Jump to content

Կռունկներ (հուշահամալիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Կռունկներ» հուշահամալիր
«Կռունկներ» հուշահամալիրը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակպատերազմի հուշահամալիր
Երկիր Ռուսաստան[1]
ԲնակավայրՍանկտ Պետերբուրգ
Շինության ձևՀուշահամալիր
Ներկա վիճակԿանգուն
59°53′8″N 30°27′54″E / 59.88556°N 30.46500°E / 59.88556; 30.46500
 Nevsky memorial Վիքիպահեստում

«Կռունկներ» հուշահամալիր (ռուս.՝ Мемориал «Журавли»), հուշահամալիր Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի տարիներին Սանկտ Պետերբուրգում զոհված հերոսների հիշատակին։ Գտնվում է Հեռավորարևելյան պողոտայի և Նորաբնակների փողոցի հատվածում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորինվածքը ներառում է թռչող կռունկներով հուշաստելա, կոթող, տապանաքարեր և ծաղկեպսակով աղջկա բրոնզե արձան։

Կառուցվել է 1977-1980 թվականներին եղբայրական գերեզմանների տեղում։ Հեղինակներն են ճարտարապետներ Դ. Ս. Գոլդգորը, Ա. Վ. Ալաննեն, Ա. Պ. Իզոտովը և քանդակագործ Լ. Գ. Մոգիլևսկին։

Նախկինում քաղաքի ժամանակակից Նորաբնակների և Թելմանի փողոցների միջև գոյություն է ունեցել Նևսկոյե գերեզմանոցը։ 1941-1943 թվականներին այդ գերեզմանոցում հուղարկավորել են Լենինգրադի զինվորներին և շրջափակման ժամանակ մահացած խաղաղ բնակիչներին։ Տեղանքը որպես բնակելի թաղամաս վերանախագծելու և նոր մայրուղիներ անցկացնելու ժամանակ Նևսկոյե գերեզմանոցը հավասարեցվել է հողին։

Հուշահամալիրի կազմի մեջ մտել է նաև ռելիեֆային զարդաքանդակներով և սափորով գրանիտե սյունը, որը տեղադրվել էր դեռևս 1949 թվականին։

Ստելաներից մեկի վրա արված է բրոնզե մակագրություն լենինգրադցի բանաստեղծ Միխայիլ Դուդինի բառերով.

Պողպատից և քարից ամուր էր ձեր տոկունությունը։
Հերոսներ, ձեր քաջության փառքը հիշում է հպարտ Լենինգրադը։
- Բառացի թարգմանություն

Կռունկներով ստելայի վրա արված է հետևյալ մակագրությունը.

Կյանքի պաշտպաններ զոհված հերոսների հիշատակը սրբազան է,
եղի՛ր նրան արժանի կյանքիդ վառ սխրագործությամբ։
- Բառացի թարգմանություն

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Исаченко, Валерий Григорьевич Памятники Санкт-Петербурга. — СПб.: Паритет, 2004. — 400 с. ISBN 5-93437-188-6
  • Гусаров А. Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб, 2010. ISBN 978-5-93437-363-5
  1. https://ru-monuments.toolforge.org/wikivoyage.php?id=7800935000