Շառլ Օգյուստեն Կուլոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կուլոն, Շառլ Օգյուստենից)
Շառլ Օգյուստեն Կուլոն
ֆր.՝ Charles-Augustin de Coulomb[1][2][3]
Ծնվել էհունիսի 14, 1736(1736-06-14)[4][5][6][…]
Անգուլեմ
Մահացել էօգոստոսի 23, 1806(1806-08-23)[5][4][6][…] (70 տարեկան)
Փարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունֆիզիկոս, ճարտարագետ, սպա, ռազմական ինժեներ, ռազմական գործիչ և զինվոր
Գործունեության ոլորտէլեկտրամագնիսականություն և Գրունտների մեխանիկա
Պաշտոն(ներ)նախագահ
ԱնդամակցությունԼեհական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՉորս ազգությունների քոլեջ և École royale du génie de Mézières?[7]
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[5]
Պարգևներ
 Charles Augustin de Coulomb Վիքիպահեստում

Շառլ Օգյուստեն Կուլոն (ֆր.՝ Charles-Augustin de Coulomb, հունիսի 14, 1736(1736-06-14)[4][5][6][…], Անգուլեմ - օգոստոսի 23, 1806(1806-08-23)[5][4][6][…], Փարիզ), ֆրանսիացի ֆիզիկոս։ Փարիզի ԳԱ անդամ (1781)։ Հետազոտել է մազերի, մետաքսաթելերի (1777) և մետաղալարերի (1784) ոլորումը և ձևակերպել այդ երևույթի օրենքները։ Հնարել է ոլորակշեռքը, որը հետագայում կիրառել է կետային էլեկտրական լիցքերի և մագնիսական բևեռների փոխազդեցությունը ուսումնասիրելու համար (Կուլոնի օրենք)։ 1781 թվականին նկարագրել է սահքի և ճոճման շփման վերաբերյալ կատարած փորձերը, ձևակերպել չոր շփման օրենքները։ Ցույց է տվել, որ էլեկտրական լիցքերը բաշխվում են հաղորդիչի մակերևույթով, մուծել է մագնիսական մոմենտի և լիցքերի բևեռացման հասկացությունները։ Կուլոնի փորձարարական աշխատանքները կարևոր նշանակություն են ունեցել էլեկտրամագնիսական երևույթների տեսության ստեղծման համար։ Նրա անունով է կոչվում էլեկտրականության քանակի միավորը (կուլոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Օգյուստեն Կուլոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 5