Jump to content

Կուկուլկան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուկուլկան
փետուրավոր օձ; թևավոր օձ՝ ծածկված կեցալի թետուրներով
Տեսակաստված
ԴիցաբանությունՄայաների դիցաբանություն
Սեռարական
Այլ մշակույթներումԿետցալկոաթլ
Երևի համընկնում էԿետցալկոաթլ
ՎայրՅուկատան թերակղզի
Զբաղմունքքանու և անձրևի աստված
Կապված կերպարներԿետցալկոաթլ

Կուկուլկան (յուկ. k’uk’ul kaank'uk' «կեցալ», kaan «օձ» - «փետուրավոր օձ», հետագայում՝ Կուկումաց, Կետցալկոաթլ ) մայաների դիցաբանության գերագույն աստվածներից մեկն է։

Դիցաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա համարվում էր քամու ու ջրի, կրակի ու օդի աստվածը, թագավորական տոհմերի ու խոշոր քաղաքների հիմնադիրը։ Նա Մայապան քաղաքում Կոկոմ տոհմի հովանավոր աստվածն էր[1]։

Մայաների հավատալիքներից մեկի համաձայն՝ աշխարհը ստեղծվել է Կուկուլկան և Խուրական աստվածների կողմից։ Մայաները հավատում էին, որ Կուկուլկանն իրենց սովորեցրել է ձկնորսություն, նրանց համար ստեղծել է գիր և օրացույց, ինչպես նաև հորինել է արարողակարգեր։ Ի վերջո, Կուկուլկանի պաշտամունքը դարձավ ազնվականության մի տեսակ պաշտամունք. հանդիսավոր կարգով միայն ազնվական պատանիներ էին զոհաբերվում Կուկուլկանի համար։ Կուկուլկանի գործառույթների և դերերի այսպիսի մեծ առատությունը կարելի է բացատրել այն փաստով, որ նրա պաշտամունքը չափազանց հնագույն էր։

Եղել է Ացտեկական Կետցալկոաթլ Աստծո անալոգը։

Մարմնավորումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուկուլկանի հիմնական մարմնացումը փետուրավոր օձն էր՝ մարդու գլուխով։ Նա նաև պատկերվում էր որպես արծիվ, յագուար, արյան տեսքով, որպես խխունջի խեցի և, վերջապես, որպես ոսկորներից պատրաստված սրինգ։

Կուկուլկանի բուրգը

Մեքսիկայի Յուկատան թերակղզու Մայաների հնագույն Չիչեն Իցա քաղաքի ավերակների մեջ պահպանվել է Կուկուլկանի բուրգի տաճարային կառույցը։ Բուրգի գագաթին կար մի տաճար, որտեղ զոհեր էին մատուցվում Կուկուլկանին։ Տաճարը կառուցվել էր այնպես, որ ամեն տարի, գարնանային և աշնանային գիշերահավասարի օրերին, բուրգի աստիճանների եզրերին ստվերն այնպես էր ընկնում բազրիքի վրա, որ թվում է, թէ բուրգի երկայնքով օձ է սողում։

Անկասկած, Հին Մայաներին թվում էր, որ երկրի վրա է իջել հենց Կուկուլկան[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Мифологический словарь / Е.М. Мелетинский. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 672.
  2. Низовский А. Ю. Величайшие чудеса света. С. 43-45.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]