Կռունկներ (երգ)
| «Կռունկներ (երգ)» | |
|---|---|
| Մարկ Բեռնես և Իոսիֆ Կոբզոնի երգը | |
| Լեզու | ռուսերեն |
| Տևողություն | 4 րոպե և 5 s |
| Հեղինակ | Ռասուլ Համզաթով և Նաում Գրեբնև |
| Կոմպոզիտոր | Յան Ֆրենկել |
«Կռունկներ» (ռուս.՝ Журавли́), պատերազմի զոհերին նվիրված երգ, որի երաժշտության հեղինակը երգահան Յան Ֆրենկելն է, խոսքերի հեղինակը` Ռասուլ Համզաթովը, ավարերեն խոսքերը ռուսերեն թարգմանել է Նաում Գրեբնևըː Ռուսաստանում և ամբողջ աշխարհում պատերազմի մասին ռուսալեզու լավագույն և սիրված երգերից մեկն է[1]ː
| …Այս երգի խոսքերը… կոնկրետ հասցե ունեին՝ միլիոնավոր զոհվածների և Հայրենական պատերազմի մարտադաշտերից չվերադարձածների… բայց միևնույն ժամանակ ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու «Կռունկները» չեն կարող նվիրվել բոլոր ժամանակների պատերազմների զոհերին[2]: - Ռասուլ Համզաթով, 1990 թվական |
Հեղինակները երգի նոտաների առաջին հրատարակությունը նախաբանել են ձոնով՝ երգի առաջին կատարող «Մարկ Բեռնեսին, ում համար այս երգը դարձել է վերջինը»[3]։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կռունկներ» բանաստեղծություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոսքերի հեղինակ` Ռասուլ Համզաթով
[խմբագրել | խմբագրել կոդը]


Դաղստանցի բանաստեղծ, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության անդամ Ռասուլ Համզաթովը գրել է «Կռունկներ» բանաստեղծությունն իր մայրենի լեզվով՝ ավարերենով, իսկ կռունկների թեման ոգեշնչվել է Հիրոսիմայում գտնվող Խաղաղության հուշահամալիր այցելությունից և Սադակո Սասակի անունով ճապոնացի աղջկա հուշարձանից, որը տառապում էր ատոմային պայթյունից առաջացած լեյկեմիայից[Ն 1]ː Կռունկներն իրենց ուրույն տեղն ունեն նաև ռուսական մշակույթում, որի հետ Համզաթովը շատ մոտիկից ծանոթ է եղել որպես ռուս դասական պոեզիայի թարգմանիչ։
Բացի այդ բանաստեղծության ստեղծման մի շարք նախադրյալներ են եղել.Ճապոնիայից դեպի տուն` ԽՍՀՄ թռիչքի ընթացքում Համզաթովը մոր մասին էր խորհում, ում մահվան լուրը ստացել էր Ճապոնիայում եղած ժամանակ: Նա հիշում էր նաև իր ավագ եղբորը՝ Մագոմեդին, ով զոհվել էր Սևաստոպոլի մերձակայքում տեղի ունեցած մարտերում, հիշում էր մեկ այլ ավագ եղբոր՝ անհայտ կորած ծովային նավաստի Ախիլչիին և մյուս մտերիմ մարդկանց, ովքեր զոհվել էին Հայրենական մեծ պատերազմում, որի արդյունքը հաղթանակն էր նացիստական Գերմանիայի և նրա դաշնակից՝ Ճապոնիայի նկատմամբ։ Այդպիսով, Համզաթովի կռունկները և՛ ավարական, և՛ ռուսական կռունկներ են։
Թռչուն դարձած զոհված զինվորի կերպարը Ռասուլ Համզաթովը ստեղծել էր ավելի վաղ՝ իր պատանեկության տարիներին, 1948 թվականին քիչ հայտնի «Ճախրողները» բանաստեղծության մեջ (նույնպես հասանելի է Ն. Գրեբնևի թարգմանությամբ), որտեղ աղջիկները ճանաչում են իրենց սիրելի, մահացած ջիգիթներին՝ երկնքում թռչող թռչունների երամի մեջ։
1968 թվականին Համզաթովը զարգացրել է այս կերպարը և այն հասցրել կատարելության «Կռունկներ» բանաստեղծության մեջ: Այս հզոր կերպարը բանաստեղծի յուրօրինակ ստեղծածն է, որը փոխառված չէ համաշխարհային բանահյուսությունից կամ այլ գրական ստեղծագործություններից[Ն 2]ː
Ռուսերեն թարգմանիչ` Նաում Գրեբնև
[խմբագրել | խմբագրել կոդը]Նաում Գրեբնևի թարգմանությամբ «Կռունկներ» բանաստեղծությունը տպագրվել է «Նովի Միր» թիվ 4 ամսագրում 1968 թվականինː Այն սկսվում է այսպես.
Երբեմն ինձ թվում է, թե ջիգիթները, Բնօրինակ տեքստ (ռուս.)
Мне кажется порою, что джигиты, - Նաում Գրեբնևի 1968 թվականի թարգմանությունից |
Նաում Գրեբնևը արևելյան պոեզիայի, նրա դասականների և բանահյուսության հայտնի բանաստեղծ թարգմանիչ է եղել։ Նրա թարգմանությամբ կամ մասնակցությամբ հրատարակվել է ավելի քան 150 գիրք։ Հայրենական մեծ պատերազմից հետո նա Գրականության ինստիտուտում սովորել է Համզաթովի հետ, և այդ ժամանակվանից էլ սկսվել է նրանց բարեկամությունն ու համագործակցությունը։ Գրեբնևը թարգմանել է նաև բանաստեղծի հոր՝ Գամզատ Ցադասայի բանաստեղծությունները։
Գրեբնևը պատերազմին բախվել է հենց սկզբից. այն ժամանակ նա ծառայում էր սահմանին, Բրեստի մոտ: Նահանջելով Կարմիր բանակի հետ՝ Գրեբնևը հայտնվել է Խարկովի (Իզյում-Բարվենկովո) շրջապատման մեջ և այն քչերից էր, ում հաջովել է դուրս գալ շրջափակումից, ապա անցել է Սևերսկի Դոնեցը և կռվել Ստալինգրադում: Երեք անգամ վիրավորվել է, իսկ 1944 թվականի հունվարի 12-ին ստացած վերջին վերքից հետո նրա համար պատերազմն ավարտվել է։ Գրեբնևը վերնագրել է պատերազմի մասին իր հուշերն այսպես. «Պատերազմն ամենալուրջ իրադարձությունն էր իմ կենսագրության մեջ»: «Կռունկներ» բանաստեղծության իր թարգմանության մեջ բանաստեղծ-թարգմանիչը ներառել է պատերազմի հետ կապված իր սեփական փորձառություններն ու զգացմունքները:
| Իմ ընկեր Նաում Գրեբնևը «Կռունկները» հիանալի է թարգմանել ռուսերեն: Նա ոչ միայն թարգմանիչ էր, այլ գրեթե համահեղինակ: Պարզվել է, որ այն նրան ավելի մոտ էր, քան մյուս բոլոր բանաստեղծությունները, քանի որ ինքը վիրավոր զիվոր էր, որը մարտերում կորցրել էր իր մտերիմներին և ընկերներինː Այն դարձել է նրա համար անձնական ցավː Նա ասում էր. «Այս ոտանավորն իմ ու իմ բարեկամների մասին է»։ Հիմա ես սգում եմ նաև նրա համար. նա նույնպես միացել է կռունկների երամին[5]։ - Ռասուլ Համզաթով, 1988 թվականին Նաում Գրեբնևի մահից հետո |
Երգի ստեղծում. Մարկ Բեռնես
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամսագրում տպագրված «Կռունկներ» բանաստեղծությունը կարող էր մնալ Ռասուլ Համզաթովի և Նաում Գրեբնևի ուշագրավ գործերից մեկը միայն, եթե այն չգրավեր արդեն լեգենդար դարձած Մարկ Բեռնեսի ուշադրությունը, ով մշտապես կարդում էր շատ բանաստեղծություններ՝ նոր երգի համար բառեր որոնելով:
| Իր կյանքի վերջին երկու տարիներին Բեռնեսը մշտապես կարդում էր Ռասուլ Համզաթովի, Կայսըն Կուլիևի բանաստեղծությունները, ասես ինչ-որ բան էր փնտրումː Եվ մի անգամ գտավː ...Մարկը դրա վրա աշխատեց վեց ամիս։ Արդեն դատապարտված էր, բայց մինչև իր վերջին օրը չէր հանձնվում իր հիվանդությանը, նա ոչ միայն զգում էր, այլ առանց ինքն իրեն խոստովանելու գիտեր, որ այս երգը դառնալու է իր ռեքվիեմը։ ...Այս երգը ծնվել է տանջանքների մեջ, և ես հիշում եմ Մարկի կատաղի վեճերը թարգմանչի հետ, որը չէր համաձայնվում, որ իր և Համզաթովի աշխատանքը պետք է վերաշարադրել։ Բայց Մարկ Նաումովիչը համառ էր։ Եվ ստացվեց երգըː Նա գիտեր, թե ինչի մասին է երգում[6][7][8]ː - Երգչի այրի` Լ. Մ. Բոդրովա |
Ինքը՝ Բեռնեսը, պատերազմին չի մասնակցել։ Բայց եղել է Տաշքենդում (1941-1944), որտեղ տարհանվել էին երկրի կինոստուդիաները, և ակտիվ մասնակցություն է ունեցել ռազմական թեմաներով ֆիլմերի նկարահանումներին՝ խաղալով զինվորների և հրամանատարների դերեր։ Հատկապես լավ էր ստացվում նրա կատարմամբ պատերազմի մասին երգերը[Ն 3]ː Պատերազմը դարձել է նրա անձնական թեման[9]:
Ռուսերեն տեքստի փոփոխությունների պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռասուլ Համզաթովը մեծ հարգանք է տածել Բեռնեսի նկատմամբ և գիտեր այլ բանաստեղծներից, որ երբ նա պնդում էր, որ տեքստի մեջ պետք է փոփոխություններ կատարել, ապա տեքստը դրանից ավելի վատը չէր դառնում[10]ː
| Թարգմանչի հետ միասին մենք երգչի ցանկություններն արդարացի համարեցինք և «ջիգիթներ» բառի փոխարեն գրեցինք «զինվորներ»։ Սա մի տեսակ ընդլայնեց երգի հասցեն՝ հաղորդելով դրան համընդհանուր հնչեղություն։ |
Կատարվել են նաև որոշ այլ փոփոխություններ և կրճատումներ։ Բանաստեղծ Կոնստանտին Վանշենկին, ով «Կռունկների» տեքստի վրա Բեռնեսի աշխատանքի ականատեսն է եղել, իր հուշերում նկարագրել է երգի վրա կատարված փոփոխությունների ընթացքըː
| Շատերն են հավանաբար լսել, որ Համզաթովի «Կռունկները» (թարգմանությունը՝ Ն. Գրեբնևի) սկսվում էր հետևյալ տողով. «Երբեմն ինձ թվում է, թե ջիգիթները...»ː Բեռնեսն անմիջապես պահանջեց, որ տողը վերաշարադրվի որպես «զինվորներ»։ Նրա փաստարկները միշտ չափազանց համոզիչ էին լինում։ Նա ասաց, որ այս երգը ջիգիթները չեն երգի, նրանք երգում են իրենց սեփական ջիգիթական երգերը, իսկ մնացածների համար այս [ջիգիթ] բառը բուտաֆորիա է։ Նա երկրորդ քառատողը, որը սկսվում է «Նրանք մինչ օրս այն հեռավոր ժամանակներից...» խոսքերով, թողեց անփոփոխ, և սա ամբողջ երգում միակն է, որը չի փոփոխվել։ Երրորդ տունը նա հեռացրեց. այն անհարթ էր երգի համար, և, հետևաբար, թույլ։ Բայց դրանում կար մի սրտաճմլիկ տող. «Կռունկներն իրիկնամուտի մառախուղում» [В тумане предвечернем журавли]», և Մարկը պարզապես տնքում էր` ցավալի է բաժանվել դրանից։ (Ես սա մանրամասն պատմում եմ, որովհետև դա տեղի է ունեցել իմ աչքերի առաջ։)»
Եվ Բեռնեսը հեռացրեց հաջորդ տունը նույնպես՝ համբերատար բացատրելով, որ այն ոչինչ չի ավելացնում։ Եվ բացի այդ, այնտեղ ասվում էր.
«Բայց ես ավարերեն չեմ երգելու, չէ՞», — նա հանկարծ նյարդայնացած գոռում է թարգմանչի կողմը՝ զգալով, որ իրեն չեն հասկանում։ Բեռնեսը, որպես կանոն, անզիջում է, բայց հետաքրքրական է, որ նա իր դիրքորոշումը պաշտպանում էր երբեմն կտրուկ, երբեմն կոպիտ, երբեմն՝ մեղմ ու սիրալիր։ Եվ ահա հիմնական տունը։ Հենց որի համար էր, որ երգիչը պայքարում էր այս երգի համար. Բայց երկրորդ տողը չի համապատասխանում, խանգարում է. ազգականներս ո՞րն է։ Ախր դրանից առաջ մի ազատ տեղ կար... Հիշում ես այնտեղ կար` «Կռունկները երեկոյան մառախուղի մեջ» [տողը]։ Մի՞թե այն այստեղ բերել չի լինի։ Ես չե'մ մոռացելː Եվ թարգմանիչը կատարում է նրա գեղարվեստական ցանկությունը և երկրորդ տողի փոխարեն տեղադրում է այն սրտաճմլիկը, փոքր-ինչ փոփոխելով այն. «թռչում է օրվա ավարտի մառախուղի մեջ… [«Летит в тумане на исходе дня…»]ː Դե, նաև երրորդ տողում նա խնդրում է դա անել ոչ թե «իրենց շարքերում», այլ «դրանում»։ Ավելի ճշգրիտ։ Եվ վերջապես, վերջին տան մեջ նույնպես խնդրում է փոփոխություններ կատարել, մասնավորապես՝ «Ես կթռչեմ յոթ սարերից այն կողմ» տողի փոխարեն հայտնվեւմ է. «Ես կլողամ նույնատեսակ թխակապույտ մշուշի մեջ»[Ն 4]ː Զգո՞ւմ եք, թե որքան ավելի լավ է, որքան ցավագին է։ Բայց այս քառատողը վերջինն էր բանաստեղծությունում։ Սակայն երգի վերջում Բեռնեսը կրկնում է առաջին տունը... Շատ կարևոր է նշել, որ այս բոլոր փոփոխություններն, անշուշտ, գտնվում են բնօրինակի սահմաններում։ Դե, ուրիշ ո՞վ կարող էր նման հիանալի աշխատանք կատարել[11]։- Բանաստեղծ Կոնստանտին Վանշենկինի հուշերից |
Երաժշտության հեղինակ` Յան Ֆրենկել
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեքստի վրա աշխատելուն զուգընթաց երաժշտության ստեղծման աշխատանքներ են տարվելː Մարկ Բեռնեսը նոր երգ գրելու խնդրանքով դիմել էր Յան Ֆրենկելին, ում հետ նախկինում բազմիցս համագործակցել էր[12]։ 1941-1942 թվականներին Զենիթային ուսումնարանն ավարտելուց հետո Ֆրենկելը հնարավորություն է ստացել մասնակցել մարտերին և ծանր վիրավորվել էː Ռազմական թեման նույնպես հարազատ էր նրանː Բանաստեղծությունը հավանել է կոմպոզիտորըː Բայց երաժշտությունը տեքստի արդեն վերջնական տարբերակի հետ համապատասխանեցնելու խնդրի առաջ է կանգնել: Ֆրենկելը նույնիսկ չէր կարողանում գտնել ապագա մեղեդու ուրվագծերը... Միայն երկու ամիս անց նա որոշել է, որ ավելի լավ կլինի ապագա երգը սկսել վոկալիզով: Զարմանալիորեն, վոկալիզային մեղեդին համեմատաբար արագ է ծնվել, իսկ հետո մի շնչով առաջացել է հիմնական մեղեդին։
| Ես անմիջապես զանգահարեցի Բեռնեսին։ Նա անմիջապես եկավ, լսեց երգը և… պայթեց արցունքների մեջ։ Նա սենտիմենտալ մարդ չէր, բայց հաճախ պատահում էր, որ լաց էր լինում, երբ ինչ-որ բան իրեն դուր էր գալիս։ |
Կռունկներն առաջին անգամ հնչել են «Զեմլյանկա» խմբագրականում՝ պատերազմի վետերանների ավանդական հանդիպման ժամանակ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի խմբագրությունումː Այն ժամանակ այնտեղ ներկա են եղել մարշալ Կոնևը և այլ նշանավոր զինվորականներ։
| Երբ երգը դադարեց, սենյակում երկար ժամանակ լռություն տիրեց։ Եվ հետո Կոնևը գրկեց Բեռնեսին և արցունքն աչքերին ասաց. «Շնորհակալություն, ինչ ափսոս, որ մեզ զրկում են լացելու իրավունքից»[13]։ - «Երաժշտական կյանք» ամսագրի խմբագիր Նինա Զավադսկայա |
Երգի ձայնագրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարկ Բեռնեսը «Կռունկներ» երգը ձայնագրել է ծանր հիվանդ վիճակում։ Նա արդեն դժվարությամբ էր շարժվում, բայց այնուամենայնիվ, 1969 թվականի հուլիսի 8-ին որդին նրան տարել է ստուդիա, որտեղ երգիչը երգը ձայնագրել է մեկ կատարմամբ։ Այս ձայնագրությունը նրա կյանքի վերջինն է դարձել (Մարկ Բեռնեսը մահացել է մեկ ամիս անց՝ օգոստոսի 16-ին)[14]:
| Բեռնեսը, երաժշտությունը լսելուց հետո, կոչ արեց բոլորին հնարավորինս արագ ձայնագրել երգը։ Ինչպես ասաց Յանը, նա կանխազգում էր իր մահը և ուզում էր այս երգով դնել իր կյանքի վերջակետը։ Ձայնագրությունը Բեռնեսի համար աներևակայելի դժվար էր։ Բայց նա քաջաբար դիմացավ ամեն ինչին և ձայնագրեց «Կռունկներ» երգը։ Եվ իսկապես, այն դարձավ նրա կյանքի վերջին երգը[15]ː - Յան Ֆրենկելի կենսագիր, կոմպոզիտոր Յու. Գ. Ռաբինովիչ |
Ձայնագրությունն առաջին անգամ հրապարակվել է Բեռնեսի մահից անմիջապես հետո «Կռուգոզոր» (Кругозор) խորհրդային ձայնային ամսագրի 1969 թվականի օգոստոսի համարում[16], իսկ տարեվերջին այն թողարկվել է «Վերջին ձայնագրություններ» մինի ալբոմում[17] (թվականը հաստատվում է մատրիցային համարների աղյուսակով[18]):
Բեռնեսի կատարողական ոճը շատ անհատական էր ու յուրահատուկ՝ նա ոչ այնքան երգում էր` երգելիս այնքան չէր ձգում բառերը, որքան «արտաբերում» էր երգի բառերը։ Լավ պոեզիայի համար, որտեղ յուրաքանչյուր բառ ծանրակշիռ դեր ունի, երբեմն նախընտրել է նման առանձնահատուկ կատարումը։ Եվ ԽՍՀՄ Կոմպոզիտորների միությունը երգի վերաբերյալ տարբեր են եղել արձագանքներըː Ֆրենկելի գործընկերներից շատերը նրան մեղադրել են մեղեդու պարզունակության և չափից դուրս սենտիմենտալության, նրա «բարդական» բնույթի և ոչ պահանջկոտ ունկնդիրների ճաշակին համապատասխանեցնելու մեջ։ Սակայն ժամանակն այլ բան է ապացուցել, և «Կռունկներ» երգն իսկապես հայտնի է դարձել: Շատ տարիներ անց բանաստեղծ Ե. Դոլմատովսկին երգի մասին տվել է իր գնահատականըː
| «Կարելի է ասել, որ երգը դիմացել է ժամանակի փորձությանը և դարձել խորհրդային ժողովրդի մի քանի սերունդների անձնական սեփականությունը։ «Կռունկներն» այլևս պարզապես երգ չէ, այն մեր պատմության էջն է, մի մեծ քնարա-էպիկական պատկեր»[19]ː |
Ժառանգություն. հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երգը հիշատակվում է Գեորգի Պոլոնսկու գրած «Կռունկի երգի» տողերում, որը Կիրիլ Մոլչանովի «Կապրենք մինչև երկուշաբթի» (Доживём до понедельника, 1968) գեղարվեստական ֆիլմի գլխավոր երաժշտական թեման է, որի սցենարը գրել է Պոլոնսկինː Երգը չի մտել ֆիլմի մեջ և թողարկվել է ֆիլմի թողարկումից միայն մի քանի տարի անցː
- «Կռունկներ» երգը հնչում է որպես լեյտմոտիվ հարավկորեական ամենահայտնի և պաշտամունքային «Ավազի ժամացույց» հեռուստասերիալներից մեկում, որը նկարահանվել է 1995 թվականին։
- 2014 թվականին «Անմահ գունդ» շարժման պաշտոնական խորհրդանիշը դարձել է երկինք բարձրացող կռունկը՝ հնգաթև աստղի ֆոնի վրա։ Նկարիչ Ալեքսեյ Շելեպովը, լոգոյի հեղինակը, ասել է. «Մենք ցանկանում էինք ստեղծել մի ցուցանակ, որը հեռու կլինի քաղաքական և քարոզչական խորհրդանիշներից և կլիշեներից, բայց, այնուամենայնիվ, ունենա պատմական շարունակականություն։ Կարևոր էր ստեղծել մի խորհրդանշան, որը հասկանալի կլիներ բոլոր տարիքի և սոցիալական խմբերի ներկայացուցիչներին։ Նշան` առանց կոմերցիոն ինտոնացիայի, բայց ժամանակակից։ Խնդիրը բարդ էր և հետաքրքիր։ Որպես սյուժե ես վերցրեցի «Կռունկներ» երգի պատկերը»[20]։
- Մարկ Բեռնեսի կատարմամբ երգի ձայնագրությունը ներկայացված է «Ամերիկացիները» (ԱՄՆ) լրտեսական հեռուստասերիալում, «Դյադկովո» դրվագում (5-րդ եթերաշրջան, 2017):
- «Մանյունյա» հեռուստասերիալում (2021-2022, 1-ին եթերաշրջան, 1-ին սերիա) դպրոցական երգչախումբը երկու անգամ կատարում է «Կռունկներ» երգը (մեկ րոպեից պակաս հատվածներ)[21]:
- Մարկ Բեռնեսի կատարմամբ երգի ձայնագրությունը մի քանի անգամ հնչում է հոլանդական «De Dans van Natasja» («Նատաշայի պարը», 2022) գեղարվեստական ֆիլմում։ Սցենարի հեղինակը և ռեժիսորը Ջոս Ստելինգն է։
- Թուրքմենական «Կարմիր վերարկու» (Gyzyl kürte - «Գյզըլ քյուրթե», Թուրքմենֆիլմ, 2022, ռեժիսոր՝ Սահիսալիխ Բայրամով) գեղարվեստական ֆիլմի վերջում հնչում է «Կռունկներ» երգը թուրքմեներենով, որը թարգմանել է Թուրքմենստանի նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը[22]ː
- «Կռունկներ» երգի ստեղծումից անմիջապես հետո ԽՍՀՄ-ում, իսկ ավելի ուշ՝ արտերկրում, այն վայրերում, որտեղ 1941-1945 թվականներին տեղի են ունեցել մարտեր, կանգնեցվել են ստելաներ և հուշարձաններ, որոնց կենտրոնական պատկերը թռչող կռունկներն են։ Այսպիսով, երգի կերպարը դարձել է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակի խորհրդանիշ։



- 1972 թվականին քաղաքի մուտքի մոտ հայտնվել է թռչող կռունկներով բարձր կոթող Ուզբեկստանի Չիրչիկ քաղաքում (քանդակագործ Յու. Կիսելյով, ճարտարապետներ Ս. Սուտյագին և Յու. Կլեպիկով): Հուշարձանի հիմքում փորագրված են «Կռունկներ» երգի բանաստեղծության սկզբնական տողերը և հեղինակի անունը` Ռասուլ Համզաթով[24]ː
- 1975 թվականին՝ նացիստական Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի 30-ամյակի առթիվ, Ձուարիկաու գյուղում (Հյուսիսային Օսիա) կանգնեցվել է այս գյուղի բնակիչների պատերազմում զոհված Գազդանով յոթ եղբայրների (մայրը և կռունկները, քանդակագործ Սերգեյ Սանակոև) հուշարձանը[25]։
- 1975 թվականին քաղաքի նացիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի 30-ամյակի առթիվ Ռոստովի մարզի Շախտի քաղաքի մոտ զոհված զինվորների հիշատակին կանգնեցվել է «Չվերադարձածներին» հուշահամալիրը (քանդակագործ՝ Ա. Խարկով, ճարտարապետ՝ Ա. Պետրով)։ Բլրի վրա գտնվող ճանապարհի մի կողմում մոր կերպարն է, որը սպասում է ռազմաճակատ մեկնած երեխաներին. ճանապարհի մյուս կողմում ՝ բլրի վրա, երկու բարձր ստելաների վրա, թռչող կռունկների երամն է։ Նրանք երկար տարիներ կանգնած են այդպես` ճանապարհով բաժանված։ Համալիրի կազմի մեջ օգտագործվել են զանգեր, որը եկեղեցուց նվեր է[26]ː
- Կառուցվել է 1980 թվականին «Կռունկներ» հուշահամալիր Սանկտ Պետերբուրգում, որտեղ հարթաքանդակի վրա օգտագործվել է նաև թռչող կռունկների մոտիվը։
- 1982 թվականին Սարատովի «Հաղթանակ» զբոսայգում հայտնվել է 1941-1945 թվականների պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված «Կռունկներ» հուշարձանը (ճարտարապետ Յու. Մենյակին)ː
- 1995 թվականի մայիսի 7-ին, Հաղթանակի 50-ամյակի կապակցությամբ, Կինել քաղաքի մոտ` Ալեքսեևկա գյուղում (Սամարայի մարզ) բացվել է պատերազմում զոհված ինը եղբայրների և նրանց մայրերի հիշատակին նվիրված Վոլոդիչկինների ընտանիքի հուշարձանը (նրանց խորհրդանշում են ինը թռչող բրոնզե կռունկները, ճարտարապետ Յուրի Խրամով)ː
- 1995 թվականին Եմանժելինսկում (Չելյաբինսկի մարզ) տեղադրվել է հուշարձան՝ ի հիշատակ պատերազմում զոհված քաղաքի բնակիչների (հեղինակ ՝ Ի. Ֆրանկե), երկու ուղղահայաց սալերի վրա երկու թռչող կռունկներով[27]ː
- 2000 թվականին «Կուրսկի աղեղ» հուշահամալիրի (Կուրսկ, Կուրսկի աղեղ) վայրում նացիստների կողմիցգնդակահարված Կարմիր բանակի եղբայրական գերեզմանի վրա բացվել է նոր օբյեկտ` «Կուրսկի Անհայտ զինվորի» գրանիտե տապանաքարը` մի շարք կռունկներով, որոնք բարձրանում են երկինք (քանդակագործ Վլադիմիր Բարտենև)ː
- 2000 թվականին Լուգանսկում բացվել է հուշարձան՝ ի հիշատակ պատերազմի ավարտի 55-րդ տարեդարձի (քանդակագործ Եվգենի Չումակ). գետնից բարձրանալ փորձող վիրավոր կարմիրբանակայինի վերևով կռունկներ են թռչում[28]ː
- 2005 թվականի դեկտեմբերի 5-ին, Մոսկվայի ճակատամարտի 64-րդ տարեդարձին Վիդնոյե քաղաքում (Մոսկվայի մարզ) հայտնվել է «Կռունկներ» քանդակագործական կոմպոզիցիան (քանդակագործ Ալեքսանդր Ռոժնիկով)ː Համակենտրոնացման ճամբարի ցանկապատի սյուներ հիշեցնող երեք ստելաների միջև կռունկներ են պտտվում՝ ձգտելով փախչել։ Իսկ ներքևում, պատվանդանի վերևում, Անմար կրակ է վառվում[29]ː
- 2005 թվականի հունիսի 22-ին Աշդոդ քաղաքում բացվել է «Հաղթանակի հուշարձան». երեք մույթեր կապույտ գլոբուսով, վերևում՝ երեք կռունկ, դաշնակիցների դրոշներ և «Կռունկներ» երգի տողերով հուշաքար[30]ː
- 2005 թվականի մայիսի 8-ին Լոս Անջելեսի Պլամմեր պարկում (Արևմտյան Հոլիվուդ, ԱՄՆ)ռուսախոս ներգաղթյալների ութամյա միջնորդություններից հետո տեղական իշխանությունները տեղադրել են Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված սովետական զինվորների հուշարձանը՝ կռունկների պատկերով և «Կռունկներ» երգի տեքստի առաջին չորս տողերով ռուսերեն և Պիտեր Թեմփեստի անգլերեն թարգմանությամբ (քանդակագործ ՝ Միխայիլ Նարուզեցկի): Հուշահամալիրը կառուցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ռուս վետերանների Լոս Անջելեսի ասոցիացիայի նախաձեռնությամբ, Արևմտյան Հոլիվուդ քաղաքի վարչակազմի աջակցությամբ, ձեռնարկատերերի և անհատների կամավոր նվիրատվությունների միջոցներով[31][32][33][34]ː
- 2015 թվականին նացիզմի դեմ տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ Վերխնայա Պիշմա քաղաքում հուշարձանի վերականգնումից հետո տեղադրվել են երկու մետաղապատ 16 մետրանոց ստելաներ, որոնք պսակված են թռչող կռունկներով (ճարտարապետ Ա. Լուդանենկովա)[35]ː
- 2016 թվականի հունիսի 22-ին Օմսկ քաղաքում Մենդելեևի պողոտայի և Զաոզերնայա փողոցի խաչմերուկում Հաղթանակի 70-ամյակի պուրակում բացվել է «Կռունկներ» հուշարձանը (գլխավոր ճարտարապետ Անդրեյ Բորոդավկին)ː Քանդակագործական կոմպոզիցիան պատրաստված է բրոնզից, կառույցի բարձրությունը 4,5 մետր է[36]ː
- 2016 թվականին Սլովենիա հիշատակի գերեզմանատանը Սլովենիայում, Լյուբլյանայի կենտրոնի Ժալե գերեզմանատանը բացվել է «Սլովենիայում զոհված Ռուսաստանի և Խորհրդային Միության զավակների» հուշարձանը։ Կռունկների երամը երկինք է բարձրանում ութ ստելա` ըստ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների տարիների քանակի[37]ː
- 2017 թվականին Կրասնոյարսկում բացվել է «Մեր հիշողության կռունկները» քանդակագործական կոմպոզիցիան՝ նվիրված «Հայրենական մեծ պատերազմի հաղթողներին» (քանդակագործ Դմիտրի Շավլիգին)ː Գրանիտե պատվանդանի վրա կրակ է բարձրանում, որի վրա բարձրանում են կռած չորս կռունկներ։ Հուշարձանի ընդհանուր բարձրությունը մոտ 8,5 մետր է[38]ː
- 2020 հունիսի 30-ին Ռժև քաղաքում Հայրենական մեծ պատերազմի ավարտի 75-ամյակի կապակցությամբ՝ ի հիշատակ Ռժևի ճակատամարտում մեկ միլիոն երեք հարյուր հազար զոհվածների, բացվել է Ռժևի խորհրդային զինվորի հուշահամալիրː 25 մետր բարձրությամբ հուշարձանի հեղինակներն են (քանդակագործ Անդրեյ Կորոբցովը, ճարտարապետ Կոնստանտին Ֆոմինը տեսանելիորեն մարմնավորել են զոհված զինվորների թռչող կռունկների վերածված Համզաթովյան կերպարը)[39]ː Ներքևում Ալ. Տվարդովսկու «Ես սպանվել եմ Ռժևի կողմերում» բանաստեղծության տողերն են. «Մենք ընկանք հայրենիքի համար, Բայց այն փրկվեց»ː Այս իրադարձության կապակցությամբ Ռուսաստանի Բանկը թողարկել է արծաթափայլ հուշադրամ` թռչող կռունկների ֆոնի վրա զինվորի կերպարի ռելիեֆային պատկերով[40]ː
Երգի այլ կատարողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բացի Մարկ Բեռնեսից, «Կռունկներ» երգը կատարել են Յան Ֆրենկելը[41], Յուրի Գուլյաևը[42], Դրագան Ստոյնիչը[sr][43], Բոյան Կոդրիչը[hr], Իոսիֆ Կոբզոնը[44], Վալերի Լեոնտևը, Մուսլիմ Մագոմաևը[45], Վիկտոր Պոյգույաչը «Սերեբրո» խումբը, Օլեգ պոգուդինը, Դմիտրի Խվորոստովսկի[46], Բատիրխան Շուկենով[47], «Վիսոկոսնի տարի» խումբը (Високосный год), Իլդար Աբդրազակով, Դնեպրոպետրովսկի ռոք երաժիշտներ, ԿորՎալՕԼԼ-ի[48] գաղափարի հեղինակ և պրոդյուսեր Յուլիա Սավիչևա։
- Երգը եբրայերեն թարգմանել է Զեև Գեյսելը և կատարվում է Իսրայելում՝ ի հիշատակ զոհերի[49]։
- Հունարենով (Οι γερανοί) երգը կատարել է 1987 թվականին Հարիս Ալեքսիուն[50]։ Բանաստեղծության թարգմանությունը կատարել է Յանիս Ռիցոսը։
- 2003 թվականին Մարկ Ալմոնդը ձայնագրել է երգն անգլերեն տարբերակով «The Storks» (Արագիներ) իր «Heart on Snow» (Սիրտը ձյան վրա) ալբոմի համար։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սադակո Սասակին հույս ուներ բուժվել՝ հազար թղթե «կռունկներ» պատրաստելով՝ օգտագործելով օրիգամի արվեստը: Ասիայում համոզմունք կա, որ մարդու ցանկությունը կիրականանա, եթե նա գունավոր թղթից ծալի հազարավոր օրիգամի կռունկներ:
- ↑ Թեև տարածված տեսակետ կա, որ Համզաթովի «Կռունկներ» բանաստեղծության ստեղծման համար ոգեշնչման աղբյուր է եղել 1963 թվականին Վլադիկավկազի մոտ կանգնեցված Գազդանով եղբայրների հուշարձանը, որը պատկերում է յոթ կարապներ և նվիրված է Ձուարիկաու գյուղից յոթ Գազդանով եղբայրներին, որոնք տարբեր ժամանակներում զոհվել են Հայրենական մեծ պատերազմի մարտերում[4]: Սակայն երգի հեղինակներից ոչ մեկը երբեք չի հիշատակել այս տարբերակը։
- ↑ Պատերազմական թեմաներով Մարկ Բեռնեսի կատարած երգերից հատկապես հայտնի են` «Մութ գիշեր» (Тёмная ночь) երգը «Երկու զինվոր» ֆիլմում (Два бойца, 1943), «Թշնամիներն այրեցին մեր հայրենի խրճիթը» (Враги сожгли родную хату), «Արդյոք ուզում են ռուսները պատերազմ» (Хотят ли русские войны) երգերը և այլնː
- ↑ «Я улечу за тридевять земель» տողի փոխարեն` «Я поплыву в такой же сизой мгле»
- ↑ Թեև տարածված տեսակետ կա, որ Համզաթովի «Կռունկներ» բանաստեղծության ստեղծման համար ոգեշնչման աղբյուր է եղել 1963 թվականին Վլադիկավկազի մոտ կանգնեցված Գազդանով եղբայրների հուշարձանը, որը պատկերում է յոթ կարապներ և նվիրված է Ձուարիկաու գյուղից յոթ Գազդանով եղբայրներին, որոնք տարբեր ժամանակներում զոհվել են Հայրենական մեծ պատերազմի մարտերում[23]: Սակայն երգի հեղինակներից ոչ մեկը երբեք չի հիշատակել այս տարբերակը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Elena Polyudova Soviet War Songs in the Context of Russian Culture. — Cambridge Scholars Publishing, 2016. — С. 178. — ISBN 978-1-443-88974-2
- ↑ «Гамзатов Р. Зов белых журавлей (1990 г.)». www.rasulgamzatov.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Из интервью Я. Френкеля телеканалу «Россия» (ссылка с привязкой ко времени: от 1 мин. 47 сек. до 2 мин. 05 сек.)». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ «Семеро смелых». Аргументы Недели. Վերցված է 2025 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Гамзатов Р. Зов белых журавлей (1990 г.)». www.rasulgamzatov.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Бернес-Бодрова Л. Вспоминается песней // Марк Бернес. Статьи. Воспоминания о М. Н. Бернесе / Сост.: Л. М. Бернес-Бодрова. Вступительная статья и общая редакция Н. И. Смирновой. — М., 1980. — С. 210
- ↑ Бернес-Бодрова Л. Ни с кем я не сравню… // Марк Бернес в воспоминаниях современников / Составление, предисловие и комментарии К. В. Шилова. — М., Молодая гвардия: 2005. — С. 404.
- ↑ Бодрова Л. Вспоминается песней // Марк Бернес. Статьи. Воспоминания о М. Н. Бернесе / Сост.: Л. М. Бернес-Бодрова. Вступительная статья и общая редакция Н. И. Смирновой. — М., 1980. — С. 210
- ↑ См. Основные даты жизни и творчества М. Н. Бернеса // Марк Бернес в воспоминаниях современников / Составление, предисловие и комментарии К. В. Шилова. — М., Молодая гвардия: 2005. — С. 421.
- ↑ Шемета Л.П. Марк Бернес в песнях. — Киев, 2008. — С. 70−71. — 240 с. — ISBN 978-966-8382-26-0
- ↑ Ваншенкин К. Мне слышится песня Бернеса // Марк Бернес в воспоминаниях современников / составление, предисловие и комментарии К.В. Шилова. — М.: Молодая гвардия, 2005. — С. 232−234.
- ↑ «Мелодии Яна Френкеля. Почему Л. Брежневу пришлось решать судьбу песни «Журавли»?». shkolazhizni.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Մեջբերում Шемета Л. П. Марк Бернес в песнях. — Киев, 2008. — էջ 71ː
- ↑ ««Журавли» Я. Френкель — Р. Гамзатов — История песни — ВСЕ О ТВОРЧЕСТВЕ ОЛЕГА ПОГУДИНА — Форум клуба». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 28-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 22 (օգնություն) - ↑ Песни. Журавли
- ↑ «Содержание звуковых страниц журнала «Кругозор» № 8, 1969 (см. с. 10)». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 49 (օգնություն) - ↑ Марк Бернес. Последние записи. Д-00025933-34 (пластинка-миньон) // Каталог долгоиграющих грампластинок. Часть вторая. Музыка народов СССР. Записи для детей. Эстрада, танцы. Оперетта. Марши. Лекции и музыкально-образовательные записи. 33⅓ об/мин. Моно и стерео / Сост. В. К. Крюков. — М.: Всесоюзная студия грамзаписи, 1972. — С. 347. — 508 с.
- ↑ А. И. Железный Определитель дат записи советских грампластинок // Наш друг — грампластинка. Записки коллекционера. — Музычна Украйина, 1989. — С. 271—272. — 280 с. — ISBN 5-88510-048-9
- ↑ Цит. по: Журбинская Т. Ян Френкель — Жизнь и творчество Արխիվացված 2020-08-03 Wayback Machine.
- ↑ «Полковой Журавль — один из лучших логотипов России». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 5-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 17 (օգնություն) - ↑ «Наринэ Абгарян лично представила сериал «Манюня» на «Кинотавре»». Lenta.RU (ռուսերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Экс-президент Туркменистана написал новый текст для советской песни «Журавли»». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Семеро смелых». Аргументы Недели. Վերցված է 2025 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «ПАМЯТЬ. Документалистика. Журавли Серго Сутягина (телепередача)». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «Белые журавли: история семи погибших осетинских братьев Газдановых».
- ↑ «Мемориальный комплекс «Невернувшимся»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «Иван Яковлевич Франке». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «Памятник Неизвестному солдату «Журавли» в Луганске». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «Вечный огонь обелиска — память о прошлой войне» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 5-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 22 (օգնություն) - ↑ «Памятники и мемориалы | Израиль». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ Facebook, Twitter, Show more sharing options, Facebook, Twitter, LinkedIn (2005 թ․ մայիսի 9). «Memorial Rises Amid Protest». Los Angeles Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
{{cite web}}:|last=has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «The Lengthy, Costly and Controversial Task of Memorializing Veterans. By Bob Bishop». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «Журавлиный клин над Голливудом». foto-history.livejournal.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «The cranes». ribf.riken.jp. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Мемориал «Журавли»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «В День памяти и скорби в Омске открыли памятник «Журавли»». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Памятник «Сынам России и Советского Союза, погибшим на словенской земле в годы Первой и Второй мировых войн»». Российское военно-историческое общество. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «В центре Красноярска открыли новый памятник». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ Зоя Игумнова (2020 թ․ հունիսի 29). «Всенародный солдат: кто стал прообразом бойца, убитого подо Ржевом». Известия (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «ЦБ выпустил памятную монету «Ржевский мемориал советскому Солдату»». Российская газета (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «Ян Френкель Журавли, Ян Френкель Yan Frenkel». Россия XX века в песенном творчестве (ռուսերեն). 2019 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
- ↑ Ntktgthtlfxf @Ijke.jq jujy`r? 1975 u/
- ↑ Կռունկներ (երգ)(անգլ.) Discogs կայքում
- ↑ Советское телевидение. Гостелерадиофонд России. «Иосиф Кобзон. «Журавли». Песня-71». YouTube (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
- ↑ БМчик - Персональный сайт Муслима Магомаева. «Муслим Магомаев — Журавли. Muslim Magomaev — Zhuravli (The Cranes)». YouTube (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Журавли/Cranes — Dmitry Hvorostovsky (April 8, 2003)». Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 22-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 15 (օգնություն) - ↑ «Батырхан Шукенов Журавли». Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 22-ին.
- ↑ KorValAll (2015 թ․ մայիսի 7). ««Журавли». Рок-музыканты Днепра. Продюсер КорВалALL». YouTube (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
- ↑ ««Мне кажется порою, что солдаты…»: Израиль вспоминает павших». Лехаим (ռուսերեն). 2019 թ․ մայիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Οι γερανοί». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2025 թ․ ապրիլի 29-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Shemeta L.P. Mark Bernes երգերում. - Կիև, 2008 թ. — 240 վրկ.
- Ксения Крихели (2018 թ․ մայիսի 13). ««Журавли»: история песни, ставшей молитвой». Мир 23. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
- Կազիև Շապի . Ռասուլ Համզաթով. - M: Երիտասարդ գվարդիա, 2018 թ. — «Կռունկներ» պոեմի մասին՝ էջ. 250-257 թթ.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռասուլ Համզաթովը «Կռունկներ» երգի մասին.
- Նաում Գրեբնև. Պատերազմը ամենալուրջ իրադարձությունն էր իմ կենսագրության մեջ։
|