Կունստհաուս (Գրաց)
Կունստհաուս | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ և թանգարանի շենք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Lend?[1] |
Հիմնադրված է | 2003 |
Կայք | museum-joanneum.at/en/kunsthaus-graz |
![]() | |
![]() |
Գրացի կունստհաուս (ոչ պաշտոնական՝ անգլ.՝ the friendly alien — բարեկամ այլմոլորակային[2][3][4]), ավստրիական Գրաց քաղաքի թանգարան և ժամանակակից արվեստի պատկերասրահ, որը բացվել է 2003 թվականին, «Եվրոպայի մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում: Կառույցի հիմնադրույթը մշակել են լոնդոնցի ճարտարապետներ Փիթր Քուքը անգլ.՝ Peter Cook և Քոլին Ֆուրնիեն (անգլ.՝ Colin Fournier)[3]:
Ճարտարապետությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Շենքը կառուցվել է ճարտարապետական բլոբ ոճով՝ շրջակա շինությունների հետ ստեղծելով կտրուկ հակադրություն: Հիմքը երկաթբետոնից է, արտաքին շերտը՝ երկնագույն պլաստիկ սալերից (պանելներից): Ու թեև շինարարությանը առանձնապես մեծ գումար չի հատկացվել, կունստհաուսն իրոք աչքի է ընկնում իր արտակարգ արտաքին տեսքով[2]: Իսկ ներքին կահավորանքը, Քոլին Ֆուրնիեի խոսքերով ասած՝ պետք է աճպարարի սև արկղը հիշեցնի[4]:
Մեդիա-ճակատը[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառույցի ճակատը ''realities:united''[5] ընկերության գործն է՝ իրականացված BIX տեխնոլոգիայով[6]՝ իբրև մեդիա-ինստալացիա, որն զբաղեցնում է 900 մ2 մակերես և կազմված է լուսավորվող տարրերից, որոնց կարելի է ծրագրավորել համակարգիչի օգնությամբ: Դա թանգարանին հնարավորություն է ընձեռում հաղորդակցվելու շրջակա միջավայրի հետ: Այդ ինստալացիան մի շարք միջազգային պարգևների է արժանացել[7]:
Քաղաքաշինական նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
«Բարեկամ այլմոլորակային»-ը վեր է խոյացել քաղաքի կենտրոնում՝ հին, պատմական շարվածքով, կղմինդրե տանիքներով շինությունների հարևանությամբ: Եվ նրա հակադրումը հատկապես ժամացույցակիր աշտարակի հետ՝ կարծես մի ինքնատիպ երկխոսություն է ավանդույթի և ավանգարդի միջև: Մշակութային այս նորօրյա օջախը դարձել է պատմական հուշարձաններով հարուստ Գրաց քաղաքի տեսարժան վայրերից մեկը՝ կարծես խորհրդանշելով յուրօրինակ մի կամուրջ անցյալի և ապագայի միջև[4]:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Peter Cook: A Friendly Alien: Ein Kunsthaus für Graz. Hatje Cantz, Ostfildern Ruit 2004, ISBN 3-7757-1350-6.
- Jonathan Lee: 50 große Abenteuer. Besondere Orte und die Menschen, die sie geschaffen haben. Prestel Verlag, München 2006, ISBN 3-7913-3530-8.
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 archINFORM — 1994.
- ↑ 2,0 2,1 Kunsthaus Graz, Austria by Peter Cook and Colin Fournier
- ↑ 3,0 3,1 Ultra-Organic Architecture — Austria’s Kunsthaus Graz Oozes Art (GALLERY)
- ↑ 4,0 4,1 4,2 Spacelab Cook-Fournier — Kunsthaus Graz Archived 2008-05-17 at the Wayback Machine. // arcspace.com
- ↑ realities:united
- ↑ BIX
- ↑ BIX Light and Media Façade at MoMA // ArchDaily
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Կունստհաուս (Գրաց) Վիքիպահեստում |
---|
- Offizielle Website
- Artikel über die Geometrie des Kunsthauses
- BIX Medienfassade
- Artikel des Bundesdenkmalamts (BDA) zum Bau des Kunsthauses (2003)
- Nachspann Kunsthaus Graz
- Eventbilder aus dem Grazer Kunsthaus
- Сайт музея
|
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |