Կունո Հոֆմեյստեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կունո Հոֆմեյստեր
Cuno Hoffmeister
Ծնվել էփետրվարի 2, 1892(1892-02-02)[1][2]
Sonneberg, Գերմանիա
Մահացել էհունվարի 2, 1968(1968-01-02) (75 տարեկան) կամ ապրիլի 2, 1968(1968-04-02)[3] (76 տարեկան)
Sonneberg, Suhl District, Արևելյան Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունաստղագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ենայի համալսարան
ԱնդամակցությունԲեռլինի գիտությունների ակադեմիա, Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա և Լեոպոլդինա
Ալմա մատերԵնայի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Պարգևներ
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
 Cuno Hoffmeister Վիքիպահեստում

Կունո Հոֆմեյստեր (գերմ.՝ Cuno Hoffmeister, փետրվարի 2, 1892(1892-02-02)[1][2], Sonneberg, Գերմանիա - հունվարի 2, 1968(1968-01-02) կամ ապրիլի 2, 1968(1968-04-02)[3], Sonneberg, Suhl District, Արևելյան Գերմանիա), գերմանացի աստղագետ, աշխատել է Բոյդենի աստղադիտարանում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Զոնենբերգում, մանկուց հետաքրքրվել է աստղագիտությամբ։ Մի քանի տարի աշխատել է Բամբերգի և Ենայի աստղադիտարաններում որպես օգնական։ 1925 թվականին կազմակերպել է Զոնենբերգում սեփական աստղադիտարան, որը հետագայում մտավ ԳԴՀ Գիտությունների Ակադեմիայի ենթակայության տակ, և որի տնօրեն է մնացել մինչև կյանքի վերջը։ 1927 թվականին ստացել է դոկտորական աստիճան Ենայի համալսարանում։ 1936 թվականից հանդիսանում էր Հալլեյում գտնվող «Լեոպոլդինա» Գերմանական բնագետների ակադեմիայի անդամ։

Հիմնական աշխատությունները վերաբերվում էին փոփոխական աստղերի և երկնաքարերի հետազոտություններին։ 1928 թվականին Բաբելբերգի աստղադիտարանի հետ համագործակցելով սկսեց երկնքի հսկում, որի հիմնական նպատակն էր նոր փոփոխական աստղերի հայտնաբերումը (այս աշխատանքը շարունակվում է Զոնենբերգի աստղադիտարանում մինչև մեր օրերը)։ Հայտնաբերել և հետազոտել է համարյա 10000 փոփոխական աստղեր, մի քանի աստերոիդներ[4], ինչպես նաև C/1959 O1 գիսաստղը։ Կատարել է երկնաքարերի համակարգված դիտարկումներ։ 1948 թվականին հրատարակվեց նրա երկնաքարերի հոսքերի կատալոգը։ Կատարել է Զոդիակային լույսի բազմաթիվ դիտարկումներ, օգտագործելով ինքնաշեն ֆոտոմետր, հետազոտել է առճակատումները։ Մի քանի տասնամյակներ եղել է «Sterne» գիտահանրամատչելի ամսագրի խմբագիրը։

Նրա պատվին են անվանվել Լուսնի վրա խառնարան, ինչպես նաև (1726) Հոֆմեյստեր[5] և (4183) Կունո[6] աստերոիդները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. 2,0 2,1 MAK (польск.)
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #118706004 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. «Minor Planet Discoverers»։ Փոքր մոլորակների կենտրոն։ Արխիվացված օրիգինալից 2012-03-14-ին։ Վերցված է 6 հունվար 2019 
  5. IAU։ «1726 Հոֆմեյստեր աստերոիդի անվանումը» 
  6. IAU։ «4183 Կունո աստերոիդի անվանումը» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Колчинский И.Г.,Корсунь А.А.,Родригес М.Г. (1986)։ Астрономы.Биографический справочник։ Киев: Наукова думка