Կուբան-Մերձազովյան դաշտավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կուբան-Մերձազովյան դաշտավայր, Մերձկուբանյան դաշտավայր, հարթավայր Արևմտյան Նախակովկասում, Կուբանի ստորին հոսանքից հյուսիս։ Արևմուտքում ողողվում է Ազովի ծովով, հյուսիսից սահմանափակվում Դոն և Մանիչ գետերի ցածրություններով, արևելքից՝ Ստավրոպոլյան բարձրությունով։ Կազմված է մեզոզոյան նստվածքային ապարներից, ծածկված լյոսային ավազակապերով և կավերով։ Հյուսիս-արևմուտքում կա գազի հանքավայր։ Կլիման չափավոր ցամաքային է՝ տարեկան 400—600 մմ տեղումներով։ Սևահողային տափաստանները մեծ մասամբ հերկված են։ Կուբան-Մերձազովյան դաշտավայրը Հյուսիսային Կովկասի հացահատիկային կարևոր շրջանն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 711 CC-BY-SA-icon-80x15.png