Կունո Բեկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կունո Բեկեր
Kuno Becker in Cars 3 interview.jpg
Ծնվել էհունվարի 14, 1978(1978-01-14) (42 տարեկան)
ԾննդավայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՔաղաքացիությունFlag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունկինոդերասան, հեռուստատեսային դերասան և թատրոնի դերասան

Կունո Բեկեր (իսպ.՝ Eduardo Kuno Becker Paz; հունվարի 14, 1978(1978-01-14), Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի դերասան, քիչ թե շատ հայտնի է Սանտյագո Մունեսայի դերով՝ ֆուտբոլային «Գո՜լ» կինոեռագրությունից։ 2013-14 թվականներին նկարահանվել է ամերիկյան «Դալլաս» սերիալում[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեկերը ծնվել է Մեխիկոյում՝ Էդուարդո Մանուելյա Բեկեր Կալյարայի ու Մարի դել Ռոսիո Բեբի Պաս Ֆելիքի ընտանիքում։ Նրա հայրական կողմից պապը ներգաղթյալ էր Գերմանիայից, մայրական կողմի պապը՝ իսպանացի, իսկ երկու տատերը՝ մեքսիկուհի[3]։ Կունոն եղբայր ուներ՝ Գյունտերը, ու քույր՝ Կարինան։ Վեց տարեկանում նա զբաղվել է երաժշտությամբ՝ ցանկանալով ապագայում լավ ջութակահար դառնալ։ Դպրոցը ավարտելուց հետո նա Եվրոպա է մեկնել, որվեսզի շարունակի երաժշտական կրթությունը հանրահայտ Մոցարտի համալսարանում՝ Զալցբուրգում։ Այնտեղ նա մի քանի տարի սովորում է համաշխարհային ճանաչում ունեցող մանկավարժների մոտ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնյոթ տարեկան հասակում Կունոն որոշում է դառնալ դերասան։ Նա 3200 հավակնորդների հետ մասնակցում է հանրահայտ Televisa մեդիաընկերության մրցույթին՝ դերասանական դասեր ստանալու համար։

Երկու տարվա ընթացքում Բեկերը ստանում է իր առաջին դերը՝ «Հանուն կյանքի» հեռուստանովելում, և նկարահանվում է այդ սերիալի 120 սերիաներում։ Դրանից հետո երիտասարդ դերասանը սիրով հրավեր է ստանում մեքսիկական հեռուստաընկերություններից՝ նա երկրորդական դերեր է խաղում «Դժոխքը փոքրիկ քաղաքում», «Անգույն հոգի», «Թյուրիմացություն», «Կամիլա» և «Երազողները» նովելներում։ 2000 թվականի ապրիլին Կունոն առաջին անգամ նկարահանվում է գլխավոր դերում՝ «Խաբված կանայք» սերիալում, իսկ որոշ ժամանակվա ընթացքում ստանում է ևս մեկ առաջատար դեր՝ «Առաջին սեր» սերիալում։

Բացի հեռուստատեսությունում աշխատելուց Բեկերը մասնակցություն է ունեցել նաև Televisa-ի բեմական ներկայացումներին։ 1998 թվականին նա խաղում է En Roma el Amor es Broma երաժշտական կատակերգությունում՝ զուգահեռաբար նկարահանվելով «Երազողները» հեռուստասերիալում և հյուրախաղերով հանդես գալով մեկ դերասանի «Արգելքներ» բեմականացումով։ Մի քանի տարում նրան հաջողվել է հայտնի և հանրաճանաչ դառնալ՝ լինելով Մեքսիկայի ամենաերիտասարդ դերասաններից մեկը։

Կունոն կինոկարիերան սկսել է «Առաջին գիշերը» (1996) ֆիլմի ոչ մեծ դերից, հետո հնչյունավորել է Քեյլին՝ «Տիտան։ Երկրի կործանումից հետո» մուլտֆիլմի գլխավոր հերոսին։ Հետո նա դերեր է ունեցել «Լուսիա, Լուսիա» (2003; արգենտինացի դերասանուհի Սեսիլյա Ռոտի հետ), «Արգենտինայի մասին երազելով» (2003; «Ոսկե առյուծ» անվանակարգ, Վենետիկի կինոփառատոն), «Մի անգամ հարսանիքին», «Անգլերենը, որպես երկրորդ լեզու» (երկուս էլ 2005-ին) և Մանսուրայի դերը՝ ղազախ-ռուս-ամերկյան «Թափառողը» (2004) կինոէպոսում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր
Օրիգինալ
1998 La primera noche խոցված տղան
2003 Imagining Argentina Գուստավ Սանտոս
Lucía, Lucía Ադրիան
2005 English as a Second Language Բոլիվար դե լա Կրուս
Goal! Սանտյագո Մունես
Isla Bella / Once Upon a Wedding Պոխելիո
Көшпенділер Մանսուր
2007 Sex and Breakfast Էլլիս
Goal! 2 Սանտյագո Մունես
2008 From Mexico with Love Էկտոր
2009 Goal! 3 Սանտյագո Մունես
2011 From Prada to Nada Ռոդրիգո Ֆուենտես
2012 El Cartel de los Sapos Դամիան
2013 Cinco de mayo: La batalla գեներալ Իգնասիո Սարագոսա

Հեռուստանովելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր
Օրիգինալ
1996 Para toda la vida Էդուարդո
1997 El alma no tiene color Խուան Խոսե
Pueblo chico, infierno grande Երիտասարդ Էրմիլո
Desencuentro Դավիթ
Te sigo amando Ումբերտո
1998 Camila Խուլիո Գալինդո
Rencor apasionado Պաբլո Գալյարդո
Soñadoras Ռուբեն Բարաւսաբալ
1999 Mujeres engañadas Սեսար Մարտինես
2000 Primer amor… a mil por hora Леон Бальдомеро Кано
2010 House M.D. («Small Sacrifices») Ռոման Սիլվա
The Defenders Ալեքս Վելակսո
2011-2012 CSI: Miami Էստեբան Նավարո

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում
Հայերեն Օրիգինալ
1998 Արգելքները Culpas prohibidas
1999 En Roma el amor es broma

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. William Keck (19 октября 2012)։ «Keck's Exclusives: Dallas Taps Mexican Heartthrob for Elena's Bro»։ TV Guide։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-05-ին։ Վերցված է 2012-10-23 
  2. Morgan Jeffery (22 октября 2012)։ «'Dallas' casts Kuno Becker as Elena's brother in season two»։ Digital Spy։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-05-ին։ Վերցված է 2012-10-23։ «Dallas has cast Goal! actor Kuno Becker as the brother of Elena (Jordana Brewster).» 
  3. Hunky Male Celebs: Kuno Becker

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]