Կորրերի թանգարան
Կորրերի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ և պատմության թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վենետիկ[1][2] |
Վայր | Սուրբ Մարկոսի հրապարակ |
Հասցե | Piazza San Marco 52, 30124 Venezia[2]30124[1][2]Սուրբ Մարկոսի հրապարակ (52) |
Հիմնադրվել է | 1836 |
Հիմնադիր | Թեոդորո Կորրեր |
Մակերես | 3818 քառակուսի մետր, 3697 քառակուսի մետր |
Այցելուներ | 286 454 մարդ (2015), 77 009 մարդ (2020)[2], 310 458 մարդ (2019)[3] և 328 205 մարդ (2018)[4] |
Հավաքածուի չափս | 1856 item[4][5] |
Կայք | correr.visitmuve.it(իտալ.) |
![]() | |
![]() |
Կորրերի քաղաքային թանգարան (իտալերեն՝ Museo Civico Correr), գեղարվեստի թանգարան Վենետիկում, որտեղ ներկայացվել են ավանդական վենետիկյան կյանքի տարբեր կողմերը, Վենետիկի հանրապետության գոյատևման վերջին շրջանը։
Թանգարանը գտնվում է Պրոկուրացիի նապոլեոնյան կողմում՝ Սուրբ Մարկոսի հրապարակում, սուրբ Մարկոսի տաճարի դիմաց։ Թանգարանը հիմնադրվել է 1830 թվականին՝ վենետիկցի Թեոդորո Կորրերի շնորհիվ (1750—1830), ով քաղաքին է կտակել բնանկարների և դեկորատիվ-կիրառական արվեստի իր հին իրերի ամենաթանկ հավաքածուն[6]։
Նապոլեոնի կողաշենքը միավորում է Հին և Նոր պրոկուրացիաները, սակայն ամբողջովին չի համադրվում ընդհանուր տեսքի հետ[7]։ Մինչև 1807 թվականը այդ վայրում եկեղեցի է եղել, որը քանդել են, որպեսզի Նապոլեոնի նստավայրն ամբողջացնեն նոր շքամուտքով (ճարտարապետ Ջուզեպպե Սալի)։
Ներկայումս թանգարանում ցուցադրված են երեք տարբեր հավաքածուներ։ Կանալետտոյի դպրոցի կողմից կազմված վեդուտները, Վենետիկի պատմական տեսարանները և փաստաթղթերը Թեոդորո Կորրերայի ցուցանմուշների մասն են կազմում և պատմում են քաղաքի պատմության տարբեր փուլերի մասին։ Թանգարանային այս հավաքածուն ներառում է նաև վանքապատկան գրքեր, շքեղ հանդերձանք, մետաղադրամներ և կնիքներ, ինչպես նաև պատմական զենքեր։
Թանգարանային ֆոնդի երկրորդ բաժնում ցուցադրվում է պատկերասրահը, որում ընդգրկված են վենետիկյան դպրոցի ժանրային ստեղծագործությունների մի ամբողջ շարք. Պիետրո Լոնգիի վրձնին պատկանող վենետիկյան դիմակահանդեսի դրվագները և Կարպաչչոյի «Երկու վենետիկուհիներ» նկարը, որը XIX դարում սխալմամբ համարել են կուրտիզանուհիների նկար։
Կորրերի թանգարանի երրորդ հավաքածուն ցուցադրվում է թանգարանի կազմում ընդգրկված Ռիզորջիմենտո (իտալերեն՝ Museo del Risorgimento e dell'Ottocento Veneziano) թանգարանում, որտեղ այցելուները կարող են տեսնել պատմական նկարներ, հագուստ, փաստաթղթեր և փորագրություններ, որոնք փաստացի վկայություններ են Վենետիկի անկումից մինչև XIX դարի իրադարձությունների վերաբերյալ, երբ Վենետիկը միացել է Իտալիային։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Thorsten Droste: Venedig — DuMont Kunst-Reiseführer; DuMont Buchverlag, Köln 1996, ISBN 3-7701-3582-2, S. 313.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 dati.beniculturali.it — 2014.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
- ↑ Italian National Institute of Statistics Indagine sui musei e le istituzioni similari — 2021.
- ↑ 4,0 4,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
- ↑ Italian National Institute of Statistics https://www.istat.it/it/archivio/167566 — 2017.
- ↑ Ein digitaler Katalog ist über das Internet verfügbar: Կաղապար:Webarchiv, Website des Museo Correr
- ↑ Италия (Северная и Центральная). М.: Авангард, 2008, С. 208. ISBN 978-5-86394-287-2.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայքէջ(անգլ.)
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կորրերի թանգարան կատեգորիայում։ |