Բոդիբիլդինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կուլտուրիզմից)
Ժամանակակից բոդիբիլդինգի հիմնադիր Յուջին Սանդովը

Բոդիբիլդինգ (անգլ.` body - մարմին, building - կառուցում), մարդու մարմնի կառուցվածքային փոփոխություն առաջացնող ինտենսիվ ֆիզիկական գործունեություն, որի ժամանակ զարգանում են մկանները։ Բոդիբիլդինգով զբաղվող անձը կոչվում է բոդիբիլդեր։ Գոյություն ունի պրոֆեսիոնալ բոդիբիլդինգ, որի ժամանակ բոդիբիլդերները ցուցադրում են իրենց ֆիզիկական կառուցվածքը ժյուրիի ներկայացուցիչներին։ Գոյություն ունի Բոդիբիլդինգի և Ֆիթնեսի միջազգային ֆեդերացիա (International Federation of BodyBuilding & Fitness, կրճատ` IFBB), որի շրջանակներում ամեն տարի անցկացվում է պրոֆեսիոնալ բոդիբիլդինգի մրցումներ, որոնց հաղթողը ճանաչվում է Միստր Օլիմպիա, ինչն առավելագույն տիտղոս է համարվում տվյալ ասպարեզում։ Վերոհիշյալ տիտղոսին են արժանացել այնպիսի անձինք, ինչպիսիք են Առնոլդ Շվարցենեգերը, Ռոնի Քոլմենը (7 անգամ) (8 անգամ), Չարլզ Ատլասը և այլք։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 8