Կումկվատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կումկվատ
Կումկվատ
Կումկվատ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Օճառածաղկավորներ (Sapindales)
Ընտանիք Սատապազգիներ (Rutaceae)
Ենթաընտանիք Aurantioideae
Տրիբա Citreae
Ցեղ Ցիտրուսայիններ (Citrus)
Տեսակ Կումկվատ (C. japonica)
Միջազգային անվանում
Citrus japonica
Malayan kumquat foliage and fruit, Malaysia
Malayan kumquat foliage and fruit, Malaysia

Կումկվատներ[1] (չինարեն՝ 金桔, ավստրալիական անգլերենով՝ քումքվատ), ռուտի (լատին․՝ Rutaceae) տեսակի ծաղկող բույսերի ընտանիքի փոքր պտղատու ծառերի խումբ։ Տաքսոնոմիան վիճելի է․ նախկինում դասակարգվում էին Ֆորտունելլայի (լատին․՝ Fortunella) այժմյան պատմական սեռի շարքին կամ պատկանում էին Ցիտրուսայինների դասին, լատիներենում՝ sensu: Տարբեր դասակարգումներով դրանք վերագրվում են ցանկացած տեսակի՝ ճապոնական ցիտրուսայիններից մինչև յուրաքանչյուր սորտը ներկայացնող բազմաթիվ տեսակների։ Համաձայն վերջին գենոմային վերլուծության՝ սրանք պատկանում են երեք մաքուր տեսակների՝ Ցիտրուս հինդսիի (hindsii), Ցիտրուս մարգարիտա (margarita) և Ցիտրուս կրասսիֆոլիա (crassifolia), ընդ որում՝ ճապոնական x Ցիտրուսը վերջին երկուսի հիբրիդն է։

Ուտելի պտուղը գույնով և ձևով շատ նման է նարնջի (Նարնջի ծառ), բայց շատ ավելի փոքր է՝ մոտավորապես մեծ ձիթապտղի չափով։ Կումկվատը բավականին ցրտադիմացկուն ցիտրուս է։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերեն «kumquat» անվանումը կանտոնական gāmgwāt-ի փոխառությունն է ((Չինարեն))[2]։

Ճապոներեն «kinkan»-ը խորհրդանշական նշանակություն ունի՝ կապված բառախաղի հետ։ Կինկան (金柑 «kumquat») կամ «kinkan» (金冠) «ոսկե թագ» բառի համանունն է[3]։

Նկարազարդումը` Ուոլթեր Հուդ Ֆիտչի կողմից

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կումկվատ բույսի հայրենիքը Հարավային Չինաստանն է[4][5]։ Կումկվատների մասին պատմական հիշատակումը կայսերական գրականության մեջ հայտնվում է առնվազն 12-րդ դարից։ Սրանք վաղուց մշակվել են Արևելյան Ասիայի (Ճապոնիա), Հարավային Ասիայի (Հնդկաստան) և Հարավարևելյան Ասիայի (հատկապես Ֆիլիպիններում) այլ մասերում։ Սրանք Եվրոպա են ներմուծվել 1846 թվականին Լոնդոնի այգեգործական ընկերության կոլեկցիոներ Ռոբերտ Ֆորչունի կողմից, իսկ կարճ ժամանակ հետո բերվեցին Հյուսիսային Ամերիկա[6]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կումկվատ բույսերն ունեն առանց փշերի ճյուղեր և չափազանց փայլուն տերևներ։ Նրանք ունենում են նուրբ սպիտակ ծաղիկներ, որոնք հանդիպում են ծաղկաբույլերի կամ առանձին-առանձին տերևի առանցքների ներսում։ Բույսերը կարող են հասնել մինչև 2,4 մ բարձրության, իսկ լայնությունը՝ 1,8 մ։ Սրանք տալիս են դեղնանարնջագույն պտուղներ, որոնք օվալաձև են կամ կլոր։ Պտուղները կարող են լինել 1 դյույմ (2,5 սմ) տրամագծով և ունենալ քաղցր համ, թավոտ կաշի և թեթևակի թթվային ներքին միջուկ։ Կումկվատի բոլոր ծառերը ինքնափոշոտվում են։ Կումկվատները կարող են դիմակայել ինչպես սառը, այնպես էլ տաք ջերմաստիճաններին։

Տարատեսկաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցիտրուսային տաքսոնոմիան բարդ է և հակասական։ Տարբեր համակարգեր կումկվատների տարբեր սորտերը դասակարգում են առանձին տեսակների կամ միավորում են երկու հիմանական տեսակում։ Բուսաբանորեն, կումկվատի տեսակներից շատերը դասակարգվում են որպես առանձին տեսակներ, այլ ոչ թե սորտեր։ Պատմականորեն դրանք դասվում էին ցիտրուսների շարքին, սակայն ցիտրուսային տաքսոնոմիայի Սուինգլ (Swingle) համակարգը դրանք առանձնացրեց՝ դարձնելով առանձին տեսակ՝ Ֆորտունելլա (Fortunella): Վերջին ֆիլոգենետիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք իսկապես պատկանում են Ցիտրուսայինների դասին։ Սուինգլը կումկվատները բաժանեց երկու ենթագեների՝ Պրոտոցիտրուս (Protocitrus), որը ընդգրկում է պարզունակ հոնկոնգյան կումկվատի տեսակը և Էֆորտունելլա (Eufortunella), որը բաղկացած է կլոր, օվալաձև կումկվատից և Մեյվա (Meiwa) կումկվատներից[7], որոնց Տանական ավելացրեց ևս երկու՝ մալայական և Ցզյանսու կումկվատները։ Քրոմոսոմային վերլուծությունը ցույց տվեց, որ միակ «իսկական» տեսակը Սուինգլի Ֆորտունելլան (Swingle's Eufortunella) է, մինչդեռ Տանակայի լրացուցիչ տեսակները հավանաբար Ֆորտունելլայի և այլ ցիտրուսային մրգերի հիբրիդներն էին, այսպես կոչված՝ Ցիտրոֆորտունելլա (xCitrofortunella)[8]:

Վերջերս գենոմային վերլուծություններից մեկը եկել է այն եզրակացությանը, որ գոյություն ունի կումկվատի միայն մեկ իրական տեսակ, սակայն վերլուծությունը չի ներառում Հոնկոնգյան սորտը, որը դիտվում էր որպես առանձին տեսակ բոլոր նախկին վերլուծություններում[9]։ 2020 թվականի վերանայումը եզրակացրեց, որ գենոմային վերլուծության տվյալները չեն բավարարում վերջնական եզրակացության հանգելու համար, թե կումկվատի որ սորտերն են իրենցից առանձին տեսակներ ներկայացնում[10]։ 2022 թվականին մշակված և վայրի սորտերի գենոմի մակարդակով վերլուծությունը հանգեցրեց մի քանի եզրակացությունների։ Հեղինակները գտել են այն հիմնավորումը, թե ինչպես են կումկվատները բաժանվում ենթատեսակների․ Պռոտոցիտրուսը (Protocitrus)՝ Հոնկոնգի վայրի տեսակների և Էֆորտունելլան (Eufortunella)՝ մշակովի տեսակների, որոնց նախորդել է Չորրորդական սառցե դարաշրջանի ավարտին տեղի ունեցած դիվերգենցիան, հնարավոր է երկու պոպուլյացիաների միջև, համապատասխանաբար անջատված Նանլինգի լեռնաշղթայի հյուսիսում և հարավում։ Վերջին խմբում օվալաձև, կլոր և Մեյվի կումկվատները ցույց են տվել տարբերության ավելի բարձր մակարդակ, քան մյուս ճանաչված ցիտրուսային տեսակների միջև, ինչպիսիք են պոմելոն և ցիտրոնը, և, հետևաբար, յուրաքանչյուրն արժանի է տեսակների մակարդակով դասակարգման։ Թեև Սուինգլը ենթադրում էր, որ Մեյվի կումկվատը օվալաձև և կլոր կումկվատների հիբրիդն է, գենոմային վերլուծությունը ենթադրում է, որ կլոր կումկվատը օվալաձև և Մեյվի տեսակների հիբրիդն է[11]։

Հոնկոնգյան կումկվատ

Հոնկոնգյան կումկվատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոնկոնգյան կումկվատի (Citrushindsii կամ Fortunellahinsii) պտուղները դառը և թթու սիսեռի չափ պտուղներ են շատ քիչ միջուկով և մեծ սերմերով։ Այն հիմնականում աճեցվում է որպես դեկորատիվ բույս, թեև այն հանդիպում է նաև Չինաստանի հարավում՝ վայրի բնության մեջ[12][13]։ Այն ոչ միայն կումկվատների տեսակներից՝ այլև, քանի որ  ցիտրուսային մրգերի  ամենապարզ տեսակներից է, Սուինգլը նկարագրել է կումկվատը, որպես բոլոր ցիտրուսային մրգերի նախնիների ամենամոտ տեսակ, որոնցից էլ առաջացել են բոլոր ցիտրուսային մրգերը[7]։ Թեև վայրի հոնկոնգյան կումկվատը տետրապլոիդ է, գոյություն ունի առևտրային դիպլոիդ Գոլդն Բին (Golden Bean) կումկվատի սորտը մի փոքր ավելի մեծ պտուղներով[13]։

Մեյվա կումկվատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեյվա կումկվատը (Citrus crassifolia կամ Fortunella crassifolia) Ճապոնիա է ներմուծվել Չինաստանից 19-րդ դարի վերջին։ Այն Նագամիի և Մարումիի հիբրիդն է։ Ունի փխրուն օվալաձև պտուղներ և հաստ տերևներ, Սուինգլի կողմից այն նկարագրվել է որպես այլ տեսակ[7]։ Նրա պտուղները սովորաբար ամբողջովին են ուտում։

Օվալաձև կումկվատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օվալաձև կումկվատը կամ Նագամի կումկվատը (Citrus margarita կամ Fortunella margarita, եթե Eufortunella kumquat-ը բաժանված է առանձին տեսակների) ձվաձև է և սովորաբար ուտում են ամբողջությամբ[4]։ Ներսից  բավականին թթու է, բայց կեղևը շատ քաղցր համ ունի, ուստի միասին օգտագործելիս այն տալիս է անսովոր թթու-քաղցր, թարմացնող համ։ Պտուղը հասունանում է ձմռան կեսից մինչև վերջ և միշտ շատ առատ բերք է տալիս՝ ստեղծելով տպավորիչ տեսք մուգ կանաչ սաղարթների ֆոնի վրա։ Ծառը ի բնե հակված է լինելու շատ ավելի փոքր, ինչը այն դարձնում է իդեալական տնկելու և երբեմն բոնսայի մշակման համար[14]։

'Centennial Variegated' կումկվատ

«Centennial Variegated» սորտը ինքնաբերաբար առաջացել է ձվաձև կումկվատից։ Այն ավելի շատ կաշվով մրգեր է տալիս, քան ձվաձև կումկվատը, իսկ պտուղները ավելի կլոր են և երբեմն պոչով։ Պտուղներն առանձնանում են խայտաբղետ գունավորմամբ, վառ կանաչ ու դեղին գծերով[4] և փշերի բացակայությամբ։

Կլոր կումկվատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլոր կումկվատը, Մարումի կումկվատը կամ Մորգանի կումկվատը (պահպանելով Citrus japonica կամ Fortunella japonica անվանումը, երբ կումկվատները բաժանվում են մի քանի տեսակների) մշտադալար ծառ է, որը տալիս է ուտելի ոսկեդեղին պտուղներ[4]։ Պտուղը փոքր է և սովորաբար գնդաձև, բայց կարող է լինել նաև օվալաձև։ Կեղևն ունի քաղցր համ, բայց պտղի կենտրոնային հատվածը թթու է։ Պտուղը կարելի է ուտել եփած վիճակում, բայց հիմնականում օգտագործվում է մարմելադների, ժելեների և այլ ջեմեր պատրաստելու համար։ Ծառը կարող է օգտագործվել բոնսայի մշակության մեջ։ Բույսը Չինաստանում և ասիական այլ երկրներում հաջողության խորհրդանիշ է, որտեղ հաճախ այն պահում են որպես սենյակային բույս և նվիրում լուսնային Ամանորին։ Կլոր կումվատներն ավելի հաճախ են աճեցվում, քան մյուս տեսակները՝ շնորհիվ իրենց բարձր ցրտադիմացկունության[4]։

Ցզյան Սու Կումկվատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցզյան սու կուկվատ կամ Ֆուկուշու կումկվատ (Citrus obovata կամ Fortunella obovata) տալիս է ուտելի պտուղներ, որոնք կարելի է ուտել հում վիճակում, ինչպես նաև պատրաստել ժելե և մարմելադ։ Պտուղը կարող է լինել կլոր կամ զանգակաձև, իսկ լիովին հասունանալիս, ստանում է վառ նարնջագույն երանգ։ Բույսը կարելի է տարբերել այլ կումվատներից իր հստակ կլոր տերևներով։ Այն սովորաբար աճեցվում է ուտելի պտուղներ տալու համար և որպես դեկորատիվ բույս; այն չի դիմանում սառնամանիքին, ի տարբերություն կլոր կումկվատի, որն ունի բարձր ցրտադիմացկունություն։ Այս կումվատները հաճախ կարելի է տեսնել Նայակ նահանգի Յուվրաջի հատվածի մոտ։ Քրոմոսոմային վերլուծությունը ցույց է տվել, որ այս տեսակի կումկվատները հավանաբար հիբրիդ են[8]։

Մալակկայան կումկվատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալայան կումկվատը (Fortunella polyandra կամ Tanaka's Fortunella swinglei - ցիտրուսայինում սա կլինի C. x swinglei) Մալակկա թերակղզում, որտեղ այն հայտնի է որպես «հեջ լայմ» ("hedge lime") (limau pagar), ևս մեկ հիբրիդ է, հնարավոր է լայմկվատ տեսակի[8][15]։ Այն ունի բարակ կեղև ավելի մեծ պտուղների վրա՝ համեմատած այլ կումվատների[15]։

Մշակում և օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կումկվատները շատ ավելի դիմացկուն են, քան ցիտրուսային մրգերը, ինչպիսիք են նարինջը։ Գարնանային սերմնացանը ամենաիդեալականն է, քանի որ ջերմաստիճանը նպաստավոր է՝ անձրևի և արևի ավելի մեծ հավանականությամբ։ Սա նաև բավականաչափ ժամանակ է տալիս ծառին, որպեսզի լավ հասունանա մինչև ձմեռ։ Վաղ գարունը տնկի փոխպատվաստելու լավագույն ժամանակն է։ Սրանք իրենց ավելի լավ են զգում արևի ուղիղ ճառագայթների տակ (պահանջում է օրական 6-7 ժամ) և տնկվում են անմիջապես հողի մեջ։ Կումքվատները լավ են աճում ԱՄՆ գյուղդեպարտամենտի ցրտադիմացկուն տարածքներում՝ 9-րդ և 10-րդ գոտիներում և կարող են գոյատևել մինչև 18 աստիճան Ֆարենհայթ (-7 աստիճան Ցելսիուս) ցածր ջերմաստիճանի պայմաններում։ Բավականաչափ հասուն ծառերի վրա կումկվատները կձևավորվեն մոտ 90 օրվա ընթացքում։

Մեծ Բրիտանիայում մշակման ժամանակ ճապոնական Ցիտրուսը (Citrus japonica) արժանացել է Թագավորական այգեգործական ընկերության Այգու արժանիքների մրցանակին[16] (հաստատվել է 2017 թվականին)[17]։

Բազմացում և փոշոտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կումկվատները սերմերից լավ չեն աճում, ուստի դրանք բազմանում են վեգետատիվ ճանապարհով՝ այլ ցիտրուսային մրգերի արմատակալների[4], անդալիսների կամ կտրոնների միջոցով[4]։

Կազմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կումկվատի կեղևի եթերայուղը պարունակում է մրգի բույրի մեծ մասը և կազմված է հիմնականում լիմոնենից, որը կազմում է ընդհանուրի մոտ 93%-ը[18]։ Բացի լիմոնենից և ալֆա-պինենից (0,34%), որոնք երկուսն էլ համարվում են մոնոտերպեններ, յուղը անսովոր հարուստ է (ընդհանուր 0,38%) սեզկիտերպեններով, ինչպիսիք են α-բերգամոտենը (0,021%), կարիոֆիլենը (0,18%), α-հումուլենը (0,07%) և α-մուուրոլեն (0,06%), և դրանք նպաստում են մրգի կծու և փայտային համին։ Կարբոնիլային միացությունները կազմում են մնացորդի մեծ մասը, և դրանք պատասխանատու են տարբերվող համի զգալի մասի համար։ Այս միացությունները ներառում են էսթերներ, ինչպիսիք են իզոպրոպիլ պրոպանոատը (1,8%) և տերպինիլացետատը (1,26%); կետոններ, ինչպիսիք են կարվոնը (0,175%); և մի շարք ալդեհիդներ, ինչպիսիք են ցիտրոնելալը (0.6%) և 2-մեթիլունդեկանալը։ Այլ թթվածնային միացություններ ներառում են ներոլը (0,22%) և Տրանս-լիալոլ օքսիդը (0,15%)[18]։

Հիբրիդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կումկվատի հիբրիդային ձևերը հետևյալն են՝

  1. Կալամանսի՝ մանդարին x կումկատ
  2. Ցինտրենկվատ՝ ցիտրանժ x կումկվատ
  3. Լայմկվատ՝ առանցքային լայմ x կումկվատ
  4. Օրանժեկվատ՝ սացումա մանդարին x կումկվատ
  5. Պրոցիմեկվատ՝ լայմկվատ x կումկվատ
  6. Սանկվատ՝ Մեյեր կիտրոն (?) x կումկվատ
  7. Յուզուկատ՝ յուզու x կումկատ

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kumquat». Collins Dictionary. n.d. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 25-ին.
  2. «Kumquat». Online Etymology Dictionary, Douglas Harper. 2020. Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  3. {{cite web|url=https://savvytokyo.com/kinkan-the-tiniest-citrus-fruit-with-an-edible-peel/
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Julia F Morton (1987). «Kumquat, Fortunella sp. Swingle; In: Fruits of Warm Climates, Miami, FL». NewCROP, New Crop Resource Online Program, Center for New Crops and Plant Products, Purdue University. էջեր 182–185. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  5. «Citrus+japonica». Germplasm Resources Information Network (GRIN).
  6. «Citrus japonica (syn. Fortunella margarita), kumquat | Trees of Stanford & Environs». trees.stanford.edu. Վերցված է 2021 թ․ հունիսի 27-ին.
  7. 7,0 7,1 7,2 Swingle, Walter T. (1915). «A new genus, Fortunella, comprising four species of kumquat oranges». Journal of the Washington Academy of Sciences. 5 (5): 165–176. JSTOR 24520657.
  8. 8,0 8,1 8,2 Yasuda, Kiichi; Yahata, Masaki; Kunitake, Hisato (2015). «Phylogeny and Classification of Kumquats (Fortunella spp.) Inferred from CMA Karyotype Composition». The Horticultural Journal. 85 (2): 115–121. doi:10.2503/hortj.MI-078.
  9. Wu, Guohong Albert; Terol, Javier; Ibanez, Victoria; López-García, Antonio; Pérez-Román, Estela; Borredá, Carles; Domingo, Concha; Tadeo, Francisco R; Carbonell-Caballero, Jose; Alonso, Roberto; Curk, Franck; Du, Dongliang; Ollitrault, Patrick; Roose, Mikeal L. Roose; Dopazo, Joaquin; Gmitter Jr, Frederick G.; Rokhsar, Daniel; Talon, Manuel (2018). «Genomics of the origin and evolution of Citrus». Nature. 554 (7692): 311–316. Bibcode:2018Natur.554..311W. doi:10.1038/nature25447. PMID 29414943.
  10. Ollitrault, Patrick; Curk, Franck; Krueger, Robert (2020). «Citrus taxonomy». In Talon, Manuel; Caruso, Marco; Gmitter, Fred G Jr. (eds.). The Citrus Genus. Elsevier. էջեր 57–81. doi:10.1016/B978-0-12-812163-4.00004-8. ISBN 9780128121634. S2CID 242819146.
  11. Zhu, Chenqiao; և այլք: (2022). «New insights into the phylogeny and speciation of kumquat (Fortunella ssp.) based on chloroplast SNP, nuclear SSR and whole-genome sequencing». Frontiers of Agricultural Science and Engineering. doi:10.15302/J-FASE-2021436. S2CID 247640336.
  12. «Varieties of kumquats, hybrids». Los Angeles Times. 2009 թ․ փետրվարի 25. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
  13. 13,0 13,1 «Hong Kong,Fortunella hindsii, Champ. ex Benth». U.C. Riverside Citrus Variety Collection. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
  14. Dillon, Floyd C. (September 1961). «Dwarf Citrus in Tubs». Plants & Gardens. New Series. Brooklyn Botanic Garden. 17 (2): 59.
  15. 15,0 15,1 «Fortunella polyandra Malayan». U.C. Riverside Citrus Variety Collection. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.
  16. «RHS Plantfinder - Citrus japonica». Վերցված է 2018 թ․ հունվարի 12-ին.
  17. «AGM Plants - Ornamental» (PDF). Royal Horticultural Society. July 2017. էջ 16. Վերցված է 2018 թ․ հունվարի 24-ին.
  18. 18,0 18,1 Koyasako, A.; Bernhard, R.A. (1983). «Volatile Constituents of the Essential Oil of Kumquat». Journal of Food Science. Wiley & Sons. 48 (6): 1807–1812. doi:10.1111/j.1365-2621.1983.tb05090.x.

Հետագա ընթերցում[խմբագրել | խմբագրել կոդը]