Jump to content

Կուրսկի աղեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուրսկի աղեղ
Հայրենական մեծ պատերազմ

Կուրսկի աղեղը գրավելու գերմանական պլան
Թվական 1943
Վայր
Արդյունք {{{արդյունք}}}

Կուրսկի կամար, Կուրսկի աղեղ կամ Կուրսկի ելուստ (ռուս.՝ Курская дуга, գերմ.՝ Kursker Bogen), Կուրսկ քաղաքի տարածքում ռազմաճակատի կորագիծ, որը ձևավորվել է 1943 թվականի գարնան մարտավարական ռազմավարության ժամանակ: Կուրսկի աղեղը դարձել է կատաղի մարտերի դաշտ ԽորհրդայինԿարմիր բանակի և գերմանական Վերմախտի միջև Կուրսկի ճակատամարտի ժամանակ (հուլիսի 5 - օգոստոսի 23, 1943 թ.), որից հետո այն ստացել է մեկ այլ անվանում՝ Կրակի ելուստ անվանումը[1]:

Խորհրդային առաջխաղացումները Արևելյան ճակատում (Երկրորդ համաշխարհային պատերազմ), 1942-մարտի 11-18-ից մինչև 1943-ի մարտը     1942 թվականի դեկտեմբերի 12-ին     1943 թվականի փետրվարի 18-ին     մինչև 1943 թվականի մարտ (միայն խորհրդային նվաճումները)

Կուրսկի աղեղը ձևավորվել է մինչև 1943 թվականի մարտի 18-ը, որից հետո տեղի է ունեցել գործառնական դադար, որը տևել է մինչև 1943 թվականի հուլիսի 5-ը, որից հետո սկսվել է Կուրսկի ճակատամարտը: Աղեղի ճակատային մասը և հյուսիսային ճակատը ձևավորվել են Վորոնեժ-Խարկով ռազմավարական հարձակողական գործողության ընթացքում (1943 թվականի հունվարի 13-ից մարտի 3-ը) Բրյանսկի, Վորոնեժի և Հարավարևմտյան ռազմաճակատների զորքերի հարձակողական գործողությունների արդյունքում (նպատակը խոշոր ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքներն էին` Վորոնեժ --> Կուրսկ --> Բելգորոդ --> Խարկով): Աղեղի հարավային ֆասը ձևավորվել է Վերմախտի զորքերի կողմից Խարկովի (1943 թվականի մարտի 16-ին)[2] և Բելգորոդի (1943 թվականի մարտի 18-ին) վերագրավումից հետո Խարկովի համար երրորդ ճակատամարտի ժամանակ[3]։ Կուրսկի աղեղը սեպի պես ներթափանցել է առանցքի ուժերի (Գերմանիա, Իտալիա, Հունգարիա) գրաված տարածք 150 կմ խորությամբ և մինչև 200 կմ ճակատով:

Կուրսկի աղեղը ռազմավարական կարևորություն էր ներկայացնում երկու հակառակորդ կողմերի համար[4]: Օրինակ՝

  • Կուրսկը երեք կողմից շրջապատած գերմանական զորքերը ազատ էին ընտրել հարձակման վայրը (պաշտպանության տարբերակը բացառված էր Ստալինգրադի պարտված ճակատամարտից հետո Հիտլերի ռևանշիստական նկրտումների պատճառով). հարձակվել հյուսիսային ֆասից, հարավային ֆասից, երկու ֆասերից միաժամանակ կամ ամբողջ ճակատով միաժամանակ:
  • Խորհրդային կողմի համար, որը երեք կողմից շրջապատել էր հարևան Օրյոլի աղեղը, նույնպես ուներ գործողությունների ազատ ընտրության հնարավորւթյուն. հարձակվել Օրյոլի աղեղի վրա Կուրսկի հյուսիսային ֆասի կողմից` ուժասպառ անել հակառակորդին ստիպելով պաշտպանվել, հարձակվել ամբողջ ճակատով կամ Կուրսկի երկու ճակատներով միաժամանակ:

Ռազմաճակատի առաջնագծի այս հատվածը սկսել է կոչվել աղեղ՝ իր Բելգորոդի հատվածի (հարավային ճակատի դիմամասը` ֆասը) ձևավորվելուց հետո։ Այդ ժամանակ արդեն ձևավորվել էր հյուսիսային ճակատը։ 1943 թվականի մարտի 19-ից հետո` 4,5 ամիս տևած մարտերից հետո տիրել է լռություն։ Արդյունքում, ռազմաճակատի գիծը ձգվել է արևելքից արևմուտք 150 կմ և քարտեզների վրա կամարի է նմանվել։ Այն կոչվել է Կուրսկի աղեղ՝ ճակատային գծի աշխարհագրական դիրքի հետ կապված լինելու պատճառով. Կուրսկ քաղաքն աչքի ընկնող ամենամեծ բնակավայրն էր, իսկ Օրյովի մարզի Մալոարխանգելսկ (Կուրսկի աղեղի հյուսիսային ֆասը) և Բելգորոդ (Կուրսկի աղեղի հարավային ֆասը) քաղաքները Կուրսկի շրջանի մաս էին կազմում 1934-1944 թվականներին և 1934-ից մինչև 1954 թվականներին համապատասխանաբար:

Ռազմաճակատի առաջնագծում ելուստի առկայության դեպքում «կաթսայի մեջ ընկնելու» նախապայմանն ապահովված է։ Ռազմական պատմության մեջ ամենամեծ ելուստները կոչվում են աղեղ, և Կուրսկի աղեղը վառ օրինակներից է:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Поликарпов М. (23 июля 2003). «Я никогда не видел столько крови». www.webcitation.org. «Известия». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2025 թ․ ապրիլի 16-ին.
  2. «Справочник "Освобождение городов: Справочник по освобождению городов в период Великой Отечественной войны 1941-1945" / М. Л. Дударенко, Ю. Г. Перечнев, В. Т. Елисеев и др. М.: Воениздат, 1985. 598 с - Справочник». gigabaza.ru. Վերցված է 2025 թ․ ապրիլի 16-ին.
  3. «Воронежско-Харьковская наступательная операция 1943 г». wwii-soldat.narod.ru. Վերցված է 2025 թ․ ապրիլի 16-ին.
  4. «Харьковская оборонительная операция: Министерство обороны Российской Федерации». web.archive.org. 2021 թ․ հունվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2025 թ․ ապրիլի 16-ին.

    Արտաքին հղումներ

    [խմբագրել | խմբագրել կոդը]