Կոֆերմենտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կոֆերմենտներ (լատ. co (cum)— միասին և ֆերմենտ), ոչ սպիտակուցային բնույթի օրգանական միացություններ, որոնք մասնակցում են ֆերմենտային ռեակցիային։ Ֆերմենտների մոլեկուլի սպիտակուցային մասի՝ ապոֆերմենտի հետ միացած են ոչ ամուր կապով, որը հեշտությամբ քայքայվում է թթուների, հիմքերի ազդեցությամբ կամ դիալիզով։ Կոֆերմենտների մեծ մասը վիտամինների ածանցյալներ են, պարունակվում են բուսական ու կենդանական հյուսվածքներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 666 CC-BY-SA-icon-80x15.png