) and See You up There»
- ↑ «43e cérémonie des César : Le triomphe de « 120 battements par minute »»
- ↑ Academie-cinema.org. Palmarès par recherche: Au revoir là-haut
- ↑ Academiedeslumieres.com: Le Palmarès 2018 / Les nommés 2018