Կորյուն Սողոմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորյուն Սողոմոնյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝բռնցքամարտիկ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 16, 1993(1993-05-16) (30 տարեկան)
Ծննդավայր՝Զովունի, Նաիրիի շրջան, Հայաստան

Կորյուն Սամվելի Սողոմոնյան (մայիսի 16, 1993(1993-05-16), Զովունի, Նաիրիի շրջան, Հայաստան), հայ բռնցքամարտիկ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1993 թվականի մայիսի 16-ին[2], Կոտայքի մարզի Զովունի գյուղում[3]։ Ութ տարեկանից զբաղվում է բռնցքամարտով։ Եղել է Հայաստանի բազմակի չեմպիոն, 2009 թվականին Երևանում տեղի ունեցած պատանիների աշխարհի առաջնությունում նվաճել է չեմպիոնի տիտղոսը[4]։ 2010 թվականին մասնակցել է Բաքվում տեղի ունեցած պատանիների աշխարհի առաջնությանը, բայց չի հաջողվել պահպանել չեմպիոնի տիտղոսը։ 2011 թվականին դարձել է պատանիների Եվրոպայի չեմպիոն, 2012 թվականին՝ Եվրոպայի մինչև 22 տարեկանների չեմպիոն։ 2015 թվականի մեծահասկաների Եվրոպայի առաջնությունում Կորյուն Սողոմոնյանը զվաղեցրել է 5-րդ տեղը։

2017-2019 թվականներին Կորյուն Սողոմոնյանի մարզական կարիերայում եղել է դադար։ Ռինգ է վերադարձել 2019 թվականին և նույն թվականին դարձել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե նախաձեռնությամբ Երևանում դեկտեմբերի 13-18-ը անցկացված «Կաշվե ձեռնոց» բռնցքամարտի ընտրական մրցաշարի հաղթող։

2020 թվականի մարտի 16-ին Լոնդոնում մեկնարկած մրցաշարում ձեռք է բերել Տոկիո 2020-ի ուղեգիր[5][6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԿԳՄՍՆ, ՀՀ. «Կորյուն Սողոմոնյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել». ՀՀ ԿԳՄՍՆ. Վերցված է 2021 թ․ հուլիսի 26-ին.
  2. Согомонян Корюн
  3. «Հայաստանի Օլիմպիական հավաքական. Կորյուն Սողոմոնյան». sport.mediamax.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 26-ին.
  4. «Կորյուն Սողոմոնյան. Ոսկե մեդալը եւ չեմպիոնի տիտղոսը նվաճելն ինձ համար ամեն ինչ է այս կյանքում | NEWS.am Sport - Ամենը՝ սպորտի մասին». sport.news.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 26-ին.
  5. Մկրտչյան, Լիանա. «Կորյուն Սողոմոնյանը նվաճեց Օլիմպիական ուղեգիր». VNews. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 26-ին.
  6. Տոկիո-2020․ Հուլիսի 26-ին Հայաստանը ունեցել է 2 մասնակից
  7. «Ինչպես Կորյուն Սողոմոնյանը Տոկիո-2020-ի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) - Armsport.am». armsport.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]