Կունդայի մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կունդայի մշակույթ, Մեզոլիթյան մշակույթ Ք.ա. VIII-V հազարամյակներ, տարածված է Մերձբալթյան արևելյան շրջանում՝ Լեհաստանից մինչև Լենինգրադի մարզ և Ֆինլանդիայից հարավ[1]։ Անվանվել է Էստոնիայի Կունդա քաղաքի պատվին։

Զարգացել է սվիդերսկյան մշակույթի հիման վրա։ Կունդայի մշակույթի Պուլլի բնակավայրը համարվում է տարածքում ամենաառաջին մարդու ներկայության վայրը, որը հիմա պատականում է Էստոնիային։ Բելառուսի տարածքում հայտնի են երեք բնակավայրեր, երկուսը՝ Պոլոցկի շրջանում և մեկը՝ Վերխնեդվինսկում։

Մշակույթի ներկայացուցիչները հաճախ գործիքներ ու զենքեր պատրաստելու համար օգտագործում էին եղջյուրներ և ոսկորներ, ինչը պայմանավորված էր տարածաշրջանում կայծքարի հազվագյուտ հանքավայրերով։ Մահացածներին հուղարկավորում էին ուղղաձիգ դիրքով միայնակ կամ խմբերով (երբեմն մի քանի հարկերով), դիակները հաճախ թաղում էին կավաքարերի մեջ և նրանց կողքին դնում էին աշխատանքային գործիքներ։

Կունդայի մշակույթի Զվեյինեկիի ներկայացուցչի մոտ (Լատվիյա), ով ապրում էր մոտավորապես 8.3 հազար տարի, հայտնաբերված է միտոքոնդրիալ U5a1c հապլոխումբ[2].: Լիտվայի Spiginas4 նմուշն ունի միտոքոնդրիալ U4a2 հապլոխումբ[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պուլի բնակավայր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «УЧЕБНЫЕ МАТЕРИАЛЫ ИСТОРИЧЕСКОГО ФАКУЛЬТЕТА СПБГУ»։ 2004-01-13։ Վերցված է 2018-09-20 
  2. Eppie R. Jones et al. The Neolithic Transition in the Baltic Was Not Driven by Admixture with Early European Farmers, Current Biology, Published Online: February 02, 2017
  3. Alissa Mittnik et al. The Genetic History of Northern Europe, 03.03.2017