Կուերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կուերա, Վանի թագավորության աստված։ Պաշտոնը ստույգ հայտնի չէ։ Վանա ժայռի (Մհերի դուռ) արձանագրությունում, ուր տրված է ուրարտական աստվածությունների ցուցակն ըստ պաշտոնի և կարևորության, զբաղեցնում է 15-րդ տեղը, եղել է Ադիա դիցուհու զույգը։ Կուերայի պաշտամունքը տարածված է եղել Վանա լճի հյուսիսարևելյան ոլորտում, ուր Իշպուինի և Մենուա թագավորները հիմնել են Կուերաին նվիրված սրբատեղիներ։ Ըստ Մենուայի արձանագրություններից մեկի՝ այս շրջանում է եղել նաև Կուերայի պաշտամունքի կենտրոնը (Կուերանիլի)։ Ավելի ուշ, Սարդուրի Բ-ի մի արձանագրության մեջ, Սելիտեա երկրում գրավված 9 ամրոցների շարքում հիշատակված են Կուերայիին նվիրված ուրարտական երկու քաղաք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 712