Կռիլյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կռիլյա
Nautilus Pompilius-ի ստուդիական ալբոմ
Թողարկված1996
Ձայնագրված1995
Ժանրալտերնատիվ ռոք, գոթական ռոք, նոր ալիք
Տևողություն62:13
Լեզուռուսերեն
ԼեյբլApex Records
Nautilus Pompilius-ի ալբոմների ժամանակագրություն
«Человек без имени»
(1995)
«Крылья»
(1996)
«Акустика»
(1996)

«Կռիլյա», «Nautilus Pompilius» ռուսական ռոք խմբի տասերորդ ալբոմը։ Ձայնագրվել է 1995 թվականի գարնանից ամառը Սանկտ Պետերբուրգում և թողարկվել է 1996 թվականի հունվարին։ Նկարահանվել են «Կռիլյա» և «Кто ещё» երգերի տեսահոլովակները։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կռիլյա ալբոմի հետ կապված պատմությունը շատ տարօրինակ է։ Իրականում այնտեղ շատ քիչ են նոր երգերը։ Քանի որ նոր երգերը չեն ներառվել այնտեղ՝ տարբեր պատճառներով։ Կռիլյա ալբոմը բնույթով պոետական էր, գրվել է հիմնականում Титаником ալբոմի հետ միասին։ Այդ ալբոմի համար երաժշտությունը հետո է գրվել։ Այնտեղ նոր երգերը մեկ, երկու և վերջ… «Золотое пятно», ըստ իս գրվել է «Бриллиантовыми дорогами» երգի հետ համատեղ…
- Իլյա Կորիմցև[1]

Մինչև Կռիլյա ալբոմի թողարկվելը, մեդիա բիզնեսում մեծ սկանդալ էր տեղի ունեցել այն պատճառով, որ Եվրոպա Պլյուսը ստացել է հատուկ թույլտվություն, որ մեկ ամիս պետք է հեռարձակեն «Նաուտիլուսի» նոր ալբոմը։ Այդ ժամանակ դա մեծ իրարանցում առաջացրեց այլ ռադիոալիքներում, հատկապես «Радио Maximum» որոշեց բոյկոտ հայտարարել խմբի և ալբոմի դեմ։

Եթե նույնիսկ ունկնդիրները պատվիրեն երգեր «Նաուտիլուսի» նոր հիթերից, ապա ակնհայտ է, որ դրանք չեն կատարվի։ Ես կարծում եմ, որ երաժշտությունը պատկանում է բոլորին… Եվ հուսուվ եմ, որ մեր ունկնդիրները կհասկանան այդ քայլին դիմելու պատճառը։ Ես լիովին հասկանում եմ, որ դա շատ վճռական քայլ է։ Բայց դրա շնորհիվ ցույց կտանք երաժիշտներին, որ այդ մեթոդով ալբոմը գովազդելը արդար չէ։
- Միքայել Կոզիրով, «Радио Максимум»-ի ծրագրային տնօրեն[1]

Հետագայում Եվրոպա Պլյուսը կորցրեց այդ հնարավորությունը։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին «Крылья» երգը դարձավ Ալեքսեյ Բալաբանովի «Եղբայր» ֆիլմի սաունդթրեքը։ Ֆիլմում կան տեսահոլովակի նկարահանումներից տեսարաններ։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր երգերի բառերը, բացի նշվածներից, գրել է Իլյա Կորիմցևը, երաժշտությունը գրել է Վյաչեսլավ Բուտուսովը։

# Անվանում Տևողություն
1. «Крылья»   3:46
2. «Железнодорожник»   5:09
3. «Дыхание»   3:39
4. «Золотое пятно»   4:25
5. «Живая вода»   3:05
6. «Кто ещё...»   4:19
7. «Небо и трава»   4:44
8. «Русский рок» (բառերը՝ Վյալչեսլավ Բուտուսով) 4:24
9. «Клетка»   3:53
10. «Христос (Мне снилось что...)»   4:05
11. «Жажда»   3:07
12. «Человек на луне»   4:56
13. «Чугада» (բառերը՝ Վյալչեսլավ Բուտուսով) 4:24
14. «Одинокая птица»   4:48
15. «Крылья» (սիմֆոնիկ տարբերակ) 3:29

«Крылья» ռադիոսինգլ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անվանում Տևողություն
1. «Крылья» (симфоническая версия) 3:29
2. «Жажда»   3:07
3. «Человек на луне»   4:56
4. «Кто ещё...»   4:19

Ձայնագրման մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրավիրված երաժիշտներ
  • Յուրի Իլչենկո — ակուստիկ կիթառ, կաստանիետներ։
  • Ալեքսեյ Պետրով — Համոնդի օրգան։
  • Քսյուշա Բուտուսովա — վոկալ։
  • Սանկտ Պետերբուրգի պետական սիմֆոնիական օրկեստր - բոլոր գործիքներ (15)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Александр Кушнир. Глава VIII. Илья Кормильцев // Хедлайнеры. — Москва: Амфора, 2007. — 416 с. — ISBN 978-5-367-00585-1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]