Կույբիշևի փողոց (Սամարա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կույբիշևի փողոց (այլ կիրառումներ)
Կույբիշևի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՍամարա
Երկարություն2,21 ± 0,01 կմ
Փոստային ինդեքս443099 և 443010

Կույբիշևի փողոց (ռուս.՝ У́лица Ку́йбышева), գտնվում է Սամարա քաղաքի Սամարայի և Լենինյան շրջաններում։ Հատվում է Վիլոնովսկայա, Շոստակովիչի, Կրասնոարմեյսկայա, Լև Տոլստոյի, Նեկրասովի և Լենինգրադյան, Վենցեկի, Պիոներական և Կոմսոմոլսկայա փողոցների հետ։

Կույբիշևի փողոցում կան 19-20-րդ դդ. մի շարք շատ լավ պահպանված շենքեր։ Ավելի քան մեկ դար Սամարայի պատմական մասի հիմնական փողոցն է, որտեղ տեղակայված են բազմաթիվ խանութներ, ռեստորաններ, մշակութային և ժամանցի վայրեր։

Տեղանվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր ժամանակներում փողոցն ունեցել է տարբեր անվանումներ՝ Կազաչյա, Խլեբնայա, Գլավնայա, Դվորյանսկայա։

1918 թվականի մայիսի 1-ին կոչվել է Սովետական, 1935 թվականի փետրվարի 1-ից կոչվել է Կոմունիստական կուսակցության ականավոր գործիչ Վալերիան Կույբիշևի (1888-1935) անունով։

Շենքեր և շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զույգ կողմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տան № Կառուցման ամսաթիվ
Ճարտարապետ
Նկարագրություն Պատկեր
32 Ռեշետնիկով-Ուշակով, 1911 Ս. Ա. Գրիբերգի տուն, մոդեռն ոճի կառույց Կույբիշևի, 32
38 1903 Տիմոֆեևի տուն
42 Ծառայողական պարտականությունների ժամանակ զոհված ՆԳՆ աշխատակիցների հիշատակի հուշահամալիր։ Ալեքսանդր Նևսկիի հիշատակի մատուռ
44 Զասուխին, 1900 Լինև-Ռազինի տուն, Սամարայի ճամփորդական և էքսկուրսիոն գործակալություն՝ «Սամարայի առողջարաններ» Կույբիշևի, 44
48 Ալեքսանդր Շչերբաչյով, 1889, Չերմոնորչենկո, 1908 Քաղաքի Դումայի և վարչության շենք։ Կառուցվել է 1850 թվականին, պատկանել է Պ. Վ. Տարևին։ 1884 թվականին անցել է քաղաքային վարչությանը։ Ոճը՝ նեոբարոկո։ Այժմ շենքում տեղակայված է Տեխնիկական գույքագրման բյուրոն։ Կույբիշևի, 48
56 Կույբիշևի, 56
60 Զասուխին, 1870 Սամարայի շրջանային դատարանի շենք, (հուշատախտակում ասվում է, որ այս շենքում որպես երդվյալ փաստաբանի օգնական աշխատել է Վլադիմիր Լենինը։ Այժմ՝ Սամարայի շրջանային դատարան։ Կույբիշևի, 60
62 1850-ական, 1870-ական թթ. Սամարայի շրջանային դատարան։ Վաճառականներ Վ. Ա. և Ա. Ա. Գոլովաչյովների տուն
68 «Սեկունդա» խանութ Կույբիշևի, 68
72 Ալեքսանդր Շչերբաչյով, 1898 Բելոուսովի առանձնատուն, մավրիտանական ոճ Կույբիշևի, 72
78 1903 Կալաչաևի տուն, 1903-1917 թթ. եղել է «Բրիստոլ» հյուրանոց Կույբիշևի, 78
82 Գլխավոր փոստային բաժանմունք Կույբիշևի, 82
84 «Մոլոտ» առևտրի կենտրոն։ Ավելի վաղ այս շենքում է եղել «Մոլոտ» կինոթատրոնը, այս թաղամասի երեք թատրոններից մեկը
86 «Լուրս», էքսպրես ռեստորան
88 Այս շենքում եղել է կինոթատրոն։ Վաճառական Ն. Դ. Կազաչենկովի առևտրի տանն առաջին անգամ բացվել է «Ապոլլո» կինոթատրոնը, 1910 թ. օգոստոսին այս տանը բացվեց «Տրիումֆ» էլեկտրոթատրոնը, 1917 թվականից հետո կինոթատրոնն անցել է Կույբիշև կինոտրեստի հաշվեկշռում և ստացել նոր անուն՝ «Լենինյան կոմսոմոլի կինոթատրոն»[1][2][3]։ 1996 թվականին կինոթատրոնը փակվել է։
90 Պյոտր Բալինսկի, 1914 «Սոլիդարնոստ» կոմերցիոն բանկ, Ռուսաստանի արտաքին առևտրի բանկի նախկին շենքը, 1925-1992 թթ. շենքը կոչվել է «Աշխատանքի պալատ»
92 Սամարայի մարզային գեղարվեստի թանգարան Կույբիշևի, 92
96 Եգորովի առևտրի տուն Կույբիշևի, 96
102 1902 Սամարայի Շատալովի անվան երաժշտական դպրոց Կույբիշևի, 102
104 Մյասնիկովի տուն[4] Կույբիշևի, 104
108 Կույբիշևի, 108
110 Ժոգոլևի տուն Կույբիշևի, 110
112 Ալեքսանդր Շչերբաչյով, 1898 Պետբանկի շենք Կույբիշևի, 112
124 Սամարայի քաղաքային դատարան Կույբիշևի, 124

Կենտ կողմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տան №
Կառուցման ամսաթիվ
Ճարտարապետ
Նկարագրություն Պատկեր
29 Կույբիշևի, 29
55 Ալեքսանդր Զելենկո Ռուսական առևտրա-արդյունաբերական բանկի շենք (1900) Կույբիշևի, 55
61 Կույբիշևի, 61
65 Կիրիլովի տուն Կույբիշևի, 65
71 Տուն № 71 , Բախարևների տուն, կառուցվել է 1860 թվականին։ Ներքևի հարկում եղել են խանութներ, վերևում`«Արևելյան Բավարիա» ռեստորանը։ Կույբիշևի, 71
81 1867 Շաբաևի տունը։ 1880-ական թվականների վերջերին և 1890-ական թվականներին այստեղ է եղել նահանգապետի բնակարանը և աշխատավայրը, ներքևի հարկում՝ ժամապահը և ոսկերչական Պեպո խանութը և ցորենի սարքավորումներ Էրլանգերիա խանութը։ Ներկայումս շենքում են տեղակայված ռեստորաններ և Սամարայի բիզնեսի և կառավարման ինստիտուտը։ Կույբիշևի, 81
85 Ալեքսանդր Շչերբաչև, 1882 Ե. Բեմի տունը, ամպիր ոճի, «Общество Перекресток Панской и Дворянской любителей музыки и драматического искусства»: Բեմը Սամարայում կառուցել է եվրոպական ապրանքանիշի լավագույն ռոյալներն ու դաշնամուրները՝ «Բյուտներ», «Բեքքեր», «Կապս», «Մյուլբախ», «Ռենիշ», «Ստենբախ», «Շրեդեր»։
89 Կույբիշևի, 89
93 Արժանովի տուն Կույբիշևի, 93
95 1860 Ալեքսանդրովկայա հանրային գրադարան
97 Արդյունաբերական բանկի շենք, կլասիցիզմ Կույբիշևի, 97
99 Կույբիշևի, 99
103 Ալեքսանդր Շչերբաչյով, 1907 «Կադր» կինոակումբ։ Մինչև 1907 թվականին այս տեղում եղել է երեք տուն։ Դվորյանսկի 115 և 117 տները պատկանել են Յուրինին, 119 տունը՝ Գոլովկինին։ Ալեքսանդր Շչերբաչյովի ձևափոխումից հետո այստեղ տեղավորվել է Իվանով եղբայրների ռեստորանը։ Կույբիշևի, 103
105 Տ. Ա. Իվանովի անվան կինոմատոգրաֆիայի ռուսական գեղարվեստական կենտրոն
107 Սիբիրյակովի տուն Կույբիշևի, 107
111 Կվյատկովսկի, 1907—1908 «Ժիգուլի» հյուրանոց, Ելիզավետա Իվանովնա Սուբոտինի առանձնատուն (1879-1896)։ 1897 թվականին բացվել է «Բրիստոլ-ժիգուլի» հյուրանոցը, «Գրանդ հոթել» (1908-1917) Կույբիշևի, 111
113 Յասենկովի տուն։ 1893-1900 թթ. այստեղ է տեղակայվել Սամարայի ժանդարմերիայի երկաթուղային վարչությունը։ Կույբիշևի, 113
115-117 1865 Սամարայի կիրխան կառուցվել է 1865 թվականին վաճառական Ե. Ն. Աննաևի գումարով՝ նախատեսված կաթոլիկ եկեղեցու համար։ Շինարարության վերջում Սամարայի իշխանությունները արգելել են եկեղեցու բացումը այնտեղ լեհական ոտնձգությունները և Սամարայից լեհերի արտաքսման պատճառով։ Շենքը վերածվել է լյութերական եկեղեցու։ Կույբիշևի, 115
125 Ալեքսանդր Շչերբաչյով, 1902 Պոպլավսկովի տուն, 1904 թվականից՝ Խարդինի կանանց գիմնազիա։ Այժմ այստեղ է տեղավորվել №15 միջին մասնագիտական դպրոցը։ Կույբիշևի, 125
131 Ազնվական ժողով Կույբիշևի, 131
135 Ալեքսանդր Գորնվալդ, 1879 Լ. Տոլստոյ փողոցի անկյունից՝ Ն. Ֆ. Դունաևի առանձնատունը, որը կառուցվել է մրցույթով, նեոռենեսանս ոճ Կույբիշևի, 135
137 Սամար քաղաքի ադմինիստրացիա
139 Ալեքսանդր Շչերբաչյով, 1898 Կլոդտի առանձնատուն, Մանկական պատկերասրահ[5][6] Կույբիշևի, 139
145 Ն. Սուխով, Կլոչկով, 1936 Արդյունաբերության տուն։ Կոնստրուկտիվիզմի հուշարձան։ Կույբիշևի, 145
151 Ալեքսանդր Շչերբաչյով, 1905 Ազնվականության գավառական առաջնորդ Նաումովի պալատը։ Ոճը՝ նեոռենեսանս։ 1918 թվականին եղել է Սահմանադրական ժողովի անդամների կոմիտեի նստավայր, Մեծ Հայրենական պատերազմի ժամանակ՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատուն Կույբիշևի, 151
153 Ֆոն Գոգեն, 1912 Գյուղացիական հողային բանկը։ Հյուսիսային մոդեռն, 1930 թվականից այստեղ է տեղակայված Սամարայի քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտը, որը 1934 թվականին միացավ Սամարայի պոլիտեխնիկական ինստիտուտին։ Այդ ժամանակից ի վեր, բացառությամբ կարճ ժամանակահատվածի, 1941 թ. հուլիսից մինչև հոկտեմբերի 1-ը, այնտեղ է տեղակայված Սամարայի պետական տեխնիկական համալսարանի քիմիա- տեխնոլոգիական ֆակուլտետը։ Կույբիշևի, 153
157 Վերներ Համայնքային ժողովի շենք, մոդեռն Կույբիշևի, 157

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողոցով անցնում են № 3, 5, 37, 47 ավտոբուսները և 6, 16 տրոլեյբուսները։

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հուշահամալիր՝ նվիրված ՆԳՆ աշխատակիցների հիշատակին, որոնք զոհվել են ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ
  • Լենինի հուշարձանը հեղափոխության հրապարակում
  • Զինվոր Շվեյկի հուշարձանը
  • Պուշկինի արձանը համանուն պուրակում

Փոստային ինդեքսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 443099՝ զույգ (4-114), կենտ (1-51), կենտ (55-117)
  • 443010՝ զույգ (120-130), կենտ (121-155)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Липатова А. М. Самарских улиц имена. - Самара, 2003. - С. 93.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Росимущество пытается спасти объект культурного наследия(չաշխատող հղում) «Новости рынка недвижимости» № 9 (693) от 14 марта 2011
  2. «Решение Самарской Городской Думы от 10.10.1995 N 54 «О муниципальных кинотеатрах города Самары»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.
  3. Вместо центра культуры — треугольник беззакония. Как уничтожали бывший кинотеатр им. Ленинского комсомола («Триумф») Արխիվացված 2013-06-16 Wayback Machine «Самара Сегодня», 10.01.2011
  4. На реставрацию Дома Мясникова из федерального бюджета выделено более 337 млн рублей. СамараНьюс, 15.09.2014
  5. Литература об истории особняка инженера Клодта в Самаре(չաշխատող հղում) на сайте Самарской областной юношеской библиотеки
  6. ОСОБНЯК ТЕ-КЛОДТОВ В САМАРЕ(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]