Կռունկներ (բանաստեղծություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կռունկներ
Տեսակբանաստեղծություն
ԺանրԲանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել էհայտնի չէ
ՎիքիդարանԿռունկներ

«Կռունկներ», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից մեկը, ակունքը ժողովրդական է։ Գրության թվականը հայտնի չէ։ Քառատողի ինքնագիրը չի պահպանվել։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանի «Կռունկներ» ստեղծագործությունն առաջին անգամ տպագրվել է 1907 թվականին Լուսաբեր դասագրքի Ա տարիի 66-րդ էջում, այնուհետև 1908 թվականին՝ Լուսաբեր դասագրքի Ա տարիի 78-րդ էջում։ «Կռունկներ» ստեղծագործությունը հետագայում տպագրվել է 1940-1959 թվականներին Երևանում 6 հատորով գիտական հրատարակությունում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի 1-ին հատորի 226-րդ էջում[1]։

Ստեղծագործությունն արտատպվում է 1908 թվականին Լուսաբեր դասագրքի Ա տարիից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երկերի Լիակատար Ժողովածու, Բանաստեղծություններ, Առաջին հատոր. Երևան: «ՀՍՍՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ». 1988. էջ 615.