Կուրբանմուրադ Նեֆեսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կուրբանմուրադ Նեֆեսով
թուրքմ.՝ Gurbanmurad Nepesov
Basmach-azatamartik.jpg
Կ․ Նեֆեսովի գերեզմանի տապանաքարը Եռաբլուրում
Ծնվել է1969
ԾննդավայրBoldumsaz District, Դաշողուզի վելայաթ, Թուրքմենստան
Մահացել է1992
Մահվան վայրԱրցախ
ՔաղաքացիությունFlag of Turkmenistan.svg Թուրքմենստան
Կրոնիսլամ
Մասնագիտությունազատամարտիկ
Պարգևներ և
մրցանակներ
Արիության մեդալ

Կուրբանմուրադ Բազարբայի Նեֆեսով (հայտնի է նաև «Բասմաչ» կամ «Թուրքմեն» մականունով, թուրքմ.՝ Gurbanmyrat Nepesow, ռուս.՝ Курбанмурад Базарбаевич Нефесов, 1969, Boldumsaz District, Դաշողուզի վելայաթ, Թուրքմենստան - 1992, Արցախ), հայ ազատամարտիկ, ազգությամբ թուրքմեն, Արցախյան պատերազմի մասնակից հայկական կողմից, Հայր Վահան կամավորական ջոկատի անդամ[1]։ Եռաբլուր պանթեոնում թաղված միակ մուսուլման մարտիկն է[2]։ Արիության հետմահու մեդալակիր (2009)[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1969 թվականի Թուրքմենական ԽՍՀ Կալինինոյի շրջանում (այժմ՝ Թուրքմենստանի Հանրապետության Բոլդումսազի էտրապ):։

Ծառայել է Աֆղանստանում, որտեղ վիրավորվել է։ Հետագայում հայ զինակիցներից մեկը Նեֆեսովին արյուն է տվել։

Մասնակցություն Արցախյան պատերազմին[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրս բերումից հետո Նեֆեսովը ժամկետային ծառայություն էր անցնում Հայաստանում, ապա՝ հայտնվում է Արցախում և որոշում է միանալ հայ ազատագրական պայքարին։ 1991 թվականին Վոլոդյա Մաթևոսյանը ստեղծում է «Հայր Վահան» ջոկատը և միանգամից մեկնում Արցախ, որին էլ հենց սկզբից միանում է Կուրբանմուրադ Նեֆեսովը։ Ջոկատի մեջ հայերից բացի եղել են եզդիներ, ռուսներ, ասորի, հույն և թուրքմեն։ Պատերազմի ժամանակ հայտնի էր «Բասմաչ» կամ ուղղակի «Թուրքմեն» մականուններով[2]։

1992 թվականի փետրվարին «Հայր Վահան» ջոկատը մարտական խնդիր ուներ՝ ազատել Քարվաճառի շրջանի լեռնաբերձ Աղդաբան գյուղը, որից ադրբեջանցիները հարձակվում էին Մարտակերտի շրջանի վրա։ Նեֆեսովը հետախուզման է գնացել և իրեն կողմից ճշտված կոորդինատների շնորհիվ ջոկատի մարտիկները Արցախի Հանրապետության ապագա գեներալ-մայոր Ժորա Գասպարյանի հրամանատարության ներքո ոչնչացրել է թշնամու 6 տանկ և ազատել Աղդաբանը[2]։

Կուրբանմուրադ Նեֆեսովը զոհվել է 1992 թվականի դեկտեմբերի 13-ին մարտի ժամանակ։ Զոհվելուց հետո Նեֆեսովի մարմինը 4 ամիս մնացել է դիարանում, քանի որ պատերազմի ժամանակ դժվար էր տեղափոխել այն Թուրքմենստան, սակայն վերջում որոշում է կայացվել հողին նրան հանձնել Եռաբլուրում։ Նեֆեսովը Եռաբլուր պանթեոնում թաղված միակ մուսուլման մարտիկն է[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]