Կուրիլյան լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուրիլյան լիճ
Տեսակլիճ
Երկիր Ռուսաստան
ՎարչատարածքԿամչատկայի երկրամաս
Երկարություն12 կմ
Լայնություն9,9 կմ
ԲԾՄ81 մետր
Խորություն306 մետր
Մակերես77 կմ²
Ծավալ15 000 000 000 մ³
ԼեռնաշղթաԱրևելյան լեռնաշղթա
Ավազանի տարածք316 կմ²
Լճից հոսող գետOzyornaya?
Քարտեզ
Քարտեզ

Կուրիլյան կամ Կուրիլյան լիճ[1][2], խառնարանային լիճ, որը գտնվում է խոշոր կալդերայի կենտրոնում՝ Կամչատկա թերակղզու հարավային մասում, հարավկամչատկյան դաշնային պահուստային ֆոնդում։ Պատկանում է Ռուսաստանի Կամչատկայի երկրամասի Ուստ-Բոլշերեցկի շրջանին։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը տրվել է մոտավորապես 1711 թվականին․ ծագում է կամչատկյան ային ցեղերից մեկի՝ կուրիլների (որոնք այդ ժամանակ ապրել են լճի ափին) անունից[3]։

Ստեփան Կրաշեննիկովը «Կամչատկայի երկրի նկարագրությունը» գրքում նշում է նաև լճի տեղական անվանումը՝ «Կուսի»[4]։

Պատմական տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լճի առաջին նկարագրությունը կազմվել է 1740 թվականին Գեորգ Ստելլերի կողմից։ 1908 և 1909 թվականներին Ֆյոդոր Ռյաբուշինսկու արշավախումբը անցակցրել է ջրամբարի մանրակրկիտ ուսումնասիրություն։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրիլյան լիճը Կամչատկա թերակղզու հարավային մասի քարտեզում

Համարվում է Կամչատկայի՝ մակերեսով երրորդ լիճը և զբաղեցնում է 77 կմ² տարածք։ Միջին խորությունը 195 մետր է, ամենամեծ խորությունը՝ 316 մետր[5]։ Սնուցումը ձնային և անձրևային է։ Ափին մոտ ջրի միջին ջերմաստիճանը սեպտեմբերին հասնում է 7,6 °C -ի, մաքսիմում՝ 10,8 °C-ի։

Լճի հարավային մասում գտնվում է Տուգումնիկ հրվանդանը, իսկ հյուսիս-արևմուտքում՝ Պուլոմնիկ հրվանդանը։ Լճի ափերը իրենցից ներկայացնում են մանրախճային լողափեր, որտեղ վեր են բարձրանում փոքրիկ լեռներ[6]։

Լիճ են թափվում մի քանի գետ և գետակ՝ Էտամինկ, Հակցին, Կիրուշուտկ, Գավրյուշկա և այլն։ Լճից սկիզբ է առնում Օզյորնայա գետը, որը արևմուտքում թափվում է Օխոտի ծով։

Մակերեսի գոլորշացումը կազմում է 0,294 կմ³/տարի։ Դանդաղեցված ջրափոխանակման ջրամբար ունեցող լճերից է։ Ամբողջական ջրափոխանակումը տեղի է ունենում միջինում 17,4 տարվա ընթացքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Курильское озеро Արխիվացված 2018-03-04 Wayback Machine // Большая советская энциклопедия, т. 14, с. 32. — Москва, 1973
  2. Курильское озеро // Словарь современных географических названий / под общей редакцией акад. В. М. Котлякова. — Екатеринбург : У-Фактория, 2006.
  3. Камчатский отдел Географического общества СССР
  4. Леонтьев В. В., Новикова К. А. Топонимический словарь Северо-Востока СССР / науч. ред. Г. А. Меновщиков; ДВО АН СССР. Сев.-Вост. комплекс. НИИ. Лаб. археологии, истории и этнографии. — Магадан: Магад. кн. изд-во, 1989. — С. 215. — 456 с. — 15 000 экз. — ISBN 5-7581-0044-7
  5. «Кроноцкий государственный природный биосферный заповедник — Озеро Курильское». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  6. Физико-географические особенности Камчатки

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուրիլյան լիճ» հոդվածին։