Կուլեշովի էֆֆեկտ

Կուլեշովի էֆֆեկտ, մոնտաժի ժամանակ կինոյում կողք կողքի դրված երկու կադրերի համադրումից նոր իմաստի ի հայտ գալը։ Նկարագրված է ռուսական կինոյի դպրոցի հիմնադիր Լև Կուլեշովի «Կինոյի արվեստ» գրքում, որը հրատարակվել է 1929 թվականին և ավելի վաղ հոդվածներում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լև Կուլեշովի իրականացրած փորձի իմաստը հետևյալն է։
Նախ իրականացվել է դերասան Մոզժուխինի խոշոր պլանով նկարահանում, երբ նա նստած է և պարզապես նայում է ինչ-որ տեղ։ Գիտափորձի համար նկարահանվեցին նաև երեք այլ պլաններ՝ գոլորշի բարձրացող ափսեով տաք ապուր, երեխան դագաղի մեջ ու երիտասարդ աղջիկ բազմոցին, որից հետո դերասանի պլանով ժապավենը կտրվել է երեք մասի և առանձին սոսնձվել է ապուրով լցված ափսեի կադրին, դագաղում երեխայի կադրին և բազմոցին պառկած աղջկա կադրին։ Սկզբում Մոզժուխինի դեմքով մոնտաժային կտորներից յուրաքանչյուրը Կուլեշովը ցուցադրեց փոքր լսարանին, որը բաղկացած էր կինոարտադրության նրա գործընկերներից:
Հատվածները դիտած հանդիսատեսները միմյանցից անկախ եկան այն եզրակացության, որ առաջին հատվածի հերոսը ցանկանում է ուտել և գրավված է լավ ճաշով, երկրորդում տխուր է երեխայի մահվան փաստից, երրորդում՝ հիացած է բազմոցին պառկած աղջկանով։ Իրականում դերասանի դեմքի արտահայտությունը երեք դեպքերում էլ, իհարկե, միևնույնն է։
Փորձը համոզիչ կերպով ցույց է տվել, որ հաջորդող կադրի բովանդակությունը կարող է լիովին փոխել նախորդող կադրի իմաստը։ Սա անվանվեց «Կուլեշովի էֆֆեկտ»։
Փորձը ձեռք բերեց համաշխարհային հռչակ և Կուլեշովի «աշխարհագրական» փորձի հետ դարձել կինոյում մոնտաժի երկու գլխավոր գործառույթների դասագրքային բացատրությունը։ Տարիներ անց ամերիկացի կինոռեժիսոր Հիչքոկը «Կուլեշովի էֆֆեկտի» մասին կասի. «Սա գաղափարներ ստեղծելու իսկական արվեստ է»[1]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Соколов А. Г. Монтаж: телевидение, кино, видео. Часть 1. — М., 2000. — 242 с. — 3000 экз. — ISBN 5-9900144-3-0
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «What Is The Kuleshov Effect in Editing?»։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-21-ին։ Վերցված է 2016-08-16