Կուտակիչ, էներգիայի կուտակման սարք՝ այդ էներգիան հետագայում օգտագործելու նպատակով։ Կախված կուտակվող էներգիայի տեսակից տարբերում են՝ էլեկտրական, հիդրավլիկական, ջերմային և իներցիոն կուտակիչներ։
Էլեկտրական կուտակիչները ծառայում է էլեկտրական էներգիա կուտակելու համար՝ քիմիականի վերածելու ճանապարհով, և անհրաժեշտության դեպքում կատարում էներգիայի հետադարձ փոխակերպում։ Դրանց աշխատունակությունը կարելի է վերականգնել լիցքավորման միջոցով՝ բաց թողնելով հոսանք, որի ուղղությունը հակառակ է պարպման ժամանակ հոսանքի ունեցած ուղղությանը։ Էլեկտրական կուտակիչը բաղկացած է էլեկտրոլիտի լուծույթի մեջ խորասուզված 2 էլեկտրոդից, էլեկտրոդների պոտենցիալների տարբերությունր կուտակչի էլշու֊ն է։
Առավել տարածված են կապարային (թթվային), կադմիումանիկելային, երկաթանիկելային (հիմնային), արծաթացինկային և արծաթակադմիումային կուտակիչները։ Հիդրավլիկան կուտակիչը ծառայում է խիստ փոփոխական բեռնվածությամբ հիդրավլիկական տեղակայանքներում հեղուկի կամ գազի ճնշումն ու ծախսը հավասարեցնելու համար։
Հիդրավլիկական կուտակիչի տարատեսակ էպնեմատիկ կուտակիչը, որը կիրառվում է բարդ պնևմատիկ ցանցերում՝ աշխատանքային ճնշումը հավասարեցնելու համար։
Ջերմային կուտակիչը ծառայում է ջերմային էներգիայի կուտակման, արդյունաբերական տեղակայանքներում ջերմային և ուժային բեռնվածքները հավասարեցնելու և գոլորշով ու էներգիայով անխափան մատակարարելու նպատակով։
Իներցիոն կուտակիչը շարժվող մարմին է, որի շարժման քանակը զգալիորեն գերազանցում է արտաքին ուժերի շարժման քանակին։ Որպես իներցիոն կուտակիչը լայնորեն կիրառվում է պտտվող թափանիվը։
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 25)։