Կուպերտինո (քաղաք, ԱՄՆ)
Բնակավայր | |||
---|---|---|---|
անգլ.՝ Cupertino | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Հիմնադրված է | 1955 թ. | ||
Մակերես | 29,29847 կմ², 29,155977 կմ² | ||
ԲԾՄ | 236 ֆուտ | ||
Բնակչություն | ▼60 381 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | ||
Ժամային գոտի | UTC-8 | ||
Հեռախոսային կոդ | 408 | ||
Փոստային դասիչ | 95014 և 95015[2] | ||
Պաշտոնական կայք | cupertino.org(անգլ.) | ||
| |||
Կուպերտինո (անգլ.՝ Cupertino, МФА: [ˌkuːpərˈtiːnoʊ]), քաղաք Կալիֆոռնիայի Սանտա Կլարա շրջանում։ Գտնվում է Սան Խոսեից մոտավորապես 20կմ և Սան Ֆրանցիսկոյից 75կմ հեռավորության վրա։ Բնակչության թիվը կազմում է 61 հազար մարդ (2019)[3]։ Կուպերտինոն Սիլիկոնյան հովտի քաղաքներից մեկն է։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուպերտինոն հյուսիսից սահմանակից է Սանիվեյլին, հյուսիս-արևելքից՝ Սանտա Կլարային, արևելքից և հարավ-արևելքից՝ Սան Խոսեին, հարավից՝ Սարատոգային, իսկ հարավ-արևմուտքից՝ Սանտա Կրուզ ժայռերին։ Կուպերտինոն ավելի մոտ է ժայռերին, քան Սան Ֆրանցիսկոյի ծովախորշին, որի երկայնքով հիմնականում կենտրոնացած են Սիլիկոնյան հովտի բիզնեսի սիրտը կազմող տեխնոլոգիական ընկերությունների գրասենյակները։
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմականորեն Կուպերտինոն (Սան Ֆրանցիսկոյի Չայնաթաունի հետ) եղել է Չինաստանից արտագաղթողների կենտրոն։ Ներկայումս ևս ասիական ծագում ունեցող բնակիչների մասնաբաժինը գերազանցում է 60%-ը։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուպերտինոյում են գտնվում մի շարք խոշոր ՏՏ ընկերությունների գլխամասային գրասենյակները, այդ թվում՝ «Apple» և «Symantec» և այլն։ Այստեղ են գտնվում նաև Սան Ֆրանցիսկոյի ծովախորշի լավագույն դպրոցները (օրինակ՝ Monta Vista, Lynbrook, Homestead и Cupertino High)։ Առաջին երկուսը Կալիֆոռնիայի լավագույն դպրոցներից են ընդհանրապես։ Այս հանգամանքը գրավում է բարձր եկամուտ ունեցող ընտանիքներին, որոնք փորձում են լավագույն կրթություն տալ իրենց երեխաներին։
Կուպերտինոյում է գտնվում նաև Դե Անզի քոլեջը, որը պատրաստում է մոտ 22 000 ուսանողի, ինչպես նաև կորպորատիվ վերապատրաստման կենտրոն է Apple-ի աշխատակիցների համար։
Տեղանուն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուպերտինոն անվանվել է Արոյո Սան Խոսե դե Կուպերտինո վտակի, ներկայումս՝ Սթիվենս Քրիք գետերի պատվին։ Գետի նախկին անվանումը տրվել է իսպանացի հետախույզ Խուան Բաուտիստա դե Անսի կողմից՝ ի պատիվ Սուրբ Ջուզեպպե Կուպերտիանացու։ Սուրբն իր անունը ստացել է Իտալիայի Ապուլիա շրջանի Կուպերտինո քաղաքից։ 20-րդ դարի սկզբին Կուպերտինոն փոխարինել է նախկին անվանումը՝ Վեսթ Սայդ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի տվյալներով՝ Կուպերտինոյում ամենամեծ գործատուներն են[4]․
# | Գործատու | Աշխատակիցների թիվը |
---|---|---|
1 | «Apple» | 34300 (տարածաշրջանում) |
2 | «Օրաքլ» | 8000(տարածաշրջանում) |
3 | «Foothill-De Anza Community College District» | 3100 |
4 | «Hewlett-Packard» | 3000 |
5 | «Cupertino Union School District» | 1679 |
6 | «ArcSight» | 512 |
7 | «Fremont Union High School District» | 429 |
8 | «Chordiant» | 285 |
9 | «The Forum at Rancho San Antonio» | 285 |
10 | «Trend Micro» | 250 |
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկիր | Քաղաք |
![]() |
Կուպերտինո, Ապուլիա |
![]() |
Սինչզու |
![]() |
Տոակավա Օաչի |
![]() |
Բհուբանեսվար, Օրիսա |
![]() |
Միսոր Կառնատակա |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 2020 United States Census / United States Census Bureau
- ↑ https://www.zip-codes.com/city/ca-cupertino.asp#zipcodes
- ↑ «U.S. Census Bureau»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-05-ին։ Վերցված է 2012-03-28
- ↑ «City of Cupertino CAFR»։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-28-ին։ Վերցված է 2012-09-09