Կուգուրլույ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուգուրլույ
Տեսակլիճ
Երկիր Ուկրաինա
ՎարչատարածքՕդեսայի մարզ
Երկարություն20 կմ
Լայնություն4,1 կմ
Խորություն2,5 մետր
Մակերես82 կմ²
Ջրահավաքի տարածքԴանուբի ավազան
Ավազանի երկիր Ուկրաինա
Լճից հոսող գետԴանուբ
Քարտեզ
Քարտեզ

Կուգուրլույ (ուկրաիներեն՝ Кугурлуй), ողողվող տիպի լիճ, գտնվում է Ուկրաինայի Օդեսայի մարզի Ռենիի և Իզմայիլի շրջանների տարածքում։

Կուգուրլույ լիճը մտցված է միջազգային ջրա-ճահճային տարածքների պաշտպանության Ռամսարի կոնվենցիայի ցանկի մեջ։

Հյուսիսում լիճը հաղորդակցվում է Յալպուգ լճի հետ։ Արևելքում, Մեծ և Փոքր Ռեպիդա միջագետակներով, իսկ հարավում Սկունդա միջագետակով հաղորդակցվում է Դանուբի հետ։

Լիճը անկանոն շրջանի ձև ունի, տրամագիծը մոտ 20 կմ, մակերևույթի մակերեսը՝ 82 կմ², միջին խորությունն է 0,8 - 1 մ, առավելագույնը՝ 2,5 մ։ Ափերը ցածրադիր են, ոլորապտույտ, ճահճակալած։

Ջրի ջերմաստիճանը ամռանը հասնում է +28° - +30 °C, ձմռանը լիճը սառչում է։ Ջրի միներալիզացիան կազմում է 0,8 - 1,5 գ/լ։ Հատակը տիղմոտ է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]