Որմնաբույս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կռվինչից)
Որմնաբույս
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Վերնաբաժին Ապիկո փրփուր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Rosales
Ընտանիք Եղինջազգիներ
Ցեղ Ոսկեվարսակ
Լատիներեն անվանում
Parietaria L.
Տեսակներ

որմնաբույս հուդայական, ուղիղ,
թաքնված, սերբիական, մանրածաղիկ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Որմնաբույս (լատին․՝ Parietaria), կռվինչ, ապակեխոտ, ապիկո փրփուր, պատեղիճ, եղինջագգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 12 տեսակ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոճղարմատներով կամ հիմքում փայտացած ցողուններով խոտաբույս է։ Տերևները կոթունավոր են, հերթադիր, ամբողջաեզր, թավոտ կամ գեղձային մազիկներով։ Ծաղիկները երկսեռ Են, առանց պսակաթերթիկների։ Ծաղկում է ապրիլ-հունիսին։ Պտուղը ձվանման է։ Նպաստում է հողառաջացմանը։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում՝ 5 տեսակ՝

  • որմնաբույս հուդայական (Parietaria juda- ica),
  • որմնաբույս ուղիղ (Parietaria erecta),
  • որմնաբույս թաքնված (Parietaria cryptarum),
  • որմնաբույս սերբիական (Parietaria serbica),
  • որմնաբույս մանրածաղիկ (Parietaria micrantha)։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հայաստանի բոլոր մարզերում։ Աճում է ժայռաճեղքերում, խոնավ և ստվերոտ վայրերում (մինչև ենթալպյան գոտի)։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • David E. Boufford։ Parietaria., online.
  • Chen Jiarui, Ib Friis, C. Melanie Wilmot-Dear։ Parietaria., online.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Որմնաբույս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Որմնաբույս» հոդվածին։