Jump to content

Կուլպ (երկնաքար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կուլպ, 3,72 կիլոգրամ քաշով երկնաքար, որը հայտնաբերվել է Հայաստանի Տավուշի մարզի Կուլպ (ներկայիս Կողբ) գյուղի մոտ և հանդիսանում է H6 տեսակի խոնդրիտներից[1]:

Երկնաքարը Կողբ գյուղի մոտ ընկել է 1906 թվականի մարտի 29-ին և գյուղի այն ժամանակվա անունով էլ կոչվել է Կուլպ։ Հայաստանում հայտնաբերվել են հատուկ անուններով երկու երկնաքար՝ Կուլպը և Երևան երկնաքարը, որն ընկել է 1911 թվականին: Կուլպը դասակարգվում է որպես 6-րդ տեսակի սովորական խոնդրիտ: Խոնդրիտները քարե երկնաքարեր են, որոնք ունեն հանքանյութերի ներառումներ: Կուլպն ունի բարձր երկաթի պարունակություն, այդ իսկ պատճառով այն դասակարգվում է որպես H-խոնդրիտ: Սկզբնական զանգվածը ենթադրաբար կշռել է մոտ 10-11 կգ, իսկ պահպանված բեկորը, որը ներկայումս գտնվում է Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի Մետեորիտային հավաքածուում կշռում է 3.719 կգ։

Այն, որ ներառումները բավականին անորոշ են, ենթադրում է, որ այն ենթարկվել է 950°C-ից ավելի ջերմաստիճանի, այդ պատճառով էլ դասակարգվել է H6 կատեգորիայում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Meteoritical Bulletin: Entry for Kulp».