Jump to content

Մաքս Կուշչինսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կուշչինսկի Մաքսից)
Մաքս Կուշչինսկի
Ծնվել էփետրվարի 2, 1890(1890-02-02)[1]
ԾննդավայրԲեռլին, Գերմանական կայսրություն
Մահացել է1967[2][3][4] կամ նոյեմբերի 26, 1967(1967-11-26) (77 տարեկան)
Մահվան վայրԼիմա, Պերու
Քաղաքացիություն Գերմանական կայսրություն և  Պերու
Դավանանքհուդայականություն
ԿրթությունHU Berlin և Ռոստոկի համալսարան
Մասնագիտությունմարդաբան, բժիշկ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրHU Berlin և Սան Մարկոս համալսարան
ԶավակներՊեդրո Պաբլո Կուչինսկի

Մաքս «Մաքսիմ» Կուշչինսկի (լեհ.՝ Max Hans Kuczynski, փետրվարի 2, 1890(1890-02-02)[1], Բեռլին, Գերմանական կայսրություն - 1967[2][3][4] կամ նոյեմբերի 26, 1967(1967-11-26), Լիմա, Պերու), լեհ, գերմանացի և պերուացի բժիշկ[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքս Կուշչինսկին ծնվել է Պոզնանի մոտակայքում, (այն ժամանակ` Գերմանական կայսրության Պոզնան նահանգ)։ Ծնողները՝ Էմմա և Լուիս Կուշչինսկիները, հրեա էին[6]։ Նրա ծնվելուց կարճ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվել է Բեռլին։ Նա Ռոսթոքի համալսարանում սովորել է բժշկություն և բնագիտություն։ 1913 թվականին ստացել է փիլիսոփայության, իսկ 1919 թվականին՝ բժշկի դիպլոմ[7]։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է գերմանական բանակում և մասնակցել Բալկանյան արշավանքին։ 1924 թվականին նա ստացել է պրոֆեսորի աստիճան։ Նացիստների` իշխանության գալուց հետո նա փախել է Պերու[8]։ 1924-1926 թվականներին մարդաբանության հետազոտություններ է անցկացրել Կենտրոնական Ասիայում, իսկ ավելի ուշ՝ 1938-1948 թվականներին[9][10][11], Անդերում։

Կուշչինսկին մահացել է Լիմայում։

Նրա որդին՝ Պեդրո Պաբլո Կուշչինսկին, որը ծնվել է 1938 թվականին Լիմայում, 2005-ից 2006 թվականներին եղել է վարչապետ։ Մեկ տասնամյակ անց, 2016 թվականի հունիսին, հաղթելով ընտրությունների երկրորդ փուլը, նա դարձել է նախագահ։ Նրա ամերիկացի թոռնուհին՝ Ալեքս Կուշչինսկին, գրող և լրագրող է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://gepris-historisch.dfg.de/person/5106799
  2. 2,0 2,1 2,2 Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
  3. 3,0 3,1 3,2 NUKAT — 2002.
  4. 4,0 4,1 4,2 MAK (польск.)
  5. «Social medicine, medical geography and health care for indigenous peoples: "Ethnic Pathology" (Max Kuczynski, 1925) in Germany, Russia, Latin America and beyond». Hsozkult.geschichte.hu-berlin.de. Վերցված է 2012 թ․ հուլիսի 28-ին.
  6. «Wybory w Peru: Kuczynski prowadzi, ale część kart trzeba sprawdzić». Wiadomosci.onet.pl. 2016 թ․ հունիսի 9. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 14-ին.
  7. Max Hans Kuczynski: Untersuchungen an Trichomonaden. In: Archiv für Protistenkunde, Fischer, Jena, Bd. 33 (1914), S. 119–204.
  8. «Peru presidential contender is son of Polish Jews who fled Nazis». Timesofisrael.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 14-ին.
  9. Lawrence K. Altman: Who Goes First? The Story of Self-Experimentation in Medicine. University of California Press, Berkeley 1987, 0-520-21281-9, S. 4.
  10. Albert Erhardt: Infektionen, Bd. I (= Ergänzungswerk zum Handbuch der experimentellen Pharmakologie, begründet von Arthur Heffter, herausgegeben von Oskar Eichler, Bd. 16: Erzeugung von Krankheitszuständen durch das Experiment, Teil 9). Springer, Berlin 1964, S. 118.
  11. Marcos Cueto: Un médico alemán en los Andes: La visión médico-social de Maxime Kuczynski-Godard. In: Allpanchis, Jg. 32 (2000), Themenheft 56: Sanos, enfermos y salvos?, S. 39–74.