Կռունկներ (հուշարձան, Կիսլովոդսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
«Կռունկներ» հուշարձան
Памятник Журавли.jpg
«Կռունկներ» հուշարձանը
Կոորդինատներ 43°53′37.86″ հս․ լ. 42°42′56.17″ ավ. ե. / 43.8938500° հս․. լ. 42.7156028° ավ. ե. / 43.8938500; 42.7156028Կոորդինատներ: 43°53′37.86″ հս․ լ. 42°42′56.17″ ավ. ե. / 43.8938500° հս․. լ. 42.7156028° ավ. ե. / 43.8938500; 42.7156028
Գտնվում է Ռուսաստան Ռուսաստան
Կիսլովոդսկ
Կառուցվել է 1978
Շինության ձևը Հուշակոթող
Կառուցել է Մարկ և Լև Ռոբերմաններ
Ներկա վիճակը Կանգուն

«Կռունկներ» հուշարձան (ռուս.՝ Памятник «Журавли»), հուշարձան Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Կիսլովոդսկ քաղաքում։ Գտնվում է Կոլցովի պուրակում, Սուրբ Նիկողայոս տաճարից ոչ հեռու։ Կառուցվել է 1978 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կռունկներ» հուշարձանը կառուցվել է Կիսլովոդսկի այն բնակիչների պատվին, որոնք Հայրենական մեծ պատերազմի տարիներին մեկնել են ռազմաճակատ։ Նրանցից շատերը չեն վերադարձել տուն։ Հենց այս պուրակից էին զինվորները մեկնում կայարան, և այդ պատճառով որոշվեց այստեղ կառուցել հուշարձան։ Հուշարձանի կառուցման համար գումարը հավաքել են քաղաքի բնակիչները, առանց քաղաքի վարչակազմի որևէ մասնակցության։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1978 թվականի հոկտեմբերի 6-ին[1]։

Համալիրի հեղինակներն են քանդակագործ եղբայրներ Մարկ և Լև Ռոբերմանները, ճարտարապետը՝ Կազիմիր Վալյարովսկին[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը 12 մետր բարձրությամբ կոթող է, որը պսակում են երեք թռչող կռունկներ։ Թռչունները խորհրդանշում են մահացածների հավերժական հիշատակը, որոնք, չխնայելով կյանքը, պաշտպանում էին իրենց հայրենիքը։ Կոթողի հիմքի մոտ կնոջ պատկերաքանդակ է. դա բոլոր կանանց՝ մայրերի, կանանց, դուստրերի, քույրերի հավաքական կերպարն է։ Դրանք այն կանայք էին, որոնք իրենց սիրելիներին ճանապարհում էին ռազմաճակատ, սպասում և հավատում, որ իրենց սիրելիներին ոչինչ չի պատահի[1]։

Պատվանդանին արված է հետևյալ մակագրությունը[1].

Aquote1.png Ապրողները ձեզ հավիտյան պարտք են։ Aquote2.png


Հուշարձանի մոտ կա հավերժական կրակ, որտեղ գալիս են հարգելու հիշատակը։ Հաղթանակի 60-ամյակի տարում հուշարձանի մոտ կանգնեցվել է «Հիշատակի պատը», որի վրա փորագրված են պատերազմից չվերադարձած 5,5 հազարից ավելի կիսլովոդսկցիների ազգանունները։ «Հիշատակի պատին» մեծ տառերով գրված է[1].

Aquote1.png Ձեր սխրագործությունը կանդրադառնա հավերժության մեջ։ Aquote2.png


Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Кисловодск. Памятник Журавли»։ Кисловодский Экспресс։ 11.12.2017