Կուլձոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կուլձոր, քարայր Հայաստանի Սյունիքի մարզում, Կապանի շրջանում, Կապուտջուղ լեռան հարավային լանջին։ Տեղի հայ բնակիչները համոզված են, թե այս ձոր–քարայրը կուլ է տալիս մարդկային ձայնը (այստեղից էլ Կուլձոր անվանումը) և պահում հազար տարուց ավելի։ Հին ժամանակներում մարդիկ գալիս էին Կուլձորի մոտ և բարձրաձայն հայտնում իրենց սրտի փափագը։ Կուլձորը ձայնադարանի պես իր մեջ պահում է բազմահազար մարդկանց ձայները։ Հենց որ քարի մի կտոր ես նետում Կուլձոր, լսվում է բազմաթիվ ձայների արձագանքը։ Կուլձորը հայկական պաշտամունքի հնադարյան վայրերից է։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական սովետական հանրագիտարան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 5