Կռեկ-կոկաին
Կռեկ-կոկաին | |
---|---|
Քիմիական հատկություններ | |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Կռեկ-կոկաին- կոկաինի բյուրեղային տեսակ, ներկայացնում է 7 ընտանիք կոկաին սննդային սոդաի հետ կամ ուրիշ քիմիական հիմքերով։ Ի տարբերություն սովորական կոկաինի, կռեկ-կոկաինը ընդունում են ծխելու միջոցով։ Թմրամոլների շրջանում տարածված են հարդ, երկաթ, քարանձավային, հիմնական կամ ուղղակի կռեկ (անգլ.՝ rock, hard, iron, cavvy, base, crack)[1][2][3]։
Արտաքին տեսք և բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաքուր վիճակում բնութագրվում է՝ սպիտակ կտորներ անհարթ եզրերով տեսք և ունի մի փոքր ավելի մեծ խտություն քան մեղրամոմը[2]։ Կռեկը առաջացնում է տեղային անզգայացում, լեզվի և բերանի թմրեցում այն մասում որտեղ անմիջականօրեն շփվել է։ Ավելի մաքուր ձևերը սուզվում են ջրում և հալվում են կրակի բոցում[1]։
Փողեցում վաճառվող կռեկ-կոկաինը հնարավոր է լինի կեղծված կամ փայեցված ավելի մեծ ծավալ ստեղծելու համար։ Ըստ ազգային անվտանգության թմրանյութերի դեմ պաքարի վարչության կապլար Կենտա Դալյաի խոսքերի Կանադայում կռեկ-կոկաինին ծավալ հաղորդելու համար ավելացնում են սպիտակ զանգված կոկաինին նման արտաքին տեսքով։ Հայտնի դեպքեր երբ ավելացրել են թունավոր պրեպարատներ, օրինակ լեվամիզոլ[4][5]։
Քիմիական նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կռեկ-կոկաինը սկիզբ է առել Նյու Յորքի, Լոս Անջելեսի և Մայամիի աղքատ թաղամասերից 1984-1985 թվականներին[6]։ Եթերի օգտագործման վտանգավորությունից ելնելով արտադրողները սկսեցին բաց թողնել ամինային նստվածքների հեռացման և ֆիլտրացման փուլը։ Արդյունքում ստացվեց, որ ամոնյակի աղերը և այլ նստվածքներ մնում են կոկաինի մեջ։
Հոգեկան էֆեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կռեկ-կոկաինը հանդիսանում է պրեպարատ, որը ազդում է գլխուղեղի քիմիական աշխատանքի վրա առաջացնելով՝ Էյֆորա[7], չափազանց վստահություն, ախորժակի կորուստ, անքնություն, բարձրացնում է առույգությունը[7], ձգում դեպի նոր չափաբաժիններ[8] և պոտենցիալ պարանոիկի[7][9]։ Սկզբնական էֆեկտները ի հայտ են գալիս դոֆամինի մեծ քանակի ձեռբազատումից և առաջացնում են էյֆորիա։ Էյֆորիան տևում է 5-10 րոպե[2][7], որից հետո ընկնում է դոֆանի քանակը և առաջ է գալիս դեպրեսիա և ճնշվածություն[2]։ Երբ կոկաինը լուծում են ջրում և ներարկում հայտնվում արյան մեջ գրեթե նույն արագությամբ, ինչ արագությամբ, որ կռեկ-կոկաինը ծխելուց հետ[7]։
Կոկաինի ընդունման տիպիկ ռեակցիան կայանում է նրանում, որ հաջորդ ընդունումների ժամանակ դոֆամինի քանակը ավելանում է մի փոքր ուշ և էյֆեորայն ավելի թույլ է արտահայտվում, քան նախորդ անգամը [2]։ Թմրամոլները այս երևույթի պատճառով ցանկանում են ընդունել կոկաինը ծխելու տարբերակով, որպիսի զգան նախորդ էյֆորիա արտահայտվածությունը[9]։ Չարաշահումնեը հանգեցնում են Էկբոմաի սինդրոմի, որի ժամանակ նրանց թվում է թե լցված են պարազիտներով[10]։ Չարաշահումնեև հանգեցնում են սագամաշկի, որն էլ հենց պատճառ է տալիս նրանց մտացծելու, որ մաշիկ տակ կան պարազիտներ[10]։ Ջերմության բարձրացում նույնպես գրանցվում է և առաջանում են հալյուցինացիաներ կապված միջատների հետ։ Հալյուցինացիաների ժամանակ կարող են իրենց հասցնել մաշկային շատ խերը վնասներ և արյունահոսություն, հատկապես երբ թմրանյութի ազդեցության տակ են[9][10]։
Ֆիզիոլոգիական էֆեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարճաժամկետ ֆիզիոլոգիական ազդեցություններն են՝ անոթների նեղացում, բբերի լայնացում, ջերմաստիճանի բարձրացում, սրտի հաճախության թուլացում և զարկերակային ճնշման իջեցում[7]։ Պրեպարատի մեծ քանակները (մի քանի հարյուր միլիգրամից ավել) ուժեղացնում է էյֆորիան, սակայն կարող է առաջ բերել նաև տարօրինակ և ագրեսիվ վարքագիծ։ Մեծ չափաբաժնով ընդունումը հանգեցնում է նաև դող, գլխապտույտ, ջղակծկումներ, պարանոյ և երկրորդային չափաբաժնի ընդունումը հանգեցնում է թունավոր ռեակցիայի, որը նման է ամֆետամինի անջատմանը[7]։ Հազվադեմ կարող է գրանցվել մահ հենց առաջի ընդունումից կամ ընդունումից որոշ ժամանակ անց[7]։ Մահացությունը կոկաինից հաճախ կապված է սրտի կանգի կամ նոպաներից,որից հետո դադարում է շնչառությունը։
ժամանակի ընթացքում փոխվում է կոկաինից առաջացած էյֆորիան։ Թմրամոլների խոսքերով նրանք փորձում են «բռնել կայֆը», բայց չեն կարողանում հասնել առաջի փորձի էյֆորիայի չափին[7]։ Թմրամոլներից շատերը ավելացնում են չափաբաժինները կոկաինի դրա հետ մեկտեղ առաջ է գալիս ավելի գռգռված վիճակ[7]։
Կախվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կռեկ-կոկաինը հասարակության մեջ ստացել է ամենագրավիչ տեսակը կոկաինի[1] և ամենաարագ կախվածություն առաջացնողը[1]։ Հաստատում են, որ կռեկ-կոկաինի ընդունում են նրանք, ովքեր արդեն ներարկումների միջոցով փորձել են և փնտրում են այլ տարբերակներ գտնել ավելի էֆեկտիվ[11]։
Այն ուժեղ ցանկություն է ստիպում ընդունել կռեկ-կոկաին, որպիսի վերադարձնեն նախնականէյֆերիան շատ մարդկանց դեպքում[2]։ Ռայներմանը նշում է, որ կախվածության առաջացումը կախված է հասարակական վիճակից և հոգեբանական յուրահատկություններից ծխող անհատի մոտ, ցույ տալով, որ շատ ծխողներ կարող են ապրել մի շաբաթ առանց պրեպպարատի օգտագործման[12]։
Առողջական խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քանր որ կռեկ-կոկաինը հանդիսանում է կոկաինի կեղծ ձևը դրանով պայմանավորբած են մեծ թվով առողջական խնդրիներ[3]։ Կռեկ-կոկաինը ավելի քիչ վնասակար է քան սպիդբոլը(կոկաինը հերոինի հետ)։ Սպիդբոլով պայմանավորված են ավելի մեծ թվով մահացություններ, քան մասը կազմող արանձին պրեպարատների ընդունման ժամանակ։ Կյանքի տևողությունը կռեկ- թմրամոլների շրջանում այդքանել շատ չէ։Օգտագործելով կոկաին օրգանիզմը ձեռբազատում է մեծ քանակով դոֆամին, արդյունքում համեմատաբար հեշտ ստեղծվում է մոտիվացիա և ակտիվություն։ Դոֆամինի հետ ձեռբազատվում է նաև ադրենալին, որը մեծացնում է սրտի կծկման հաճախությունը և զարկերակային ճնշումը[13], ինչն էլ բերում է տևական սիրտ անոթային խնդիրներ։ Հետազոտությունները ցույց են տալի, որ կռեկ-կոկաինը ունի ավելի մեծ առողջական խնդիրների սպեկտր, քան ալյ տեսակները կոկաինի։ Ամենից հավանականությամբ կռեկ-կոկաինի մեջ կա մեթիլէկտոգինիա որն էլ հենց յուրահատուկ էֆեկտներ ունի սրտի[13], թոքերի[14] և լյարդի[15] վրա։
- Թունավոր խառնուրդներ. ինչպես արդեն նշել ենք կռեկ-կոկաինի ծավալը մեծացնելու համար ավելացնում են ցանկացած նյութ, որը նման է կռեկ-կոկաինին։ Հաճախ ավելացնում են մեծ թունայնությամբ դեղեր, որոնք բերում են անհայտ առեղջական խնդիրների։ օրինակ ավելացնում են պարաֆին կամ մակադամիա, որը կռեկի հետ ծխելիս առաջացնում է վտանգավոր ծուխ։
- Ծխելու խնդրիները. պրեպարատի օրգանիզմ ներմուծելը ստեղծում է մեծ ռիսկ առողջութկան համար։ Կռեկը չի կարելի ներքաշել քթով, ամենաշատ տարածված մեթոդը ծխելու տարբերակն է։ Կռեկը ունի 90 °C հալման ջերմաստիճան և առաջացած ծուխը թողնում է կարճ ազդեցություն։ Այդ պատճառով ծխախոտները կամ խողովակները կռեկով, որպես օրենք կարճ են պատրաստում, որպիսի ծխելու ընթացքում ծխի կորուստ չլինի։ Կարճ ծխախոտի շատ տաք ծայրը վառում է ծխողի շրթերը։ օգտագորխում են ապակե 10 սմանոց խողովակ[16], որը նույնպես առաջացնում է շրթերի, լեզվի և մատների այվածքներ։
- Չափաքանակի ավելացում խարնուրդների պատճառով. կռեկը կարող է չափազանց տարբեր լինել և ծխողները ընդունում են ավելի մեծ քանակներ սկզբնական էյֆորիան ստանալու համար, չպատկերացնելով գերդոզավորման ռիսկի մասին։
- Վարակը համատեղ ծխելու ժամանակ. մեկ խողովակով ծխելիս կորում է ստերիլությունը, քանի որ մի ծխողի շրթերի վերքից անցնում է հաջորդի վերքին։ Օրինակ այդ տարբերակով կարող է փոխանցվել տուբերկուլյողը։ Այս ռիսկը իջեցնելու համար օգտագործում են անհատական մուշտուկներ։
- Ներարկման վարակ. եթե կռեկը պատրաստում են գդալի մեջ քացախով կամ լիմոնի հյութով ներարկիչով ներարկելու համար, առաջանում է ռիսկ մի շարք հիվանդությունների փոխանցման համար։ Ընդհանուր ասեղով կարող է փոխանցվել օրինակ ՄԻԱՎ-ը։ Ռիսկը նվազեցնելու համար օգտագործում են անհատական ներարկիչներ։
ՈՒսումնասիրությունները ցույց են տալիս, որ ներքթային ճանապարհով ընդունման ժամանակ կոկաինի փոշի տարբերակը առաջացնում է քթի ամբողջականության խախտում[17]։
- Թմրամոլությունը համարվում է առողջապահական խնդրի։ Որոշ կառավարություններ տվել են իրավունք օգտվել մաքուր սարքավորումներից, ինչպես օրինակ միանգամյա ներարկիչները, սակայն դա բավարար չէ և դժվար իրականացնելի։
Ազդեցությունը հղիների և կերակրող մայրերի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հղիների մոտ կռեկ-կոկաինի ընդունումը ստացել է հատուկ անուն կռեկ-երեխա(крэк-бэби)։ Կարծիքը, որ կոկաինի ընդունումը ազդում է պտղի վրա ժամանակակից տվյալներով մերժվել է[18]։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կոկաինը ազդեցություն չի ունենում երեխայի աճի և զարգացման վրա[19]։ԱՄՆ-ի Թմրանյութերի չարաշահման ազգային ինստիտուտը պաշտոնական նախազգուշացնում է առողջության համար ռիսկերի մասին.
Շատերն են հիշում կռեկ-կոկաին օգտագործած հղիներից ծնված երեխաների սերնդի մասին, որը համարվեց կորած սերունդ: Նրանք կանխատեսել էին ծանր, անդառնալի խախտումներ, տառապանքներ, այդ թվում ՝ ինտելեկտի և սոցիալական հմտությունների նվազումը: Ավելի ուշ պարզվել է, որ նախնական գնահատականները հակված էին մի փոքր չափազանցվածության: Սակայն այն փաստը, որ այդ երեխաների մեծ մասը, կարծես թե նորմալ են, չպետք է մեկնաբանվի որպես ապացույց, որ անհանգստանալու պատճառ չկա: Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները, գիտնականները գտնում են, որ կոկաինի ազդեցությունը ներարգանդային զարգացման շրջանում կարող է հանգեցնել դժվար խուսափողական սկզբում, սակայն որոշ երեխաների մոտ ավելի ուշ զգալի շեղումների, այդ թվում ' ճանաչողական գործառույթների որոշ ասպեկտներում անբավարարության, տեղեկատվության մշակման, դպրոցում հաջողության համար կարևոր խնդիրների վրա կենտրոնանալու ունակության նվազեցման[20]
Անցյալում կարծում էին, որ կռեկ-կոկաինը առաջացնում է մանկական հանկարծամահության համախտանիշ, սակայն մանրակրկիտ ուսումնասիրությունները կռեկ-կոկաին ընդունած կանանցից ծնված երեխաների շրջանում ցույց տվեցին, որ բարձր չեն նրանց շրջանում ովքեր օգտագործել են սովորական ծխախոտ:[21]
Վտանգի նախազգուշացում կա կրծքով կերակրելու ժամանակ նույնպես: Կա մեծ հավանականություն, որ կոկաինը կրծքի կաթով փոխանցվում է երեխային: March of Dimes կազմակերպությունը, որը զբաղվում է հղիության և ծնունդների հարցերով տալիս է հետևյալ խորհուրդները.
Կոկաինի ընդունումը հղիության ընթացքում կարող է ազդել երեխայի և մոր վրա տարբեր ձևերով: Առաջի ամսվա ընթացքում կարող է մեծացնել վիժման ռիսկը: Ավելի ուշ ընթացքում օգտագործելը առաջացնում է վաղաժամ ծննդաբերություն կամ երեխայի աճի իջեցում: Արդյունքում երեխաները ծնվում են մարմնի փոքր զանգվածով(2,5կգից ցածր): Փոքր զանգվածով ծնված երեխաները ունեն 20 անգամ բարձի ռիսկ առաջի ամսում մահանալու կամ ամբողջ կյանքում հաշմանդամ լինելու քան նորմալ քաշով երեխաները: Ազդում է նաև գլխի չափի հետևաբար նաև գլխուղեղի չափի վրա[22]:
Օրինական կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանադա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանադայում I տիպի թմրանյութերի ցուցակում կռեկ-կոկայինը չի տաբրբերակվում կոկաինից և այլ կոկայինային նյութերից։ Ցուցակ I-ում ընդգրկված թմրանյութերի օգտագործման համար սահմանված է առավելագույնը 7 տարի ազատազրկում և հնարավոր է նույնիսկ ցմահ բանտարկություն առք ու վաճառքի կամ արտադրության համար։
ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]
ՄԱԿ-ի թմրամիջոցների մասին միասնական կոնվենցիան 1962-ին կոկաինը մտցրել է թմրանյութերի I տիպ ցուցակում, ինչը դարձնում է անօրինական դրա ինքնակամ արտադրումը, պատրաստումը, արտահանումը, ներկրումը, առևտուրը, տնօրինումը և օգտագործումը[23][24]։
ԱՄՄ-ում կոկաինը ներառված է II տիպի հսկվող պրեպարատների շարքում, քանի որ ունի չարաշահման բարձր ռիսկ և նաև բժշկական օգտագործում[25]։ Այս շարքում կռեկը համարվում է կոկաինի տարբեր ձևերը։
Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ Բրիտանիայում կռեկը դասվում է թմրաբեր պրեպարատների A դասն։ Նիդերլանդներում ներառված է օփիոնային օրենքով ցուցակ 1 թմրաբեր միջեցների շարքում։
Ռուսաստան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսաստանի Դաշնությունում կոկաինը և կոկաինի հիդրոքլորիդը դասվում են II թմրաբեր նյութերի շարքին։ Այս շարքի նյութերի համար կա սահմանված հատուկ օրենքներ ամրագրված սահմանադրությամբ և միջազգային պայմանավորվածությամբ[26]։
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Manual of Adolescent Substance Abuse Treatment, Todd Wilk Estroff, M.D., 2001 (306 pages), pp. 44-45, (describes cocaine/crack processing & melting points): p.44 has "cannot be smoked because...melting point of 190°C"; p.45 has "It is the most addictive form of cocaine", webpage: Google-Books-Estroff.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 "Crack rocks offer a short but intense high to smokers" staff members, A.M. Costa Rica, July 2008, webpage: AMCosta-crack.
- ↑ 3,0 3,1 "Officials warn of life-threatening cocaine in area", Stacy O'Brien, Red Deer Advocate, December 2008, webpage: reddeer-officials Archived 2008-12-06 at the Wayback Machine..
- ↑ "Officials warn of life-threatening cocaine in area", Stacy O'Brien, Red Deer Advocate, December 2008, webpage: reddeer-officials Archived 2008-12-06 at the Wayback Machine.: notes cocaine with the worming medicine levamisole.
- ↑ Kinzie, Erik Levamisole Found in Patients Using Cocaine(անգլ.) // Կաղապար:Нп3 : journal. — 2009. — Т. 53. — № 4.
- ↑ Reinarman, Craig; Levine, Harry G. Crack in America: Demon Drugs and Social Justice. — Berkeley, Ca.: Կաղապար:Нп3, 1997.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 7,9 "DEA, Drug Information, Cocaine", United States DOJ Drug Enforcement Agency, 2008, webpage: DEA-cocaine Archived 2008-06-22 at the Wayback Machine..
- ↑ White Mischief: A Cultural History of Cocaine, Tim Madge, 2004, ISBN 1560253703, Google Books link: books-google-PT18.
- ↑ 9,0 9,1 9,2 "Life or Meth - CRACK OF THE 90'S", Salt Lake City Police Department, Utah, 2008, PDF file: Methlife-PDF Archived 2007-10-31 at the Wayback Machine..
- ↑ 10,0 10,1 10,2 "Delusional Parasitosis", The Bohart Museum of Entomology, 2005, webpage: UCDavis-delusional Archived 2020-02-01 at the Wayback Machine..
- ↑ Morgan, John P.; Zimmer, Lynn Crack in America: Demon Drugs and Social Justice / Reinarman, Craig; Levine, Harry G.. — Berkeley, Ca.: Կաղապար:Нп3, 1997.
- ↑ Reinarman, Craig; Waldorf, Dan; Murphy, Sheigla B.; Levine, Harry G. Crack in America: Demon Drugs and Social Justice / Reinarman, Craig; Levine, Harry G.. — Berkeley, Ca.: Կաղապար:Нп3, 1997.
- ↑ 13,0 13,1 Scheidweiler K. B., Plessinger M. A., Shojaie J., Wood R. W., Kwong T. C. Pharmacokinetics and pharmacodynamics of methylecgonidine, a crack cocaine pyrolyzate(անգլ.) // Կաղապար:Нп3 : journal. — 2003. — Т. 307. — № 3. — С. 1179—1187. — — PMID 14561847.
- ↑ Yang Y., Ke Q., Cai J., Xiao Y. F., Morgan J. P. Evidence for cocaine and methylecgonidine stimulation of M(2) muscarinic receptors in cultured human embryonic lung cells(անգլ.) // Կաղապար:Нп3 : journal. — 2001. — Т. 132. — № 2. — С. 451—460. — — PMID 11159694.
- ↑ Fandiño A. S., Toennes S. W., Kauert G. F. Studies on hydrolytic and oxidative metabolic pathways of anhydroecgonine methyl ester (methylecgonidine) using microsomal preparations from rat organs(անգլ.) // Կաղապար:Нп3 : journal. — 2002. — Т. 15. — № 12. — С. 1543—1548. — — PMID 12482236.
- ↑ «A Rose With Another Name: Crack Pipe», Allan Lengel, The Washington Post, April 5, 2006, webpage: highbeam-576 Archived 2012-10-22 at the Wayback Machine.: states «four-inch-long tube that holds the flower» and «Convenience stores, liquor stores and gas stations…sell what the street calls 'rosebuds' or 'stems' for $1 to $2».
- ↑ Kaplan & Sadock’s Synopsis of Psychiatry: Behavioral, Benjamin J. Sadock, Harold I. Kaplan, 2007, page 426, Google-Books webpage: books-google-KS426.
- ↑ Okie Susan (2009-01-27)։ «The Epidemic That Wasn't»։ The New York Times
- ↑ «Growth, Development, and Behavior in Early Childhood Following Prenatal Cocaine Exposure, Frank et al. 285 (12): 1613 — JAMA»։ Jama.ama-assn.org։ 2001-03-28։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-25-ին։ Վերցված է 2011-08-16
- ↑ NIDA — Research Report Series — Cocaine Abuse and Addiction
- ↑ «Preventing Poisoned Minds», Dennis Meredith, Duke Magazine, July/August 2007, webpage: DM-17 Archived 2009-12-23 at the Wayback Machine.
- ↑ «Illicit Drug Use During Pregnancy»։ March of Dimes
- ↑ «Cocaine and Crack»։ European Monitoring Centre for Drugs and Drug Addiction։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-25-ին։ Վերցված է 2011-08-16
- ↑ «Single Convention on Narcotic Drugs, 1961»։ International Narcotics Control Board։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-25-ին։ Վերցված է 2011-08-16
- ↑ «DEA, Title 21, Section 812»։ Usdoj.gov։ Արխիվացված է օրիգինալից 2003-08-19-ին։ Վերցված է 2011-08-16
- ↑ ОФИЦИАЛЬНЫЙ СПИСОК НАРКОТИКОВ - ПРАВИТЕЛЬСТВО РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ ПОСТАНОВЛЕНИЕ от 30 июня 1998 г. N 681 ОБ УТВЕРЖДЕНИИ ПЕРЕЧНЯ НАРКОТИЧЕСКИХ СРЕДСТВ, ПСИХОТРОПНЫХ ВЕЩЕСТВ И ИХ ПРЕКУРСОРОВ, ПОДЛЕЖАЩИХ КОНТРОЛЮ В РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Что такое кокаин? / из книги А. Данилина «Кокаин. Первитин» М., 2000 ISBN 5-227-00862-0
- Frank Parlato's interview with two 19-year old crack dealers
- (US)Why is crack cocaine so hard to stop using?
- Crackpot Ideas - July/August 1995 issue of Mother Jones (magazine).
- US:The Myth of the 'Crack Baby'
- The rising peril of crack cocaine (UK)
- Top Medical Doctors and Scientists Urge Major Media Outlets to Stop Perpetuating "Crack Baby" Myth
- Cooper, Edith Fairman, The emergence of crack cocaine abuse, Nova Publishers, 2002