Կորոնել Օվյեդո
| Քաղաք | |||||
|---|---|---|---|---|---|
| Կորոնել Օվյեդո | |||||
| իսպ.՝ Coronel Oviedo | |||||
| |||||
Քաղաքի փողոցներից մեկը | |||||
| 25°25′0″S 56°27′0″W / 25.41667°S 56.45000°W | |||||
| Երկիր | |||||
| Դեպարտամենտ | Կաագուասու | ||||
| Համայնք | Կաագուասու | ||||
| Հիմնադրված է | 1758 թ. | ||||
| Մակերես | 878,8 կմ² | ||||
| ԲԾՄ | 170 մ | ||||
| Պաշտոնական լեզու | Իսպաներեն | ||||
| Բնակչություն | 52 400 մարդ (2006) | ||||
| Խտություն | մոտ 101,57 մարդ/կմ² | ||||
| Ժամային գոտի | UTC-4 | ||||
| Հեռախոսային կոդ | 0521 | ||||
| Փոստային դասիչ | 050101–050143[1] | ||||
| Պաշտոնական կայք | mco.gov.py | ||||
|
| |||||
Կորոնել Օվյեդո (իսպ.՝ Coronel Oviedo), քաղաք Պարագվայում։ Կաագուասու դեպարտամենտի վարչական կենտրոնն է։ Հեռավորությունը Ասունսյոն քաղաքից կազմում է 150 կիլոմետր։ Կորոնել Օվյեդոն 2003-2008 թվականներին Պարագվայի նախագահ Օսկար Նիկանոր Դուարտեի Ֆրուտոսի ծննդավայրն է։
Ըստ 2006 թվականի տվյալների քաղաքի բնակչությունը կազմում է 52,400 մարդ։ Քաղաքը կարևոր տրանսպորտային կետ է Ասունսյոն - Սյուդադ դել Էստե մայրաղու վրա։
Քաղաքի սկզբնական անվանումն է եղել Նուեստրա Սենյորա դել Ռոսարիո դե Ախոս (իսպ.՝ Nuestra Señora del Rosario de Ajos), ինչը նշանակում է «Աստվածածին Ռոսարիա Սխտոր», քանի որ սխտորի աճեցումը այստեղ կարևոր գործերից մեկն էր և քաղաքում առևտրի զարգացման գլխավոր ռեսուրսային բազան էր։ Այսօր քաղաքի մականունն է «Աշխատանքի կապիտալ» (իսպ.՝ Capital de trabajo)։
Մեր օրերին քաղաքում և ագլոմերացիայում զարգացած է կամ զարգացման վիճակում է գտնվում է գյուղտնտեսությունը (աճեցնում են նարինջ, ցխախոտ, շաքարավազի բույսեր), փայտի և թղթի արդյունաբերությունը և անասնաբույծթյունը։
Կորոնել Օվյեդոն Հռոմա-Կաթոլիկ եկեղեցու երկրի թեմերից մեկի կենտրոնն է։ Այստեղ գտնվում է կաթոլիկ եկեղեցու մար տաճարը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Coronel Oviedo». Encyclopædia Britannica from Encyclopædia Britannica 2007 Ultimate Reference Suite.
