Կույտային ամպեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կույտային ամպեր

Կույտային ամպեր (լատին․՝ cumulus), խիտ, ցերեկով պայծառ սպիտակ գույնի ամպեր են, ուղղահայաց զարգացմամբ։ Կապված են ներքին և մասամբ միջին ներքնոլորտում կոնվեկցիաների զարգացման հետ։

Ամենից հաճախ կույտային ամպերը ծագում են ցիկլոնի թիկունքում առաջացող սառը օդային զանգվածներում, սակայն՝ հաճախ նկատվում են ցիկլոնների և անտիցիկլոնների (բացի կենտրոնական մասից) սառը օդային զանգվածներում։

Բարեխառն և ավելի բարձր լայնություններում առանձնահատուկ նկատվում են տարվա տաք եղանակներին (գարնան երկրորդ կեսին և աշնան առաջին կեսին), իսկ արևադարձային գոտում ամբողջ տարվա ընթացքում։

Կույտային ամպերի ներքին սահմանի բարձրությունը անմիջականորեն կախված են երկրի մակերևույթային օդի խոնավությունից և կազմում են 400 մմ մինչև 1500 մմ, իսկ չոր օդային զանգվածներում (հիմնականում անապատներում և տափաստաններում) կարող են կազմել 2 կմ-3 կմ, հնարավոր է նաև 4 կմ-4,5 կմ։

Կույտային ամպերի ներքին սահմանը տափակ է, և ձևը պահպանում է ցողի կետով և օդի ճնշմամբ[1]։ Քանի որ օդի ճնշումը՝ բարձրությանը զուգընթաց նվազում է, ապա ամպի վերին սահմանից վեր (ցողի կետ) ջուրը գոլորշի վիճակում է, իսկ ներքին սահմանից ներքև (ցողի կետով) խտանալով դառնում է ջուր և թափվում է անձրևի տեսքով։

Կույտային ամպերի տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

• Տափակ (hum., humilis)՝ ուղղաձիգ թույլ զարգացող (100 մմ-1 կմ հաստությամբ), հարթ «նրբաբլիթի» կամ «կարկանդակի» տեսք ունեցող։

• Միջին (med., mediocris)՝ ուղղաձիգ չափավոր զարգացող (1 կմ-2 կմ հաստությամբ), մոտավոր խորանարդաձև տեսք ունեցող։

• Ուժեղ (cong., congestus)՝ ուղղաձիգ ուժեղ զարգացող (2 կմ-ից ավելի), աշտարակի տեսք ունեցող, նրանց վերևի հատվածները ունեն գմբեթի և քուլաների ուրվագծային տեսք, հիշեցնում են գունավոր կաղամբ։ Բարենպաստ պայմաններում զարգացման ընթացքում վերափոխվում են ստանալով կույտաանձրևային ամպերի տեսք։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես Նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.propogodu.ru/2/19/ Արխիվացված 2014-08-12 Wayback Machine ОБЛАКА ВЕРТИКАЛЬНОГО РАЗВИТИЯ