Կուստենդորֆի ֆիլմի փառատոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կուստենդորֆի ֆիլմի փառատոն (սերբ.՝ Кустендорф филмски фестивал), ամենամյա իրադարձություն, կազակերպվում է հունվարի սկզբին Դրվենգրադ գյուղում (հայտնի է նաև որպես Կուստենդորֆ), որ գտնվում է Սերբիայի Մոկրա Գոռա շրջանում։

Հիմնված լինելով 2008 թվականին, այն ֆիլմի և երաժշտության փառատոն է կազմակերպված Ռաստա Ինտերնաթիոնալի (Rasta International) կողմից, որը ֆիլմերի ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի ֆիլմերի արտադրության ընկերություն է այն գյուղում, որի կառուցումը նա ֆինանսավորել է 2000-ականների կեսերին Մեծավնիկ (Mećavnik) լեռան լանջներին։ Ֆեստիվալը չունի որևէ կոմերցիոն հովանավորներ և մասամբ ֆինանսավորվում է Սերբիայի կառավարության մշակույթի նախարարության կողմից։

Բացի փառատոնին հատուկ մի շարք ծրագրերում ֆիլմերի ցուցադրումից և երաժշտական ներկայացումներից, ֆեստիվալին հատուկ է նաև կարճամետրաժ ֆիլմերի մրցակցային բաղադրիչը։ Ֆեստիվալի հիմնական մրցանակը՝ «Ոսկե ձու»-ն, տրվում է լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար։ «Վիլկո Ֆիլաց» մրցանակը տրվում է լավագույն կինոմատոգրաֆիայի համար։

Կուստուրիցան և Սերբիայի մշակույթի նախարար՝ Վոյա Բրայովիչը հայտարարեցին նոր ֆիլմի և 2007 թվականի դեկտմեբերին կայանալիք երաժշտական փառատոնի մասին

Իր անդրանիկ թողարկմանը 2008 թվականի 14-ից 21-ը փառատոնի գլխավոր հյուրը Նիկիտա Միխալկովն էր, ով սեմինար անցկացրեց իր ֆիլմերի վերաբերյալ, որոնք նաև ցուցադրվեցին՝ «12»-ը, «Սիրո Գերի»-ն, «Ի․Ի․ Օբլոմովի կյանքից մի քանի օր»-ը և «Դաշնակահարի անավարտ գործը»-ը։

Փառատոնը պաշտոնապես բացվեց վատ ֆիլմերի գերեզմանոցում՝ «Պինդ ընկույզ 4․0» ֆիլմի թաղումով։ Գերեզմանոցի տեսարանում զբաղված էին Նելե Կարայլիչը որպես Օրթոդոքս քահանա, Կուստուրիցան որպես էլուլոգիստ, «Վրելոյի» աղջիկները որպես սգացող կանայք և նույնիս գլխավոր հյուրը՝ Նիկիտա Միխալկովը միացավ թափորին[1]։

Փառատոնի այլ հյուրերից էին Ֆաթիհ Աքընը, Քրիսյան Մունջինուն, Միկի Մանոյլովիչը, Մայքլ Րեդֆորդը, Սերբիայի վարչապետ Վոիսլավ Կոշտունիցա, Էրան Կոլիրինը, դանիացի կինոկրիտիկ Քրիստյան Մոնգարդը, Մատյա Բեչկովիչը և Ռումինացի դերասան Ռազվան Վասիլեսցին։

ժուրին գլխավորում էին Փեթեր Հանդքեն, իտալացի պրոդյուսեր Անդրեա Գամբետան և հույն լրագրող Նինոս Ֆենեկ Միկելիդիսը, ովքեր Սպանիարդ Խոսե Է․ Իգլեսիաս Վիջիլին շնորհեցին «Ոսկե ձու» մրցանակը իր կարճամետրաժ «Մեջտեղում» (In Between) ֆիլմի համար։ «Արծաթե ձու»-ն ստացավ անգլիացի Մարտին Հեմփթոնը «Դիվահարը» (Possessed) ֆիլմի համար, իսկ «Բրոնզե ձու»-ն ստացավ Կոլումբիացի Ֆրանկո Լոլլին «Como todo el mundo» («Բոլորի նման») ֆիլմի համար[2]։

Երաժշտական ծրագիրը բաղկացած էր ներկայացումներից, որ պատրաստել էին «Almezijan's Obsession»Հայաստանից, Կալը Սերբիայից, Stribor Kusturica & the Poisoners-ը, Vrelo-ն, No Smoking Orchestra-ն, Nervozni Poštar-ը և Kiki Band-ը։

Անցկացվելով մոտեցող Սերբական նախագահական ընտրությունների ֆոնին, որ անցկացվում էր, գործող Բորիս Տադիչի, որ ներկայացնում էր իշխող ձախակողմյան Դեմոկրատական կուսակցությունը (DS) և Տոմիսլավ Նիկոլիչի՝ ընդդիմադիր աջակողմյան Սերբական Ռադիկալ կուսակցություն ներկայացուցչի (SRS) միջև, ինչպես նաև այն խորհրդակծությունների ֆոնին, որ Ալբանացիները Կոսովոյի Սերբական գավառից Միացյալ Նահանգների հետ համակարգման վերջին փուլում էին, որպեսզի հայատարարեն միակողմանի անկախություն, փառատոնը մեծ ուշադրության արժանացավ և՛ Սերբական և՛ օրտարերկյա մամուլում։ Քաղաքական տեսանկյուններն ու հնչերանգները գերիշխում էին մամուլում, ինչպիսին օրինակ՝ Մարինե Կոլմաթի ձախակողմյան Libération օրաթերթում, ով փառատոնին գովեստի խոսքեր շռայլելուց հետո, զարմանք է հայտնում այն փաստի վերաբերյալ , որ փառատոնի ժուրին գլխավորում է Փիթեր Հենքը, ում նա նկարագրում է, որպես մի մարդ «ում վրայից դեռ ծծմբի հոտ է գալիս Միլոշեվիչի թաղանը մասնակցելուց հետո և ով գրել էր Սերբիայի մասին՝ գովելով այն, այն պատճառով, որ անարդարորեն մեղադրվել է բոլոր չարիքների համար», սա նաև նշանակում է, որ Կուստուրիցան հավատարիմ է այս գաղափարներին։ Նա, ինքը պատասխանում է իր իսկ հարցին ասելով, որ, Հենքի նման, Կուստուրիցան նույնպես հավատացած է, որ արևմտյան Եվրոպան նվազեցնում է սերբերի և Սերբիայի դերը, բայց, որ սերբ ռեժիսորը նախագահական ընտրություններին աջակցում է ձախակողմյան թեկնածու Տադիչին[3]

2009[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին փառատոնը անցկացվեց Հունվարի 8-ից մինչև Հունվարի 14-ը։ Գլխավոր հյուրն էր Ջիմ Ջարմուշը, ով անցկացրեց սեմինար[4] և ում ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը կազմակերպվեց։ Դրանք են՝ «Դրախտից տարօրինակ»,«Մահացած մարդը»,«Ջարդված ծաղիկներ»։

Այլք, որ սեմինարներ են անցկացրել Ղազախ ռեժիսոր Սերգեյ Դվորցեվոյն է, ում «Վարդակակաչ» (Tulpan) ֆիլմը ցուցադրվեց փառատոնին և երկար տարիների Կանի ֆիլմի փառատոնի գեղարվեստական ռեժիսոր Թիերրի Ֆրեմոնը։

Երեք հոգուց բաղկացած ժուրին՝ Անիկա Դոբրան (ժուրիի նախագահը), պրոդյուսեր Կարլ Բաումգարտները և ռեժիսոր Ջան Լուկա Ֆարինելին «Ոսկե ձու» մրցնակը շնորհեցին Ճապոնացի ռեժիսոր Կոխի Հասեին «Գոդոգ» (Godog) կարճամետրաժ փաստագրական ֆիլմի համար, «Արծաթե ձու»-ն շնկորհվեց Գերմանացի ռեժիսոր Նինա Վուկովիցին «Միկիի Բալլադը» (Miki's Ballad) ֆիլմի համար, իսկ «Բրոնզե ձու»-ն՝ Ամերիկացի Շիշ-Թինգ Հանգին՝ «Վիոլա» (Viola) ֆիլմի համար։

Երաժշտական մասով համերգներ տվեցին «Zdob şi Zdub» ռոք խումբը Մոլդովայից, «Leb i sol», «Haydamaky» ռեք խմբերը Ուկրաինիայից, «Natty Bo» և «the Tom Cats» խմբերը Միացյալ թագավորությունից, «La Mano Ajena»Չիլիից, «the No Smoking Orchestra»-ն և Սվետազար Մարկովիչի անվան ազգագրական անսմաբլը։

2010[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի փառատոնի գլխավոր հյուրը Ջոնի Դեփն էր, ում ֆիլմերը հետադարձ ցուցադրությունը էկրանավորվեց՝ «Արիզոնայի երազանք»(rizona Dream)«Դոնի Բրասկո» (Donnie Brasco), «Մկրատաձեռնէդվարդը» (Edward Scissorhands)։ Որպես հատուկ պատիվ, Դրվենգրադի գլխավոր փողոցում Կուստուրիցայի կողմից բացվեց Դեփի իրական չափերով արձանը։ Քարասունվեցամյա Դեփի ժամանումը, ով ոչ միայն Կուստուրիցայի մտերիմ ընկերն էր, այլ նաև այդ ժամանակվա ամենամեծ կինոաստղերից մեկը, Կուստենդորֆի փառատոնին առաջին անգամ թույլ տվեց զգալու համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրությունը։ Դեփի աստղային ուժը և սեքս սիմվոլի կարգաավիճակը արագացրեցին էլեկտրոնային և տպագիր ԶԼՄ-ների լուսաբանումը նրա Սերբիա այցելությունից[5][6][7][8][9], որոնց մեջ նաև մտնում էր Կուստուրիցայի վերջին հրապարակային հայտարությունը մի նախագծի մասին, որում Դեփը համաձայնվել էր կատարել Մեքսիկացի հեղափոխական Պանչո Վիլայի դերը[10]։ Սերբիայի իշխող քաղաքական գործիչները նույնպես ուշադրության արժանացրեցին Դեփի այցելությանը իրենց երկիր։Անմիջապես ժամանումից հետո Կուստուրիցան նրան տարավ Բելգրադի Անդրիչև Վենաչ նախագահական պալատ այցելելու Սերբիայի նախագահ Բորիս Տադիչին, որից հետո նրանք ուղղաթիռով մեկնեցին Դրվենգրադ[11]։

Այլ հյուրերի ցանկում էին, որոնք նաև սեմինարներ անցկացրեցին, Ռայա Ամարին, Էլյա Սուլեյմանը, Պավել Լանգին, Ֆաթիհ Աքընը, Ասղար Ֆարհադին և Սթիվ Հոլմգրենը։

Ժուրի գլխավորում էր ռեժիսոր Մարժան Սատրապին (պրոդյուսեր Սառա Դրայվերի և Ջոնաթան Ուեյսգալի հետ միասին)։ Հաղթող ֆիլմը, որ ընտվեց «Paradis Perdu»-ն (Դրախտ կորուսյալ) էր, որ նկարահանվել էր Միհալ Բրեզիսի և Օդեդ Բինունի կողմից։

Երաժշտական ծրագիրը, որ ընտրվել էր Նելե Կարաջլիչի կողմից ներառում էր՝ «Global Kryner» խումբը Ավստրիայից, «Aynur Doğan» խումբը Թուրքիայից, «Os Festicultores Troupe»Ֆրանսիայից, «Vladimir Maričić Quartet», «Rubl » խմբերը Ռուսաստանից, «Tonino Carotone»Իսպանիայից և «the No Smoking Orchestra»-ն։

2011[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառատոնը 4-րդ տարում տեղի ունեցավ Հունվարի 5-ից 11-ը՝ մի բացման արարողությամբ, որ ոգեշնչված էր Ֆելինի Ամարկորդի տեսարանով, որտեղ Նելե Կարաջլիչը հագել էր արջի հանդերձանք, իսկ Վրելոյի աղջիկները ուղեկցում էին Սերբիայի մշակույթի նախարար Նեբոյշե Բարդիչին, որ պաշտոնապես հայտարարեց փառատոնը բացաված[12]։ Սերբիայի մշակույթի նախարությունը ներդրեց 250000 Եվրո այդ տարվա փառատոնի համար, որը ներառում էր «Գրողների կենտրոնի» ստեղծումը Դրվենգրադում[13]։

Աբբաս Կիառոստամին գլխավոր հյուրն էր, ում ֆիլմերի հետադարձ ցուցադրությունը՝ «Բալի համը», «Որտե՞ղ է ընկերոջ տունը», և «Ձիթենու ծառի միջով», հաաջողված էր։ Բացի այդ փառատոնի հյուրերն էին Գաել Գարսիա Բեռնալը, Նիկիտա Միխալկովը, Բորիս Միտիչը, Յան Հռեբեյկը և Պիտր Յարկովսկին։

Երեք հոգուց բաղկացած ժուրին ներկայացված էր Wild Bunch ընկերության հիմնադիր Վինսենտ Մարավալի կողմից (պրոֆեսոր Իվա Դրաշկիչ Իվանովիչի և պրոդյուսեր Ռիչարդ Բրիկի հետ միասին կազմում էին ժուրիի եռյակ) հանձնեցին «Ոսկե ձու»-ն երիտասարդ ռուս հեղինակ Սոնյա Կարպունինային՝ իր «Փեփոխությունը» ֆիլմի համար[14]։ «Արծաթե ձուն»-ն հանձնվեց լեհ ռեժիսոր Ջուլիա Կոլբերգերին՝ «Վաղը էլ չեմ լինի» ֆիլմի համար, իսկ «Բրոնզե ձու»-ն՝ սերբ Օգնեյեն Իսաիլովիչին «Ոսկե լիգա» ֆիլմի համար։

Փառատոնի երաժշտական համարներ էին ներկայացվում Տանզանիայի «Beogradski Sindikat»,«Ngoma Africa Band» խմբերը, Ֆրանսիայի «Manouchka Orkestär» խումբը,Նորվեգիայից Անդրե Ուիլիամսը և «Farmers Market» խումբը։

Փառատոնը հակասությունների առաջ կանգնեց փաստագրական ֆիլմերի սերբ ռեժիսոր Բորիս Մալագուրսկիի գալու վերաբերյալ։ Բացի նրանից, որ նա ներկայացվել էր որպես հյուր[15][16], ում ճանապարհածախսը և բնակությունը պետք է վճարվեին փառատոնի կողմից[17] իր փաստագրական՝ «Շղթաների քաշը» ֆիլմով , որ նախատեսված էր ցուցադրել, երբ Կուստուրիցան տեսել էր այն և հավանության արժանացրել[18], Մալագուլսկին վերջնականապես չհրավիրվեց փառատոնին, իսկ իր ֆիլմը հանվեց ցուցադրումից առանց որևէ բացատրության[19]։ Հարցնելու համար, թե ինչ է պատահել, Մալագուրսկին կապվեց Կուստենդորֆի կազմակերպության այն կազմակերպիչների հետ, որ փառատոնին նրա համար գրանցել էին առաջին տեղը, բայց ստացավ ոչ միանշանակ պատասխան, որ «ամեն ինչ բարդացել է, որոշումները արդեն մենք չենք կայացնում»[19]։ 2015 թվականի հունվարին Մալագուրսկին խոսեց մի դրվագի մասին․ «Ըստ տեղեկատվության, որ հասել է ինձ, այն մարդը, որ պատասխանատու է այն ֆիլմի համար, որ չի ցուցադրվել փառատոնին Նեբոյշա Բադրիչն է, ինչպես նաև մշակույթի նախարարը և G17+-ի անդամները (քաղաքական կուսակցույուն), որ քննադատորոն էին վերաբերվում ֆիլմին։ Սա դժբախտություն է, իրոք, կարելի է մտածել, որ ինչ-որ մի կուսակցություն, ենթադրաբար քարոզելով եվրոպական և արևմտյան արժեքները պատրաստ չեն ազատ խոսքին, մտքերի ազատությանը և բազմակարծությանը, սա այն է, ինչ նրանք հեռվից անում են։ Ես նաև, մի փոքր, հիասթափված եմ, որ Կուստուրիցան, աշխարհահռչակ ռեժիսորը, այդքան հարգալի և հասուն մարդ լինելով, հանձնվեց ընդհանրապես գործի հետ կապ չունեցող այնպիսի բյուրոկրատի, ինչպիսին է Բադրիչը»[20]։

2012[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուստենդորֆի 5-րդ փառատոնը տեղի ունեցավ հունվարի 17-ից 23-ը Կիմ Կի Դուկի և Նուրի Բիլջ Սեյլանի հետ, ովքեր գլխավոր հյուրերն էին։ Նրանց պատվին, այդ տարվա հետադարձ ցուցադրությանը ներկայացվեցին նրանց ֆիլմերը՝ Կի Դուկի «Վատ տղան» և «Դատարկ տունը», ինչպես նաև Սեյլանի «Քասաբա» (Թուրք՝ Kasaba) և «Օտարացում» (Uzak) ֆիլմերը։ Բացի այդ նրանց վերջին ֆիլմերը՝ Կի Դուկի «Արիրանգ» (Arirang) և Սեյլանի «Ժուկով ժամանակով Անատոլիայում» ֆիլմերը ցուցադրվեցին որպես ժամանակակից տենդենցներ ծրագրի մի մաս։

Այլ հյուրերից էին Աբել Ֆերարան, Իզաբել Հուպերթը, Թահար Ռահիմը, Մարջան Սատրապին, Դարդեն Եղբայրները, Անդրեաս Դրեսեն, Ֆրեդերիկ Ասպոկը և Օլիվեր Հորլայթը։ Կաննի Ֆիլմերի փառատոնի գեղարվեստական ռեժիսոր Թիերի Ֆրեմոն կրկին այցելեց փառատոնը։

Վերջին օրը, փառատոնը այցելեց Միլորա Դոդիկը՝ Սրբսկա Հանրապետության նախագահը (սեբական տարածք հարևան Բոսնիա և Հերցեգովինայում)[21]։ Նախորդ հունիսին Կուստուրիցան և Դոդիկի կառավորությունը սկսեցին ճարտարապետական նախագիծ՝ Կամենգրադը, որ կառուցվում էր Վիշեգրադում։

Ժուրին,որ ընդգրկում էր իտալացի դերասան Լեյլա Հատամինին, Ֆրանսիացի ռեժիսոր Պիեռ Էդելամանին և Սերբ դերասան Զոլտան Ցվիյանովիչին, հանձնեցին «Ոսկե ձու» մրցանակը Սպանիարդ Ֆերնարդո Պոմարեսին, ով Կատալունյայի կինեմատոգրաֆիայի դպրոցի սան էր Բարսելոնայում, իր կարճամետրաժ «Alto Sauce» ֆիլմի համար։ «Արծաթե ձու»-ն հանձնեցին սերբ Յելենա Գավրիլովիչին «Որտե՞ղ եք, տղաներ» ֆիլմի համար, իսկ լեհ Պիոտր Սուբոտկոն ստացավ «Արծաթե ձու»-ն «Գլասգո» ֆիլմի համար։ Փակման արարողության ժամանակ Կուստուրիցան ցուցադրեց «Մեր կյանքը» 15 րոպեանոց հատվածը, «Խոսք Աստծո հետ» 7 րոպեանոց ֆիլմի նախագծից։

Փառատոնը 5-րդ տարում, վերջապես սկսեց գրավել ավելի մեծ թվով միջազգային ԶԼՄ-ների ուշադրությունը, որ հրատարակեցին մի քանի հրապարակումներ և էլեկտրոնային թողարկումներ, ուղարկելով լրագրողներ, որպեսզի լուսաբանեն այն[22]։ Դրա արդյունքում, փառատոնին անդրադարձավ «Եվրոնյուզը»[23], «El País»[24], «Le Monde»[25][26], «The Independent»[27], «Los Angeles Times»[28] , ինչպես նաև մի շարք փայլուն ռեպորտաժներ «Filmmaker» ամսագրում, որի լրագրողը հարցազրույց էր վերցրել այդ տարվա ընթացքում, Կուստենդորֆի հյուրերեից շատերից[29][30][31][32]։

2013[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուստենդորֆի 6-րդ փառատոնը տեղի ունեցավ հունվարի 16-ից 22-ը։ Բացման մեծ արարողությանը Կուստուրիցան կրկին իր վրա վերցրեց Բրյուս Ուիլիսի դերը՝ «Դավիթի և Գողեաթի միջև մարտի տեսարանում, որ պատրաստվել էր միահյուսելով՝ գաղափարային մասը և հեղինակային մոտեցումը»[33][34][35]։ Չնայած, որ սկզբնականորեն պլանավորված էր ցուցադրել այն դրսում՝ հոլոգրաֆիկ էկրանին, բայց կռվի տեսարանը տեղափոխվեց ներս վատ եղանակի պատճառով[36]։

Չինացի ռեժիսոր Ժան Յիմուն այդ տարվա փառատոնի գլխավոր հյուրն էր։ Բացի նրա անցկացրած սեմիարից կինոմատոգրաֆիայի ուսանողների հետ, իր ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը կազմակերպվեց։ Այդ ֆիլմերի շարքում էին «Ոչ մի հոգի պակաս», «Վառիր կարմիր լապտերը», ինչպես նաև վերջին ֆիլմը՝ «Պատերազմի ծաղիկները», որ կազմում էր ժամանակակից ծրագրի մի մասը։

Կարճամետրաժ ֆիլմի մրցանակի համար պայքարում էին 28 ֆիլմեր ամբողջ աշխարհից։ Երեք հոգուց բաղկացած ժուրիի կազմում ընդգրկված էին հրեա դերասանուհի և վիպագիր Ալոնա Կիմհին (ժուրիի նախագահ), պրոդյուսեր Մայքլ Հաուսմանը և Օլեգ Ջեկնիչը։

Այլ հյուրերի շարքում էին Բենհ Զեյտլին, Ալեկսեյ Բալաբանովը, Օդրի Տաուտոուն, Մատեո Գառոն, Մոնիկա Բելուչին, Էլյա Սուլեյմանը, Օլյա Բեչկովիչը, Մատիա Բեչկովիչը և Փիթեր Գոթարը։

Մոնիկա Բելուչիի երրորդ այցելությունն էր փառատոնին, որին Կուստուրիցան անդրադարձավ՝ ասելով․ «Գեղեցիկ համեմունքը, որ ուշադրություն է գրավում»[37], որը միջազգային ԶԼՄ-ների լուսաբանման մեկ այլ ալիք բարձրացրեց, որ նման էր երեք տարի առաջվա ալիքին, երբ փառատոն էր այցելել Ջոնի Դեփը։ Իտալացի դերասանուհու աստղային ուժը, հմայիչ կերպարը իր կողմը հրավիրեց ԶԼՄ-ների ուշադրությունը, որ իր հերթին փառատոնը դարձրեց ավելի ճանաչված, ինչպես նաև այդ ժամանակ հայտարարվեց Կուստուրիցայի հետ մի ֆիլմի մասին, որ ուներ «Սեր և պատերազմ» վերնագիրը[38][39][40][41]։ Բացի այդ 2010 թվականի Դեփի այցի նման, Բելուչին նույնպես ունեցավ հագեցած գովազդային օրակարգ, որի մեջ ներառված էր նաև ԶԼՄ-ների հետ հանդիպում և հանդիպում պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Հունվարի 19-ին նա թռավ Բանյա Լուկա, որտեղ նա հանդիպեց Կուստուրիցային, ով սկզբում նրան տարավ Միլորադ Դոդիկի հետ հանդիպման (Սրբսկա հանրապետության նախագահ)[42]։ Հանդիպման ժամանակ, Կուստուրիցան հայտարարեց Բոսնիայի պատերազմի վերբերյալ ֆիլմի պլանների մասին, որտեղ Բելուչին կատարելու էր Սերբ կնոջ դեր, իսկ նկարահանումները նախատեսված էր սկսել 2013 թվականի մայիսին, Տրեբինժեյում, Դոդիկի և Սրբսկա հանրապետության իշխանությունների հետ միասին, որ համաֆինանսավորում էին ֆիլմը։ Այնուհետև նա և Կուստուրիցան ուղղաթիռով մեկնեցին Կամենգրադ մեկ այլ հանդիպման մինչ վերջնականապես Սերբիայի սահմանը հատելը, որպեսզի գնան Դրվենգրադ՝ փառատոնին մասնակցելու համար[43]։ Հաջորդ օրը Սերբիայի վարչապետ Իվիցա Դացիչը եկավ Դրվենգրադ և ունեցավ դերասանուհու հետ հանդիպում, որի ժամանակ նա նվիրեց դերասանուհուն Միլեշևա վանքի Սպիտակ հրեշտակի ֆրեսկոյի պատճենը[44]։

2014[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառատոնը անցկացվեց հունվարի 18-ից 23-ը Բերենիցե Բեյոյի հետ, որ նախագահում էր ժուրին, որի կազմում էին նաև սցենարիստ Գիլերմո Արիագան և Սերդան։

2015[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառատոնի 8-րդ տարում, այն հայտնվես «MovieMaker » ամսագրում, որտեղ այն նշված էր որպես մեկը «աշխարհի 25 ամենազիլ ֆիլմի փառատոններից »[45]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ոսկե ձու» ամենալավ կարճամետրաժ ֆիլմերի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Ռեժիսոր
2008

«Միջև»

{{{2}}} Խոսե Իգլեսիաս
2009
«Գոդոգ»
{{{2}}} Կոհկի Հասեի
2010
«Դրախտ կորուսյալ»
{{{2}}} Միհալ Բրեզիս
{{{2}}} Օդեդ Բինուն
2011
«Շանսը»
{{{2}}} Սոնյա Կարպունինա
2012
«Ալտո Սաուս գյուղը»
{{{2}}} Ֆերնանդո Պոարես
2013
«Կակազող սերը»
{{{2}}} Յան Ցարլևսկի
2014
«Ցուցահանդեսը»
{{{2}}} Անդրեյ Կոլենցիկ
2015
«Ծովի աստղ»
{{{2}}} Ջակոմո Աբրուցեզե
2016
«Ուոթերբուրգ»
{{{2}}} Դավիդ Բորբաշ
2017
«Փուշ»
{{{2}}} Միխաել Ալալու
2018
«Բոնբոնա»
{{{2}}} Ռականա Մայսի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Küstendorf 2008
  2. RTS piece from 2008 Küstendorf
  3. A Kustendorf, Emir fait le maximum Արխիվացված 2013-02-17 archive.today;Libération, 30 January 2008
  4. RTVojvodine piece
  5. Johnny Depp in Serbia for Kusturica's film festival;Agence France-Presse, 12 January 2010
  6. Serbia's American Idol: Johnny Depp;E! Online, 13 January 2010
  7. Johnny Helps Treat Serbia to Double the Depp;PopSugar, 14 January 2010
  8. Johnny Depp statue unveiled in Serbia;BBC, 14 January 2010
  9. Johnny Depp gets the weirdest awards Արխիվացված 2012-02-01 Wayback Machine;New York Post, 14 January 2010
  10. Johnny Depp gets statue in Serbia;USA Today online, 13 January 2010
  11. Kusturica & Depp & Goran Krneta
  12. Otvoren četvrti "Kustendorf";Blic, 5 January 2011
  13. Specijalni gosti "Kustendorfa";B92, 20 December 2010
  14. «Pobednica Kustendorfa Sonja Karpunina». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
  15. Abas Kjarostami gost 4. "Kustendorfa";Blic, 13 December 2010
  16. Četvrti Kustendorf početkom januara;RTS.rs, 14 December 2010
  17. Boris Malagurski: Nepodnošljiva lakoća istine;Pečat, 26 May 2011
  18. Elich, Gregory (2011 թ․ հուլիսի 30). «Entangled In Neocolonialism: The Weight Of Chains». Z Communications. Վերցված է 2015 թ․ հունվարի 8-ին.
  19. 19,0 19,1 Okovi raspada bivše Jugoslavije;Vesti, 1 April 2011
  20. «Subotica danas». TV X-Info. 2015 թ․ հունվարի 20. Վերցված է 2015 թ․ փետրվարի 15-ին. {{cite news}}: |first= missing |last= (օգնություն)
  21. Prvi bitan mercedes na Mokroj gori;Vreme, 26 January 2012
  22. Novinari oduševljeni: “Kustendorf” ima dušu(չաշխատող հղում);Tanjug, 21 January 2012
  23. Küstendorf festival Արխիվացված 2012-11-08 Wayback Machine;Euronews, 23 January 2012
  24. Kustendorf, el festival de cine de Emir Kusturica premia al cine español;El País, 24 January 2012
  25. Chez Kusturica, au coeur des montagnes de Serbie;Le Monde, 2 February 2012
  26. «Chez Kusturica, au coeur des montagnes de Serbie». February 2012.
  27. New stars shine at Küstendorf Film and Music Festival;The Independent, 3 February 2012
  28. Re-creating a time of peace in the Balkans;Los Angeles Times, 5 February 2012
  29. Ten Lessons on Filmmaking From Director Abel Ferrara;Filmmaker, 6 February 2012
  30. Cannes Director Thierry Fremaux on the Future of Film Festivals;Filmmaker, 9 February 2012
  31. Ten Lessons on Filmmaking From Persepolis Director Marjane Satrapi;Filmmaker, 5 March 2012
  32. A Conversation with the Dardenne Brothers;Filmmaker, 14 March 2012
  33. Kusturica 2013
  34. Otvoren 6. Kustendorf;B92, 16 January 2013
  35. Pogledajte kako je Kusturica "prebio" Brusa Vilisa na otvaranju Kustendorfa;Blic, 16 January 2013
  36. Kustrica beats up Willis
  37. Kusturica: Belučijeva je lepi začin;B92, 16 January 2013
  38. Monica Bellucci protagonizará el nuevo filme de Kusturica;ABC, 19 January 2013
  39. Monica Bellucci, héroïne d'un film de Kusturica tourné en Bosnie Արխիվացված 2013-01-21 Wayback Machine;fr.msn.com, 19 January 2013
  40. Italian actress Monica Bellucci says her next film will be shot in Bosnia this spring(չաշխատող հղում);The Washington Post, 19 January 2013
  41. Monica Bellucci, héroïne d'un film de Kusturica tourné en Bosnie;AFP, 19 January 2013
  42. Monika Beluči u Banjaluci: Snimaću sa Kustom;mondo.rs, 19 January 2013
  43. Gužva na Kustendorfu, došla Monika!;mondo.rs, 19 January 2013
  44. „Бели анђео“ за филмског анђела;RTS, 21 January 2013
  45. MM Editors (2014 թ․ նոյեմբերի 17). «The 25 Coolest Film Festivals in the World, 2014». MovieMaker. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 8-ին. {{cite news}}: |author= has generic name (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]