Կուկուլկանի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կուկուլկանի տաճար
Chichen Itza 3.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակշենք
ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
ՏեղագրությունTinum Municipality[1] և Չիչեն Իցա[2]
Մասն էՉիչեն Իցա
Ժառանգության կարգավիճակՀամաշխարհային ժառանգություն
55,3 մետր
Լայնություն55,3 մետր
Բարձրություն30 մետր
Շինանյութcobble[3]
Կոորդինատներ: 20°40′58.584000099995″ հս․ լ. 88°34′6.8160001000182″ ամ. ե. / 20.68294000002777722° հս․. լ. 88.568560000027787282° ավ. ե. / 20.68294000002777722; 88.568560000027787282

Կուկուլկանի տաճար (Իսպաներեն արտասանություն՝ [el kas'tiʎo]), (իսպ.՝ Pirámide de Kukulkán, Templo de Kukulkán, «El Castillo»), տաճար մայաների քաղաքական և մշակութային կենտրոն Չիչեն Իցայում, Յուկատան թերակղզի, Մեքսիկա:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիչեն-Իցայի գլխավոր տաճարը նվիրված է տոլտեկների մեկենաս Կուկուլկանին: Տաճարի կուռքը` օդի և քամու աստված Կուկուլկանի արձանը, այստեղ են բերել տոլտեկները: Այն կոչել են Կեցալ-կոատլ, որը մայաների լեզվից թարգմանաբար նշանակում է Կ’ուկ’Ուլկան: Մայաների այս աստվածը արգելում էր իրեն մարդկային զոհեր մատուցել, նա ընդունում էր միայն ծաղիկներ և բուրավետ արմատներ: Ըստ լեգենդի` նա «մորուսավոր սպիտակ աստված» էր, նման էր եվրոպացու, այդ պատճառով էլ հնդկացիները մեծ ուրախությամբ էին ընդունում իսպանացի կոնկիստադորներին, քանի որ նրանց համարում էին Կեցալկոատլի հետևորդները:

Իսպանացիները Կուկուլկանի տաճարն անվանում են Էլ-Կաստիլիո` դղյակ:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուկուլկանի տաճարը 24 մետր բարձրությամբ, 9 հարկանի քառակուսի հատակագիծ ունեցող բուրգ է: Այն իր մոնումենտալությամբ և ներդաշնակությամբ իշխում է բոլորի վրա, դոմինանտում է հարակից տարածքի մյուս շինությունների նկատմամբ: Տաճարը վեր է խոյանում 18 հա մակերես ունեցող հսկա վայրում: Նրանից աջ գտնվում է Մարտիկների տաճարը, դեպի ձախ` Հովազների տաճարը: Կուկուլկանի 4 կողմերից դեպի վեր են բարձրանում մեծ աստիճաններ, որոնք խորհրդանշում են աշխարհի 4 կողմերը: Աստիճանները եզրավորված են քարե բարավորներով, որոնք պատկերում են օձի տարբեր հատվածներ` գլուխ, մարմին և պոչ: Գարնանային և աշնանային գիշերահավասարների օրը արևի ճառագայթներն այնպես են ընկնում աստիճանների վրա, որ թվում է, թե օձի մարմնի մասերը միանում են իրար, և կենդանին սկսում է սողալով դուրս գալ տաճարից[4]:

Կուկուլկանի տաճարը սերտորեն կապված է աստղագիտության հետ: Սա հիմնականում բխում է օրացույցի օրերից: Տաճարի յուրաքանչյուր կողմի սանդուղքն ունի 91 աստիճան, 4 կողմի աստիճանների գումարը կազմում է 364: Չորս սանդուղքները միացնող հիմքի հետ մեկտեղ ստացվում է 365` տարվա օրերին համապատասխան[5]:

Բուրգի յուրաքանչյուր կողմն ունի 9 հարկ, որոնք սանդուղքով հատվելիս դառնում են 18: Սա համապատասխանում է մայաների օրացույցի ամիսների թվի հետ: Նրանք 12-ի փոխարեն ունեին 18 ամիս: Բուրգի 9 ատամնավոր ելունները խորհրդանշում են տոլտեկական առասպելաբանության «9 երկինքները», իսկ 52 քարե ռելիեֆները` մայաների օրացուցային մեկ ցիկլը:

Բուրգի վերին հատվածում փոքր չափերի 4 մուտք ունեցող տաճարն է, որտեղ արվում էին զոհաբերություններըն ու ծիսական արարողությունները: Սա իր ճարտարապետական ձևերով նման է մայաների դասական շրջանի կառույցներին, սակայն տանիքը հարթ է, իր վերևում չունի դամբարանի նմանվող կառույց: Այս զոհարանում նախկինում պահվել է Հովազի սուրբ գահը, քանի որ հովազը ևս մայաների սուրբ կենդանիների թվին է պատկանել: Գահն իրենից ներկայացնում էր կենդանու մեծ քանդակը, որն արված էր կարմիր, սև և կանաչ գույների մեջ: Հովազի մարմնի վրայի պուտերը եղել են 73 նեֆրիտի կտորներ:

Տաճարի գլխավոր մուտքը հյուսիսային կողմից է: Այն պահում են կապիտելների հատվածում օձի գլուխների ոճավորումներով երկու քարե սյուներ:

Ներքին հարդարանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուկալկանը բուրգ է բուրգի ներսում: Բուրգի ներսում կա փոքր չափսերի ևս մեկ 9-հարկանի բուրգ: Այն ներառում է աստիճանավոր կամարներ, ինչը շատ բնորոշ է մայաների ճարտարապետությանը: Կուկուլկանի տաճարը հանդիսանում է տոլտեկական դարաշրջանի գլխավոր ճարտարապետական նմուշներից մեկը[6]:

Բուրգի հիմքից 20 մետր խորության վրա գտնվում է կարստային ստորգետնյա լիճ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ բուրգի փլուզման համար[7]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Низовский А. Ю. Величайшие чудеса света. Энциклопедический справочник. — М.: Вече, 2007. — С. 43-45. — ISBN 5-9533-0667-9
  • AROCHI, Luis E. (1984) "La pirámide de Kukulcán" Panorama editorial (2005); ISBN 968-38-0118-8
  • LANDA, Diego de (1566) "Relación de las cosas de Yucatán" editorial Dastin (2003); ISBN 84-492-0363-5
  • MEDIZ Bolio, Antonio (2005) "Traducción al español de Chilam Balam de Chumayel" editorial Dante; ISBN 970-605-277-1
  • MONTEJO, Victor; GARAY, Luis (1999) "Popol Vuj, libro sagrado de los mayas" editorial Artes de México; ISBN 968-6533-85-0
  • STEPHENS, John Lloyd (1843) "Incidentes del viaje a Yucatán I" editorial Dastin (2003); obra completa ISBN 84-492-0379-1; vol. I ISBN 84-492-0369-4
  • STEPHENS, John Lloyd (1843) "Incidentes del viaje a Yucatán II" editorial Dastin (2003); obra completa ISBN 84-492-0379-1; vol. II ISBN 84-492-0370-8

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Coe, Michael D. (1999)։ The Maya։ Ancient peoples and places series (6th, fully revised and expanded ed.)։ London and New York: Thames & Hudson։ ISBN 0-500-28066-5։ OCLC 59432778 
  • Milbrath, Susan (1999)։ Star Gods of the Maya: Astronomy in Art, Folklore, and Calendars։ The Linda Schele series in Maya and pre-Columbian studies։ Austin: University of Texas Press։ ISBN 0-292-75225-3։ OCLC 40848420 
  • Šprajc, Ivan, and Pedro Francisco Sánchez Nava (2013). Astronomía en la arquitectura de Chichén Itzá: una reevaluación. Estudios de Cultura Maya XLI: p. 31–60.
  • Willard, T.A. (1941)։ Kukulcan, the Bearded Conqueror : New Mayan Discoveries։ Hollywood, CA: Murray and Gee։ OCLC 3491500 

Gray, Richard. "Sacred Sinkhole Discovered 1,000-year-old-Mayan-Temple-Eventually-Destroy-Pyramid." Science & tech August 17, 2015. Dailymail. Web. August 17, 2015.

Justice, Adam. "Scientists discover sacred sinkhole cave under Chichen Itza pyramid." Science (2015). Ibtimes. Web. August 14, 2015.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]