Կորոլյով (Մարսի խառնարան)
Կորոլյով, հարվածային խառնարան է Մարսի վրա՝ Մեծ Հյուսիսային հարթավայրում։ Տրամագիծը 81 կմ է, կենտրոնի կոորդինատները՝ 72°46′ հս․. լ. 164°35′ ավ. ե. / 72,77° с. ш. 164,58° в. д.[1]։ Խառնարանը պարունակում է մոտ 2200 խորանարդ կիլոմետր ջրային սառույց, որը համեմատելի է Կանադայի Մեծ Արջ լճի ծավալին[2]։ Սառույցի հաստությունը հասնում է 1,8 կիլոմետրի[3]։
Խառնարանն անվանվել է ի պատիվ հրթիռաշինության և տիեզերագնացության բնագավառի մասնագետ, հրթիռատիեզերական համակարգերի կոնստրուկտոր Սերգեյ Պավլովիչ Կորոլևի (1907-1966), ով 1950-ական և 1960-ական թվականներին մեծ ներդրում է ունեցել տիեզերական մրցավազքում[2]]։ Խառնարանի անվանումը հաստատվել է Միջազգային աստղագիտական միության կողմից 1973 թվականին[1]։
Սառույցի ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
Սառույցը խառնարանում մշտապես գոյություն ունի, քանի որ խառնարանը գործում է որպես թակարդ[2]։ Սառույցով սառեցված օդը ավելի ծանր է, քան շրջակա օդը և ծառայում է որպես պաշտպանիչ շերտ, որը կանխում է սառույցի հալվելն ու գոլորշիացումը[2][4]։ Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սառցե նստվածքները ձևավորվել են խառնարանում ինքնուրույն և նախկինում ավելի մեծ բևեռային սառցե շերտի մաս չեն եղել[5]։ Խառնարանի սառույցը Մարսի բևեռային շրջանների հսկայական սառցե պաշարների մի մասն է[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Planetary Names: Crater, craters: Korolev on Mars»։ Gazetteer of Planetary Nomenclature։ International Astronomical Union (IAU) Working Group for Planetary System Nomenclature (WGPSN)։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-30-ին։ Վերցված է 2018-12-21
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «A winter wonderland in red and white – Korolev Crater on Mars» (անգլերեն)։ DLR Portal։ 2018-12-20։ Արխիվացված է օրիգինալից 2020-05-13-ին։ Վերցված է 2018-12-21
- ↑ ESA (2018-12-20)։ «Mars Express gets festive: A winter wonderland on Mars»։ European Space Agency]quote=It is an especially well-preserved example of a martian crater and is filled not by snow but ice, with its centre hosting a mound of water ice some 1.8 kilometres thick all year round (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-20-ին։ Վերցված է 2018-12-21
- ↑ 4,0 4,1 Ian Sample (2018-12-21)։ «Mars Express beams back images of ice-filled Korolev crater»։ The Guardian (անգլերեն)։ 0261-3077։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-21-ին։ Վերցված է 2018-12-21
- ↑ T. Charles Brothers, John W. Holt Three-dimensional structure and origin of a 1.8 km thick ice dome within Korolev Crater, Mars(անգլ.) // Geophysical Research Letters. — 2016. — В. 4. — Т. 43. — С. 1443—1449. — ISSN 1944-8007. — — Архивировано из первоисточника 4 Դեկտեմբերի 2019.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կորոլյով (Մարսի խառնարան) կատեգորիայում։ |