Կունա (Այդահո)
Բնակավայր | ||
---|---|---|
Կունա | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Ադա շրջան | |
Մակերես | 47,700251 կմ², 47,065911 կմ² | |
ԲԾՄ | 821 մետր | |
Բնակչություն | ▲24 011 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Հեռախոսային կոդ | 208 | |
Փոստային դասիչ | 83634 | |
Պաշտոնական կայք | cityofkuna.com(անգլ.) | |
| ||
Կունա (անգլ.՝ Kuna), քաղաք Այդահո նահանգի Ադա շրջանում, ԱՄՆ։ 2008 թվականի տվյալներով բնակչությունը կազմում էր 13354 մարդ[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կունա քաղաքը սկիզբ է առել Բոյսե նահանգի մայրաքաղաքային երկաթուղու վերջին կայարանից։ Տարածված կարծիքի համաձայն՝ «Կունա» անվանումը նշանակել է «ճանապարհի վերջ»[3], իսկ մեկ այլ վարկածի համաձայն՝ հնդկացիական շոշոնների լեզվով այն նշանակել է «կանաչ տերև՝ պիտանի ծխելու համար»։
Աշխարհագրություն և կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կունան գտնվում է Ադա շրջանի արևմտյան մասում, Բոյսեից մոտավորապես 29 կմ հեռավորության վրա։ Քաղաքի կենտրոնական հատվածի բարձրությունը 821 մ է։ Մակերեսը կազմում է 6,2 կմ², ջրային մակերեսը գործնականում բացակայում է[4]։ Քաղաքի հարավում կան հրաբխային քարանձավներ.Քաղաքով անցնում է Indian Creek ոռոգման ջրանցքը, որը տեղացիներն օգտագործում են ռաֆթինգի համար[4]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի տվյալներով Կունայի բնակչությունը կազմում էր 13354 մարդ։ Բնակչություն խտությունը՝ 2153,87 մարդ/կմ²։ Բնակչության միջին տարիք՝ 26 տարի 1 ամիս։ Բնակչությունը 49,1 % - տղամարդիկ, 50,9% - կանայք։ 2000 թվականին քաղաքում եղել է 1793 տնտեսություն և 1390 ընտանիք։ Բնակչության ռասսայական կազմը 2000 թվականի դրությամբ.
- սպիտակներ - 94,6%;
- աֆրոամերիկացիներ -0,3%;
- հնդկացիներ - 0,7%;
- ասիացիներ - 0,4%;
- օվկիանացիներ - 0,1%;
- այլ ռասսաներ - 1,9%;
- երկու և ռասսաներ - 2,1%։
Քաղաքի բնակչության դինամիկան ներկայացված է ստորև[5][6]․

Ավանդույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամեն տարի մայիսի կեսերին անցկացվում է Snake River Reserve փառաատոնը, որի շրջանակներում կազմակերպվում են դասախոսություններ և էքսկուրսիաներ գիշատիչ թռչունների մասին[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ «Kunacity, Idaho - Population Finder - American FactFinder» (անգլերեն). United States Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «About Kuna» (անգլերեն). Kuna Chamber of Commerce. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 12-ին.
- ↑ 4,0 4,1 «Kuna Idaho Profile and Resource Guide» (անգլերեն). Key to the City. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Moffatt, Riley. Population History of Western U.S. Cities & Towns, 1850—1990. Lanham: Scarecrow, 1996, 65.
- ↑ «Subcounty population estimates: Idaho 2000–2007» (անգլերեն). United States Census Bureau, Population Division. Արխիվացված է օրիգինալից (CSV) 2008 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «Snake River Birds of Prey Festival - Kuna, Idaho» (անգլերեն). Western Heritage Foundation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 12-ին.