Կույսերի տարածք (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Կույսերի տարածք
Virgin Territory
Կույսերի տարածք.jpg
«Կույսերի տարածք» ֆիլմի պաստառը
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of Italy.svg Իտալիա
Flag of Luxembourg.svg Լյուքսեմբուրգ
Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն և գրական ստեղծագործության էկրանավորում
ՀիմքԴեկամերոն
Թվական2007
Լեզուանգլերեն
ՌեժիսորDavid Leland[1][2][3][4]
ՊրոդյուսերԴինո դե Լաուրենտիս, Տարակ Բեն Ամմար և Ռոբերտո Կավալի
Սցենարի հեղինակDavid Leland[3]
ԴերակատարներՀեյդեն Քրիստենսեն[2][5][3][4], Միշա Բարթոն[2][5][3][4], Թիմ Ռոթ[5][3][4], Ryan Cartwright[5][3], Քրիստոֆեր Իգեն, Matthew Rhys[5][3], Rupert Friend[5], Silvia Colloca[5][3], Katy Louise Saunders[5], Էլիզաբետտա Կանալիս[5], Anna Galiena[5], David Leland[5], Chiara Gensini[5][3], Նայջել Փլեյներ[5], Rosalind Halstead[5] և Քրեգ Պարկինսոն[5][3]
ՕպերատորԲեն Դևիս
ԵրաժշտությունԻլան Էշկերի
ՄոնտաժՋիմ Կլարկ
Պատմվածքի վայրՖլորենցիա
ԿինոընկերությունIngenious Media
Տևողություն93 րոպե
MPAA վարկանիշ16+
ԿինոՊոիսկID 88121

«Կույսերի տարածք» (անգլ.՝ Virgin Territory), ռոմանտիկ կատակերգություն, որը նկարահանվել է 2007 թվականին: Ֆիլմի ռեժիսորն է Դևիդ Լիլենդը: Կատակերգությունը նկարահանվել է Ջովաննի Բոկաչչոյի «Դեկամերոն» վեպի մոտիվներով[6]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում իտալական Տոսկանայում ժանտախտի համաճարակի տարիներին: Տեղացի գեղեցկուհի Պոմպինեա որբ է մնում ու սպասում է իր ապագա ամուսնուն: Վերջինս Ռուսաստանի Նովգորոդի կոմս Ձերժինսկին է: Սակայն Պոմպինեային խաբում է Ջերբինո Դելա Ռատոն: Նա պնդում է, թե իբր Պոմպինեայի հայրը, մահվան սնարի մեջ, ցանկացել է, որ իր դուստրը միայն Ջերբինոին կնության գնա:

Ընկերների խումբը ուղևորվում է քաղաքից դուրս գտնվող մի վիլլա, որտեղ անց է կացվելու հարսանեկան արարողությունը: Սակայն Պոմպինեան որոշում ու փախուստի է դիմում: Գնում է կույսերի մենաստան և ժամանակավոր դառնում է միանձնուհի: Այս մենաստանում է գտնվում Լորենցոն, ով Ջերբինոյի հրոսակախմբից փախչելով, հանգրվանել է այստեղ: Լորենցոն իրեն ձևացնում է խուլուհամր և որպես այգեպան է աշխատում: Նրան սիրահարվում են գրեթե բոլոր կույսերը և ամեն օր, օրը մի քանի անգամ, հարմար առիթի ժամանակ սեքսով են զբաղվում նրա հետ:

Երբ Պոմպինեան Լորենցոյի հետ միասին ի վերջո գալիս է վիլլա, տեղի է ունենում հանկարծակի հարձակում տղայի վրա: Հարձակվողը Ջերբինոն էր իր մարդկանց հետ: Պոմպինեան, չուզենալով ամուսնանալ Ջերբինոյի հետ, որովհետև նրա նկատմամբ միայն արգահատանք էր զգում, համաձայնում է կնության գնալ: Այս քայլին է նա դիմում լոկ նրա համար, որպեսզի փրկի Լորենցոյի կյանքը, քանի որ ուժգին սիրահարված էր նրան:

Հարսանեկան արարողակարգը անկացնում է ինքնակոչ քահանան՝ եկեղեցու նկարիչը: Արարողության ժամանակ վիլլա է գալիս կոմս Ձերժինսկին: Լորենցոյի հետ միասին Ձերժինսկին հարձակվում է Ջերբինոյի ու նրա հրոսակախմբի վրա: Արդյունքում Ջերբինոն կնքում է իր մահկանացուն՝ անզգուշության պատճառով ընկնելով խորունկ ջրհորի մեջ: Կոմս Ձերժինսկին սիրահարվում է Էլիսային, երբ կարծում էր, թե նա Պոմպինեան է: Արդյունքում Ձերժինսկին ամուսնանում է Էլիսայի հետ, իսկ Լորենցոն ու Պոմպինեան՝ իրար հետ:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագրի տեքստ Վերնագրի տեքստ
Հեյդեն Քրիստենսեն Լորենցո
Միշա Բարտոն Պոմպինեա
Թիմ Ռոթ Ջերբինո
Ռայան Քարթրայթ Գինո
Քեյթ Գրումբիջ Էլիսա
Քրիստոֆեր Իգեն Դիոնեո
Մեթյու Ռիզ Կոմս Ձերժինսկի
Ռուպերտ Ֆրենդ Ալեսանդրո Ֆելիչե
Սիլվիա Կոլոկա Քույր Լիզաբետա
Կրեյգ Պարկինսոն Տինդարո
Սիմոնե Սպիանցե Անդրյուչո
Ջեյ Վիլիերս Բեռնարդո
Կլայվ Ռիչ Մանգինո
Դևիդ Ուիլյամս Կարտ Պուշեև
Կիարա Ջեսինի Քույր Կատերինա

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]