Կորուսյալ թռչունները (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Կորուսյալ թռչունները»
թուրքերեն՝ Yitik Kuslar
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Ժանրգեղարվեստական դրամա
ԹեմաՀայոց ցեղասպանություն
Թվական2015
Լեզութուրքերեն, հայերեն
ՌեժիսորԱրեն Փերդեջի
Էլա Ալյամաջ
Սցենարի հեղինակԱրեն Փերդեջի
ԴերակատարներՀերոս Հակոբյան
Դիլա Ուլուջա
Տևողություն90 րոպե
Բյուջե$6,000,000
Տեղայնացնող90 րոպե
IMDbID 4326646
Պաշտոնական կայքէջ

«Կորուսյալ թռչունները» (թուրքերեն՝ Yitik Kuslar), Հայոց ցեղասպանության մասին պատմող Թուրքիայում նկարահանված առաջին գեղարվեստական ֆիլմը[1][2], որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին[3]։

2015 թվականի նոյեմբերի 13-ին ֆիլմը ցուցադրվել է «ԱՐՓԱ» միջազգային կինոփառատոնում, նոյեմբերի 23-ին՝ Լոս Անջելեսում[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է Հայոց Ցեղասպանության ընթացքում Անատոլիայում մի գիշերվա մեջ իրենց ողջ ընտանիքին կորցրած քրոջ ու եղբոր՝ Մարիամի ու Պետոյի մասին, ովքեր Հայոց ցեղասպանությունից հետո շարունակում են մնալ նախնիների հողում՝ թռչնակի ուղեկցությամբ որոնելով իրենց մորը, ընտանիքին[5][6]։

Ֆիլմի նկարահանումները իրականացվել են Կապադովկիայում։

Մեջբերումներ ֆիլմից[խմբագրել | խմբագրել կոդը]

Թող մեր օջախի ծուխը երբեք չմարի։
- Քինար
Վախենո՞ւմ ես։
- Պետո
Չեմ վախենում, քանի որ դու ինձ հետ ես։
- Մարիամ[7]

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հերոս Հակոբյան
  • Դիլա Ուլուջա
  • Արտո Արսենյան
  • Սարգիս Աճեմյան
  • Թագուհի Բահար
  • Պերճուհի Բերբերյան
  • Հովսեփ Կարագյոզյան
  • Գրիգոր Դինկայիկցի
  • Ահմեդ Ուզ
  • Անահիտ Վարիս
  • Պողոս Սարգիսօղլու

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Կորուսյալ թռչունները». Թուրքիան Հայոց ցեղասպանության մասին առաջին ֆիլմն է նկարահանել». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
  2. «Թուրքիայում առաջին անգամ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ է նկարահանվել». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
  3. «Կորուսյալ թռչունները». Թուրքիայում առաջին անգամ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ է նկարահանվել
  4. «Lost Birds: A Movie Review». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
  5. ««Կորուսյալ թռչունները». փաստա–վավերագրական ֆիլմի պրեմիերա Կահիրեում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
  6. Հայոց ցեղասպանության հաստատումը՝ «Կորուսյալ թռչունները» արաբերեն ֆիլմով(չաշխատող հղում)
  7. Lost Birds (2015), Quotes

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]