Կուռեսսառե (օդանավակայան)
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |

Կուռեսաառե, օդանավակայան Էստոնիայի Սաարեմաա կղզու Կուռեսաառե քաղաքում։
Առաջին թռիչքուղին կառուցվել է 1930-ական թվականների երկրորդ կեսին, սակայն պաշտոնապես օդանավակայանը բացվել է 1945 թ.-ի մարտի 6-ին։ Հետագա տարիներին թռիչքների քանակը ավելանում է և արդեն 1949-1953 թթ.-ին օրական 10-14 չվերթ էր իրականացվում։ Այդ ընթացքում Տալլինից Կուռեսաառե և հակառակ ուղղությամբ օրական 400 մարդ էր թռչում։ Մինչև 1958 թ.-ը օդանավակայանը էլեկտրաֆիկացված չէր։ Օդանավակայանի ներկայիս շենքը կառուցվել է 1962 թ.-ին, իսկ երկրորդ թռիչքուղին՝ 1976 թ.-ին։ 1999 թ.-ին երկարացվել և արդիականացվել է հիմնական թռիչքուղին, իսկ 2007 թ.-ին՝ օդանավակայանի շենքը։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]