Կուսանաց վանք (Շուշի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին վանք (այլ կիրառումներ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կուսանաց վանք (այլ կիրառումներ)
Կուսանաց վանք (Շուշի)
Վանքային համալիր

Շուշիի ավերված թաղամասերից մեկը, կենտրոնում Կուսանաց վանքը

ՏեղադրությունԼՂՀ ԼՂՀ Շուշիի շրջան, Շուշի
ԱշխարհԱրցախ նահանգ
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
Պատմական երկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Պատմություն
Հիմնադիր(ներ)Հռիփսիմե Բահդուրյան
Ճարտարապետություն
ԿարգավիճակԱմբողջովին ավերված
Ակտիվ էՈչ
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ19-րդ դար
Կառուցման ավարտ1816
Ավերում1960-1970 թվականներ, ադրբեջանցիների կողմից
Կուսանաց վանք (Շուշի) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Կուսանաց վանք (Շուշի) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Կուսանաց վանք (Շուշի) (Մեծ Հայք)##
Կուսանաց վանք (Շուշի) (Մեծ Հայք)
39°45′ հս․ լ. 46°45′ ավ. ե.Հանրապետություն_ HGЯO
Շուշիի ավերված թաղամաս, կենտրոնում Կուսանաց վանքը.

Կուսանաց վանք (նաև` Անապատ, Սուրբ Աստվածածին անապատ[1]), ոչնչացված հայկական վանքային համալիր Շուշի քաղաքում, Արցախի Հանրապետությունում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսանաց վանքը համարվում է Շուշի քաղաքի հնագույն հուշարձաններից մեկը։ Կառուցվել է 1816 թվականին Հռիփսիմե Բահդուրյանի օգնությամբ։ Նա հավաքում է բավարար գումար վանքի կառուցման համար։ Նրան նաև օգնում էին եղբայրները՝ Իսրայել, Աստվածատուր և Պետրոս Բահդուրյանները։ Վանքն ուներ ուղղանկյուն հատակագիծ։ Կառուցված է եղել սպիտակ քարից։ Ներսում կային Աստվածաշնչյան դրվագներ պատկերող որմնանկարներ։ Հարավային կողմում կար եռահարկ զանգակատուն։

Վանքն ուներ նաև մի շարք այլ շինություններ, այդ թվում վերնատուն։ Բակում պահվում էր թնդանոթ, որ ձուլվել էր Թուրինում 1813 թվականին։ Այդ թնդանոթն ուներ իր սեփական պատմությունը։ Հենց այդ թնդանոթի շնորհիվ հայ կամավորական ջոկատները Խորեն քահանայի ղեկավարությամբ պաշտպանում էին Խոնուտի կիրճը։ Վերջին անգամ այդ թնդանոթն օգտագործվել է հայերի կողմից Շուշիի ջարդերի ընթացքում։

Վանքը հայտնի էր իր երեք այգիներով։

Կուսանաց վանքի զանգակատունը

Եկեղեցու պատմությունն ավարտվեց 1960-70-ական թվականներին, երբ հրամայվեց վանքը հավասարեցնել հողին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մկրտչյան Շ. Մ. Լեռնային Ղարաբաղի Պատմա-ճարտարապետական կառույցներ // Երևան., 1988 ISBN −5-540-00402-7

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հայոց պաշտամունքային վայրեր», Ստեփան Մելիք-Բախշյան, Երևան, ԵՊՀ Հրատարակչություն, 2009, էջ 32․

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]