Կուրսկի ճակատամարտ. Բելոգորոդի ուղղություն (դիորամա)
Կուրսկի ճակատամարտ. Բելոգորոդի ուղղություն | |
|---|---|
| Տեսակ | թանգարան և Տրամապատկեր |
| Երկիր | |
| Տեղագրություն | Բելգորոդի մարզ |
| Վայր | Ռուսաստան, Բելգորոդ |
| Հասցե | Ulitsa Popova, 2 |
| Հիմնադրվել է | օգոստոսի 4, 1987 |
| 50°35′29.0″N 36°35′15.0″E / 50.591389°N 36.587500°E | |
| Կայք | 31md.ru(ռուս.) |
![]() | |
![]() | |
«Կուրսկի ճակատամարտ. Բելոգորոդի ուղղություն» (ռուս.՝ Музей-диорама «Курская дуга. Белгородское направление»), թանգարան դիորամա, Բելգորոդի ամենաշատ այցելվող թանգարան: Նվիրվում է «Պրոխորովկա» երկաթուղային կայարանի մոտ տեղի ունեցած տանկային ճակատամարտին` Կուրսկի ճակատամարտի պաշտպանական փուլում գերմանական Վերմախտ և Խորհրդային Կարմիր բանակների զրահատանկային ստորաբաժանումների միջև վճռական մարտական իրադարձություններին[1]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի շինարարությունը սկսվել է 1984 թվականի դեկտեմբերին և ավարտվել 1985 թվականի նոյեմբերին։ 1985 թվականի մայիսի 9-ին բացվել է «Զինվորական փառքի սրահը», որտեղ տեղակայվել է ժամանակավոր լուսանկարների ցուցահանդեսը։ Հանդիսավոր միջոցառումների ավարտից հետո թանգարանը փակվել է դիորամայի կտավի և առարկայական հատակագծի ստեղծման շինարարական և գեղարվեստական աշխատանքների ավարտի համար։
Դիորամա թանգարանը հանդիսավոր բացվել է 1987 թվականի օգոստոսի 4-ին։ 1993 թվականի օգոստոսի 4-ին թանգարանում բացվել է մշտական ցուցադրություն՝ «Խանձված հողի վրա» («На земле опаленной»)։
2007-2008 թվականներին ցուցահանդեսում ներկայացվել է սենսորային կրպակ՝ ներկայացնելով հետևայլ ռազմական թեմաները.
- պատերազմող կողմերի ուժերն ու կազմը
- հրամանատարների և մասնակիցների մանրամասն կենսագրությունները
- մարտական գործողությունների մասնակիցների սպառազինության և տեխնիկայի ամբողջական նկարագրությունը
- ռազմական գործողությունների մասնակիցների գաղափարախոսությունն ու առօրյան:
Ներկայացվել է նաև էլեկտրոնային Հիշատակի գիրք` «ОБД Мемориал» ընդհանրացված տվյալների բազայի կայքի հասանելիությամբ[1]:
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանի շենքը նախագծված է կամարի տեսքով՝ բարձր հիմքի վրա։ Թանգարանի մուտքի դիմաց կա ИС-3 տանկ, ИСУ-152 ինքնագնաց թնդանոթ, երեք ականանետ, մեկ БМ-13 թնդանոթ (Կատյուշա), LA-7 ինքնաթիռ։
1993 թվականի օգոստոսի 5-ին տեղի է ունեցել «Կուրսկի ճակատամարտ. Բելգորոդի ուղղություն» Բելգորոդի պետական պատմամշակութային թանգարան դիորամայի «Խանձված երկրի վրա» («На земле опаленной») նոր ցուցահանդեսի շնորհանդեսը։
2008 թվականին թանգարանի շենքը հիմնովին վերանորոգվել է[2]։
2020 թվականին սկսվել է Բելգորոդ քաղաքի գլխավոր ռազմական և ամենաշատ այցելվող թանգարանի՝ դիորամա թանգարանի հիմնովին վերանորոգումը:
Հիմնական վերանորոգման ընթացքում թիվ 1 ցուցանմուշը՝ Ռուսաստանի ամենամեծ դիորամա «Կրակե աղեղը» («Огненная дуга»), ենթարկվել է լայնածավալ վերականգնման, որն իրականացվել է Մ. Բ. Գրեկովի անվան ռազմական նկարիչների ստուդիայի մասնագետների կողմից Իվան Կրիվշինկոյի ղեկավարությամբ։
Ցուցահանդեսը ստեղծվել է թանգարան-դիորամա թիմի կողմից՝ Մարիա Կուգինայի, Վալենտինա Պավլովայի գլխավությամբ և Սանկտ Պետերբուրգի «Թանգարանային ճարտարապետություն» ՍՊԸ-ի մասնագետների կողմից՝ Յուլիա Ալյուշինայի գլխավորությամբ։ .
Նոր ցուցադրությունը ստեղծվել է՝ օգտագործելով թանգարանային ցուցահանդեսների ձևավորման ժամանակակից միտումները՝ պահպանելով իր ռազմապատմական թեման։
Այցելուներին ներկայացվում են նոր ցուցափեղկեր՝ նվիրված Կուրսկի ճակատամարտի հիմնական փուլերին ու մասնակիցներին, ինչպես նաև Բելգորոդի շրջանի ռազմական պատմությանը։ Դիորամա թանգարանն առաջին անգամ ունի կինետիկ ինստալացիա՝ «Թաքնված էքսպոզիցիա», որն այցելուներին նորովի է ներկայացնում թանգարանային առարկաները՝ միաժամանակ պահպանելով դիտման ընթացքում անսպասելիության տարրեր։
Մուլտիմեդիա տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս հեռադիտակի միջոցով «կենդանություն հաղորդել» «Огненная дуга» (Կուրսկի աղեղ կամ ելուստ) դիորամա գեղատեսիլ կտավին։ Գիտական վերակառուցումներում կիրառվում են դինամիկայի տարրեր։ Պրոֆեսիոնալ դերասանների շնորհիվ կարևոր ռազմավարական որոշումների կայացման տեսարանները կենդանանում են պրոյեկցիոն վահանակների վրա:
Սենսորային էկրանները և մուլտիմեդիա վահանակները ընդլայնում են Կուրսկի ճակատամարտի և 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի պատմության վերաբերյալ նյութերի ներկայացման ընդհանուր մեթոդները:
Դիորամա թանգարանի նոր ինտերիերի ստեղծման ճարտարապետ-դիզայներն է Աննա Զարուբինան (բազմամասնագիտական հարթակի ղեկավար ZA| design.architecture.urban.research):
Ռազմական տեխնիկայի ցուցանմուշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաց երկնքի տակ՝ գլխավոր շենքի ետևում, դիտահարթակ է, որի վրա տեղադրված է Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանի տեխնիկա։ Բաց տարածքում գտնվող ցուցանմուշներից ոչ մեկը չի մասնակցել Կուրսկի ճակատամարտին։ Սրանք բոլորը սարքավորումների օրինակներ են, որոնք շահագործման են հանձնվել 1943 թվականի օգոստոսից հետո:
2008 թվականին թանգարանի շենքը հիմնանորոգում է իրականացվել[2]։
Ցուցահանդեսային տարածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցուցահանդեսի և ցուցադրության տարածք 1280.9 մ² է ժամանակավոր ցուցադրությունների տարածքը 124 մ²:
Դիորամա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Պրոխորովկայի տանկային ճակատամարտ» դիորաման Ռուսաստանի ամենամեծ դիորաման է: Գաղափարախոսական և գեղարվեստական հայեցակարգը հիմնված է 1943 թվականի հուլիսի 12-ին Կուրսկի աղեղի «Պրոխորովկա» երկաթուղային կայարանի մոտ տանկային ճակատամարտի վրա, որի հաղթանակը շրջադարձային է եղել Կուրսկի ճակատամարտում:
Դիորաման ստեղծվել է Մ. Բ. Գրեկովի անվան ռազմական նկարիչների ստուդիայի ստեղծագործական խումբը` Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչներ Նիկոլայ Բուտը, Գ. Սևոստյանովը, Վ. Շչերբակովը[3]:
Դիորամա կտավի մակերեսը 1005 մ² է (երկարությունը՝ 67, բարձրությունը՝ 15 մ): Նկարի և դիտահարթակի միջև կա տարածքի ռելիեֆային մանրակերտ (առարկայական հատակագիծ), որը զբաղեցնում է ավելի քան 500 մ²[3]:
Նկարիչները վերարտադրել են 252,2 մ բարձրությունից նկատված իրադարձությունները։ Դիտողի առջև բացվում է 5-րդ գվարդիական տանկային բանակի ճակատամարտի տեսարանը և 29-րդ տանկային կորպուսի մարտական կազմավորումները:
Նամականիշներում
[խմբագրել | խմբագրել կոդը]
1993 թվականին թողարկվել է «Շնորհավոր հաղթանակի օր» փոստային նամականիշ՝ «Կուրսկի ճակատամարտ» դիորամա թանգարանի պատկերով։
2009 թվականի հուլիսի 28-ին «Մարկա» հրատարակչական և առևտրային կենտրոնը ռուսական փոստի համար թողարկել է «В» տառով № 173К-2009 նամականիշը 10 հազար օրինակ տպաքանակով՝ «Կուրսկի ճակատամարտ:Բելգորոդի ուղղություն» թանգարան-դիորամայի պատկերով։ Բացիկի վրա գրված է. «Խաղաղության և երջանկության մաղթանքներով Բելգորոդից՝ ռազմական փառքի քաղաքից»: Լուսանկարիչն է Վ. Բոչկարևը, դիզայները` Դ. Չուսովիտինա[4]:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 «Обзорная экскурсия по музею-диорама"Курская битва. Белгородское направление". - О музее-диорама - Музей-диорама"Курская битва" - Музей-Великой Отечественной - МУЗЕЙ ВОв, КУРСКАЯ БИТВА, СССР,СОВЕТСКИЙ СОЮЗ,история,». muzdiorama.ucoz.ru. Վերցված է 2025 թ․ ապրիլի 16-ին.
- 1 2 «5 августа этого года музей-диорама предстанет в новом обличье». web.archive.org. 2016 թ․ մարտի 4. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4. Վերցված է 2025 թ․ ապրիլի 16-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - 1 2 «Diorama „Feuerbogen", Diorama-Museum „Schlacht bei Kursk. Belgorod-Richtung"». worldwalk.info. Վերցված է 2025 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Карточка № 173К-2009. С пожеланиями мира и счастья из Белгорода - города воинской славы. Музей-диорама «Курская битва. Белгородское направление»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուրսկի ճակատամարտ. Բելոգորոդի ուղղություն (դիորամա)» հոդվածին։ |

